Atos PROVOX Vega Manual Del Usuario página 72

Ocultar thumbs Ver también para PROVOX Vega:
Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 20
1.2 Սարքի նկարագրություն
Ընդհանուր դրույթներ
Provox Vega-ն՝ միակողմանի փական է (պրոթեզ), որը տրախեոէզոֆագիալ բացվածքը
բաց է պահում խոսելու համար և միաժամանակ նվազեցնում է հեղուկների և
սննդի՝ շնչափող ընկնելու վտանգը: Provox Vega ձայնային պրոթեզը մշտական
տեղադրման պրոթեզ չէ և պետք է պարբերաբար փոխարինվի: Առկա է պրոթեզի՝
տարբեր տրամաչափերի և տարբեր երկարության մի քանի տարբերակ՝ (Նկար 1):
Provox Vega XtraSeal-ն ունի լրացուցիչ ընդլայնված էզոֆագիալ կափույր, որի
նպատակ ունի լուծել ձայնային պրոթեզի շուրջ արտահոսքի հետ կապված
խնդիրները։
Սարքը պատրաստված է բժշկական սիլիկոնից և ֆտորոպլաստից:
Provox Vega XtraSeal փաթեթ
Provox Vega XtraSeal փաթեթը ներառում է հետևյալ բաղադրիչները՝
• 1 Provox Vega XtraSeal ձայնային պրոթեզ՝ նախապես հավաքված մեկանգամյա
օգտագործման Insertion System տեղադրման համակարգի մեջ, մանրէազերծ
(Նկար 2)
• 1 Provox Brush խոզանակ, որը չափերով համապատասխանում է ձայնային
պրոթեզի չափերին, ոչ-մանրէազերծ
• 1 Provox Vega XtraSeal բժշկի ձեռնարկ
• 1 Provox Vega Հիվանդի համար նախատեսված ձեռնարկ
• 1 Provox Brush խոզանակի Օգտագործման հրահանգներ
1.3 ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Հիվանդների կողմից Provox Vega ձայնային պրոթեզի օգտագործման կամ
փոխարինման վերաբերյալ հայտնի հակացուցումներ չկան։
1.4 ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
• Provox Vega ձայնային պրոթեզը կարող է տեղաշարժվել կամ դուրս մղվել
տրախեոէզոֆագիալ բացվածքից. դրա հետևանքող կարող է առաջանալ
սարքը կուլ տալու, ներս շնչելու կամ հյուսվածքները վնասելու վտանգ:
Շնչառական ուղիներում հայտնված օտար մարմինը կարող է լուրջ
բարդացումներ առաջացնել, օրինակ՝ սուր շնչառական դիսթրես և/կամ
շնչառության կանգ:
• Ընտրե՛ք ճիշտ չափսի պրոթեզ: Չափազանց կիպ տեղադրված պրոթեզը
կարող է հանգեցնել հյուսվածքների նեկրոզի և իմպլանտի դուրս մղմանը:
• Հիվանդը պետք է անմիջապես դիմի բժշկի, եթե նկատվում են հյուսվածքների
այտուցի և/կամ բորբոքային պրոցեսի/ինֆեկցիայի նշաններ:
• Հիվանդը պետք է անմիջապես դիմի բժշկի, եթե առկա է արտահոսք
ձայնային պրոթեզից կամ դրա հարակից հատվածից: Արտահոսքը կարող է
հանգեցնել ասպիրացիոն թոքաբորբի:
• Եթե օգտագործելի է, վերցրեք համապատասխանաբար այնպիսի ձև
ու չափ ունեցող լարինգէկտոմիայի խողովակներ կամ պարանոցի
բացվածքի խցաններ, որպեսզի այդ խողովակների կամ խցանների
հեռացման և փոխարինման ժամանակ դրանք չսեղմեն պրոթեզին կամ չհպվեն
պրոթեզի՝ շնչափողին հարող եզրին: Դրա հետևանքով հյուսվածքները կարող
են վնասվել կամ պրոթեզը կարող է կուլ գնալ:
• Սարքը սպասարկելու համար հիվանդը պետք է օգտագործի միայն Provox
ապրանքանշանով՝ օրիգինալ, համապատասխան չափսերի պարագաներ
(խոզանակ, լվացման պարագաներ, խցաններ) և զերծ մնալ չնախատեսված
գործողություններ կատարոլուց:
• Կրկնակի օգտագործումը և մշակումը կարող է հանգեցնել սարքի
աղտոտմանը, ինչը կարող է վնաս հասցնել հիվանդին:
1.5 ՆԱԽԱԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
• Հնարավոր
տեղադրելուց կամ փոխարինելուց առաջ մանրամասն հետազոտեք ցանկացած
հիվանդի, ով ունի արյան մակարդման հետ կապված խնդիրներ կամ ստացել է
հակակոագուլյանտային բուժում:
• Զննե՛ք սարքի փաթեթավորումը բացելուց առաջ: Եթե փաթեթավորումը
վնասված է կամ բացված է՝ մի՛ օգտագործեք սարքը:
• Վարակման/աղտոտման
աշխատելիս միշտ կիրառեք մանրէազերծման միջոցներ:
2. Օգտագործման հրահանգներ
2.1 Ձայնային պրոթեզի չափսի ընտրություն
Համոզվեք, որ ընտրել եք առանցքի ճիշտ տրամաչափ և երկարություն ունեցող
Provox Vega XtraSeal ձայնային պրոթեզ: Provox Vega XtraSeal-ը հասանելի է
տարբեր երկարություն/տրամաչափ հարաբերակցություններով։
• Առանցքի տրամաչափի ընտրությունը
Բժիշկը որոշում է պրոթեզի ճշգրիտ տրամաչափը, որը համապատասխանում
է հիվանդին:
Եթե ընտրվում է պրոթեզ, որի տրամաչափը ավելի մեծ է նախկինում
տեղադրված պրոթեզի տրամաչափից, ապա բացվածքը պետք է լայնացվի՝
Provox Dilator սարքի միջոցով:
Եթե ընտրվում է պրոթեզ, որի տրամաչափը ավելի փոքր է նախկինում
տեղադրված պրոթեզի տրամաչափից, ապա անհրաժոշտ է համոզվել, որ
բացվածքը սեղմվել է և համապատասխանում է անհրաժեժտ տրամաչափին:
72
արյունահոսությունից
ռիսկը
խուսափելու
նվազեցնելու
համար՝
համար՝
պրոթեզը
պրոթեզի
հետ

Publicidad

Tabla de contenido
loading

Este manual también es adecuado para:

Provox xtraseal

Tabla de contenido