ՑՈՒՑՈՒՄՆԵՐ OKBABY FLAT ԲԱՐՈՒՐԱՍԵՂԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ,
HY
ԿՈԴ` 839
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:
Ե Ր Ե Խ Ա Յ Ի Ն Ե Ր Բ Ե Ք Չ Ի Կ Ա Ր Ե Լ Ի Թ Ո Ղ Ն Ե Լ Ա Ռ Ա Ն Ց
ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ:
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ. ուշադրությամբ կարդացեք հետևյալ ցուցումները և պահպանեք դրանք հետագա
անհրաժեշտության համար:
ԵՐԵԽԱՅԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՇԸ` 15 ԿԳ
FLAT-ը բարուրասեղան է, որը կարելի է օգտագործել տարբեր պայմաններում` կայուն սեղանի, մանկական
մահճակալի կամ լողատաշտի վրա:
Արտադրանքի չափերը փակ վիճակում` 66,2 սմ x 84,6 սմ x 18,3 սմ
ԲԱՐՈՒՐԱՍԵՂԱՆԸ ՍԵՂԱՆԻ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ՄԱԿԵՐԵՍԻ ՎՐԱ
(ՆՎԱզԱԳՈՒՅՆ ՄԱԿԵՐԵՍԸ պԵՏՔ է ԼԻՆԻ 67 ՍՄ X 85 ՍՄ)
1. Ծալեք բարուրասեղանի հենային ձողերն այնպես, որ դրանք ամրանան սեղանի տակ գտնվող
սևեռակներում (նկ. 1):
2. Բարուրասեղանը դրեք հարթ, կայուն մակերեսի վրա (նկ. 2):
3. Համոզվեք, որ չսահող ոտքերը (նկ. 3) հպվել են սեղանի կամ աշխատանքային մակերեսի վրա`
ապահովելով առավելագույն կայունություն:
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ
FLAT բարուրասեղանը կարելի է տեղադրել ոչ բոլոր տեսակի սեղանների վրա: Մասնավորապես,
•
այն չի կարելի օգտագործել բացվող, ծալվող, միոտանի, շրջովի կամ խաղային սեղանների վրա:
•
Հենային մակերեսի վրա չի կարելի դնել սրբիչներ կամ այլ իրեր, որոնք կարող են նվազեցնել
ոտքերի հակասահքային հատկությունը: Համոզվեք, որ հենային սեղանը` ներառյալ մակերեսը,
մաքուր է և չոր:
•
Քանի դեռ երեխան գտնվում է բարուրասեղանի մեջ, այն չի կարելի շարժել:
FLAT ԲԱՐՈՒՐԱՍԵՂԱՆԸ ԼՈՂԱՏԱՇՏԻ ՎՐԱ
(ԼՈՂԱՏԱՇՏԻ ՆՎԱզԱԳՈՒՅՆ ՆԵՐՔԻՆ ԼԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ պԵՏՔ է ԼԻՆԻ 56 ՍՄ, ԻՍԿ
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ`74 ՍՄ)
1. Բարուրման մակերեսի ներքևում գտնվող կողային սևեռակները բացեք և ազատեք
բարուրասեղանի հենային ձողերը (նկ 4):
2. Հենային ձողերն ամբողջությամբ բացեք` բարուրասեղանի երկու կողմից կարմիր սեղմակներն
ամրացնելով համապատասխան տեղերում (նկ. 5):
3. Ոտքերից յուրաքանչյուրը հարմարեցրեք ըստ նվազագույն լայնության (նկ. 11):
4. Բարուրասեղանը դրեք լողատաշտի վրա այնպես, որ այն նստի լողատաշտի կողային պատերին
(նկ. 6):
5. Հարմարեցրեք հենքային ոտքերը` չսահող ռետինե տակդիրները հենելով լողատաշտի ներսի
պատին, իսկ վաակումային բարձիկները` լողատաշտի եզրերին (նկ. 7):
6. Բարուրասեղանի հենային ձողերը սևեռելու համար սեղմեք կարմիր սեղմակների կողքերից (նկ. 5)
և ներս հրեք ձողերը` ամրացնելով դրանք բարուրման մասի տակ գտնվող կողային սևեռակների
օգնությամբ (նկ. 1):
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ
•
Համոզվեք, որ լողատաշտի նվազագույն ներքին լայնությունը կազմում է 56 սմ, ինչպես ցույց է տրված
նկ. 15-ում:
•
Ամեն անգամ նախքան երեխային բարուրասեղանի վրա դնելը հետևեք, որ այն լողատաշտի վրա ճիշտ
դիրքով դրված լինի, իսկ սևեռակները հարմարեցված լինեն:
Բարուրասեղանը լողատաշտի վրա այնպես դրեք, որ երեխան ծորակին չհասնի:
•
Եթե լողատաշտը կիպ կպած չէ պատին, բարուրասեղանը ամրացրեք լողատաշտի վրա` մեջտեղում (նկ.
13):
•
Քանի դեռ բարուրասեղանի վրա երեխա կա, լողատաշտում այլ երեխա չպետք է լինի:
54.Flat
•
Քանի դեռ երեխան գտնվում է բարուրասեղանի մեջ, այն չի կարելի շարժել:
FLAT ԲԱՐՈՒՐԱՍԵՂԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀՃԱԿԱԼԻ ՎԵՐԻՆ ՁՈՂԵՐԻ ՎՐԱ
(ՄԱՀՃԱԿԱԼԻ ԵՐԿՈՒ ՎԵՐԻՆ ԵՐԿԱՅՆԱԿԱՆ ՁՈՂԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԿՈՂՄԵՐԻ ՄԻջև ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ
ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ պԵՏՔ է ԼԻՆԻ 63-ԻՑ ՄԻՆՉև 73,5 ՍՄ):
1. Ծալեք բարուրասեղանի հենային ձողերն այնպես, որ դրանք ամրանան սեղանի տակ գտնվող
սևեռակներում (նկ. 1):
2. Բարուրասեղանը դրեք մահճակալի վրա (նկ. 8) այնպես, որ վերին ձողերն ընկնեն փոսիկների մեջ
(նկ. 14):
3. Պատվերի հետ առաքվող Velcro տեսակի կպչուկների օգնությամբ բարուրասեղանը պետք է
ամրացնել մահճակալի վերին ձողերին` մեկը` բարուրասեղանի հետևի, երկուսը` առջևի մասում:
4. Գոտին անցկացրեք նախ` բարուրասեղանի ստորին եզրին գտնվող անցքի (նկ. 9) միջով, ապա`
վերին ձողի տակով և ամրացրեք կպչուկի օգնությամբ (նկ. 10): Կատարեք նույնը մյուս երկու
ամրացման կետերի համար:
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ
•
Նախքան մանկական մահճակալի վրա օգտագործելը համոզվեք, որ բարուրասեղանն ապահով կերպով
հենված է մահճակալի վերին ձողերին և ամրացված է նշված երեք գոտիներով: Մինչև երեխային
բարուրասեղանի վրա դնելը ստուգեք դրա կայունությունը:
•
Առաքվող գոտիները պետք է կիրառվեն միայն բարուրասեղանը մանկական մահճակալի ամրացնելու
նպատակով, իսկ բարուրումն ավարտելուց հետո` անմիջապես արձակվեն, որպեսզի չխճճվեն և
չխոչընդոտեն տեղափոխությանը:
•
Եթե մահճակալի վերին ձողերը կարգավորվող են ըստ դիրքի, անհրաժեշտ է մինչև բարուրասեղանը
տեղադրելը համոզվել, որ դրանք ամբողջությամբ իրենց տեղն են ընկել:
•
Քանի դեռ երեխան գտնվում է բարուրասեղանի մեջ, այն չի կարելի շարժել:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
•
Միշտ հիշեք, որ բարուրասեղանի մոտ կրակի կամ ջերմության այլ աղբյուրների` ինչպես օրինակ,
էլեկտրական սալօջախների, գազի կրակների և նման այլ պարագաների առկայությունը վտանգ է
ներկայացնում:
FLAT բարուրասեղանը նախատեսված է այն երեխաների համար, որոնց քաշը չի գերազանցում 15 կգ:
•
•
Բարուրասեղանը չի կարելի օգտագործել, եթե կասկածում եք, որ դրա որևէ մասը կոտրված է կամ
բացակայում է:
•
Բարուրասեղանը մաքրելիս պետք է գործածել փափուկ կտոր և քիմիապես չեզոք միջոց: Չի կարելի
օգտագործել հղկանյութային փոշիներ, լուծույթներ կամ ամոնիակի հիմքով միջոցներ:
•
Բոլոր լրացուցիչ կամ պահեստային մասերը պետք է պատվիրել արտադրողից կամ ֆիրմային
վաճառակետերից:
Flat.55