Descargar Imprimir esta página

Metabo W 750-100 Manual Original página 126

Ocultar thumbs Ver también para W 750-100:

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 46
hy
ՀԱՅԵՐԵՆ
Կոպտամշակում, քերթում. Օպտիմալ աշխատանքային
արդյունքի համար սարքը աշխատելիս պահեք 30° - 40°
անկյան տակ:
Կրտման աշխատանքներ.
Կտրման աշխատանքներ իրականացնելից
սարքը մակերեսին մոտեցնել միշտ
պտույտներին հակառակ ուղղությամբ (տես
նկարը): Հակառակ դեպքում սարքը կարող է
անհառավարելի դառնալ և դուրս սահել
կտրվածքից: Ուժը չափավոր գործադրեք՝ կտրվող նյութին
համապատասխան: Չթեքել, չսեղմել և չտատանել սարքը:
Մետաղե խոզանակներով մշակում.
Չափավոր ուժ գործադրել:
9. Մաքրում
Աշխատանքի ժամանակ գործիքի ներսում կարող են մշակվող
նյութի մասնիկներ հավաքվել: Կուտակված մասնիկները/փոշին
բացասական են ազդում սարքի հովացման համակարգի վրա:
Էլեկտրահաղորդիչ մասնիկների կուտակումը/նստվածքը
կարող է բացասաբար ազդել էլեկտրասարքի մեկուսացման
վրա և էլեկտրահարման վտանգ առաջացնել:
Էլեկտրական սարքը հաճախ և պարբերաբար մաքրել, բոլոր
անցքերից օդով քաշել հնարավոր կուտակված մասնիկները կամ
փչամաքրել չոր օդով: Այդ ժամանակ սարքը նախապես
անջատեք էլեկտրասնուցումից և կրեք պաշտպանիչ ակնոց և
տվյալ աշխատանքների համար նախատեսված շնչադիմակ:
Փչամաքրման ժամանակ ապահովեք ճիշտ օդաքաշ համակարգ
10. Խափանումների վերացում
(կախված սարքի տեսակից)
Սարքը չի միանում: Աշխատել է վերագործարկման
արգելափակման ֆունկցիան: Եթե միացած սարքը
անջատվում է սնուցման խրոցակից, կամ
հոսանքազրկումից որոշ ժամանակ անց
էլեկտրամատակարարումը վերականգնվում է, սարքը չի
վերագործարկվում: Սարքը անջատել և նորից միացնել:
Միայն WEV 850-115, WEV 850-125, WEQ 1400-
125 մոդելներ
Բեռնվածքի ժամանակ պտույտների քանակը
նվազում է. Սարքը նորմայից ավել ծանրաբեռնված է:
Սարքը պարապ ընթացքի վրա միացնել մինչև չհովանա:
11. Պարագաներ
Օգտագործեք միայն օրիգինալ Metabo պարագաներ:
Տես էջ 4:
Օգտագործեք միայն այս ուղեցույցում նշված պահանջներին և
չափանիշներին համապատասխանող պարագաներ:
Օգտագործեք բացառապես տվյալ աշխատանքների
համար նախատեսված հղկասկավառակ/գործիք և
համապատասխան պաշտպանիչ պատյան: Տես էջ 5:
(Նկարները բերված են միայն օրինակի համար):
Իրականացվող աշխատանքներ.
1 = Հղկում մակերևույթով
2 = Կտրահղկում
3 = Անցքերի հորատում
4 = Մետաղական խոզանակներով հղկում
5 = Հղկում հղկաթղթով
Սարքի հետ կիրառվող գործիքներ.
1.1 = Կոպտամշակող սկավառակներ
1.2 = Հղկագլխիկ (կերամիկական)
126
1.3 = Ալմաստե հղկող գլխիկ «Քարե պատ/Բետոն»
2.1 = Կտրող սկավառակ «Մետաղ»
2.2 = Կտրող սկավառակ «Քարե պատ/Բետոն»
2.3 = Ալմաստե կտրող սկավառակ «Քարե պատ/Բետոն»
2.4 = Կտրող սկավառակ երկակի ֆունկցիայով (համակցված
հղկող և կտրող սկավառակ)
3.1 = Ալմաստե հորատիչ գլխիկներ
4.1 = Կլոր խոզանակներ
4.2 = Գավաթաձև խոզանակներ
5.1 = Գառան մորթով փայլնող սկավառակներ
5.2 = Հենաշրջաններ հղկասկավառակների համար
Նախատեսված պաշտպանիչ կափարիչ/պատյան.
Տիպ A = Պաշտպանիչ կափարիչ/պատյան կտրող
սկավառակների համար / Պաշտպանիչ կափարիչ
սեղմակով հղկակտրման աշխատանքների համար
Տիպ B = Պաշտպանիչ կափարիչ հղկման աշխատանքների
համար
Տիպ C = Պաշտպանիչ կափարիչ հղկման և կտրման
աշխատանքների համար (համակցում)
Տիպ D = Պաշտպանիչ կափարիչ գավաթաձև հղկագլխիկի
համար
Տիպ E = Օդաքաշ հարմարանք մակերևույթով հղկման
աշխատանքների համար
Տիպ F = Օդաքաշ հարմարանք մակերևույթով կտրման
աշխատանքների համար
Այլ պարագաներ.
(տե՛ս www.metabo.com կայքում)
A Մանեկ երկու գլխանիստային անցքերով (12)
B M-Quick-Արագասեղմիչ մանեկ (1)
C Սեղմիչ մանեկ (առանց գործիքի ձգվող տեսակ)
(14)
D Օդաքաշ կափարիչի սեղմակ
Լրացուցիչ պարագաների ամբողջական ծրագրին
ծանոթանալու համար այցելեք www.metabo.com կամ
օգտվեք պարագաների կատալոգից:
12. Վերանորոգում
Էլեկտրական գործիքների վերանորոգումը կարող է
իրականացվել միայն համապատասխան բնագավառում
պրոֆեսիոնալ մասնագետի կողմից:
Վնասված էլեկտրական կաբելը կարելի է փոխարինել միայն
Metabo օրիգինալ հատուկ նախատեսված կաբելով, այն
կարելի է ձեռք բերել Metabo սպասարկման կետերից:
Metabo էլեկտրական գործիքների վերանորոգման
անհրաժեշտության դեպքում դիմեք Ձեր Metabo
ներկայացուցչին: Հասցեները կգտնեք www.metabo.com
կայքի վրա:
Փախարինող մասերի ցանկը կարող եք ներբեռնել
www.metabo.com կայքից:
13. Շրջակա միջավայրի
պաշտպանություն
Գոյացած հղկափոշին կարող է վնասակար նյութեր
պարունակել. այն չի կարելի թափել կենցաղային աղբի հետ,
այլ տարհանել հատուկ աղբի համար նախատեսված
հավաքատեղիներ՝ կանոնակարգին համապատասխան:
Կատարեք օգտագործած էլ. գործիքների, փաթեթավորումների
և պարագաների վերացման և վերամշակման վերաբերյալ
գործող պետական հրահանգները:

Publicidad

loading