hy
ՀԱՅԵՐԵՆ
Օգտագործման սկզբնական ուղեցույց
1. Համապատասխանության
հավաստագիր
Սույնով հայտարարում ենք բացառիկ
պատասխանատվությամբ, որ այս անկյունային հղկող
սարքերը, յուրաքանչյուրն իր տիպով և սերիական համարով
նույնականացված *1), համապատասխանում են հրահանգների
*2) և նորմերի *3) բոլոր մասնագիտական դրույթներին:
Տեխնիկական փաստաթղթերի համար *4) տես էջ 3:
2. Կիրառման բնագավառներ
Անկյունային հղկող սարքերը Metabo օրիգինալ համալրող
մասերի և աքսեսուարների հետ շահագործման պարագայում
նախատեսված են հղկման, հղկաթղթով քսահարթման/
կոպտամշակման, մետաղական խոզանակներով մշակման
աշխատանքների համար, ինչպես նաև առանց ջրի կիրառման
մետաղի, բետոնի, քարի և նմանատիպ նյութերի կտրման
աշխատանքների համար:
Այլ նպատակներով կամ սխալ օգտագործման արդյունքում
առաջացած վնասների համար պատասխանատվությունը կրում
է բացառապես օգտագործողը:
Պարտադիր հետևել կից ներկայացվող անվտանգության
ցուցումներին և կատարել դժբախտ պատահարների կանխման
ուղությամբ կանխարգելիչ ընդհանուր միջոցառումները:
3. Անվտանգության ընդհանուր
ցուցումներ
Ձեր անվտանգության և Ձեր գործիքի
սարքինության և ապահովության համար
ուշադրություն դարձրեք ուղեցույցում այս նշանով
նշված հատվածներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Վնասվածք ստանալու վտանգը
կանխարգելելու, նվազեցնելու համար կարդացեք
օգտագործման ուղեցույցը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ Կարդացեք անվտանգության
բոլոր խորհուրդներն ու ցուցումները:
Անվտանգության ցուցումներին չհետևելը կարող է հանգեցնել
էլեկտրական հարվածի, հրդեղի և/կամ ծանր մարմնական
վնասվածքների:
Անվտանգության բոլոր ցուցումներն ու ուղեցույցը
պահպանել նաև ապագայի համար:
Ձեր էլեկտրական գործիքը փոխանցեք միայն փաստաթղթերի,
ուղեցույցի հետ միասին:
4. Անվտանգության հատուկ
ցուցումներ
4.1
Անվտանգության ընդհանուր ցուցումներ
հղկման, հարթեցման, երկաթե խոզանակներով
մշակման և կտրման աշխատանքների ժամանակ.
Շահագործում
ա) Այս էլեկտրական գործիքը նախատեսված է որպես
հղկող, հարթեցնող, երկաթե խոզանակով և կտրող/
հղկող սկավառակներով աշխատող սարք շահագործելու
համար: Հետևեք այս գործիքի լրակազմի մեջ ներառված
բոլոր ուղեցույցներին, անվտանգության ցուցումներին,
ուսումնասիրեք տեխնիկական պատկերներն ու
112
բնութագրերը: Ստորև նկարագրված ցուցումներին չհետևելը
կարող է հանգեցնել էլեկտրական հոսանքից վնասվելուն,
հրդեհի և/կամ ծանր մարմնական վնասվածքների պատճառ
դառնալ:
բ) Այս էլեկտրական գործիքը նախատեսված չէ
փայլեցման աշխատանքների համար: Գործիքի ոչ
նպատակային կամ չնախատեսված նպատակներով
օգտագործումը կարող է վտանգավոր լինել և վնասվածքների
պատճառ դառնալ:
գ) Մի օգտագործեք այլ պարագաներ բացի տվյալ սարքի
համար արտադրողի կողմից հատուկ ցուցված կամ
նախատեսված պարագաներից: Եթե նույնիսկ որևէ
պարագաներ ամրանում են էլեկտրական գործիքին, այն դեռ չի
երաշխավորում անվտանգ շահագործում:
դ) Կիրառվող գործիքի թույլատրելի պտույտների
աշխատանքյին քանակը պետք է առնվազն
համապատասխանի էլեկտրական գործիքի վրա նշված
պտույտների առավելագույն քանակին: Պարագաները
(սկավառակներ, խոզանակներ), որոնք թույլատրելիից ավելի
արագ են պտտվում, կարող են կոտրվել կամ պոկվել գործիքից:
ե) Կիրառվող սկավառակի արտաքին տրամաչափն ու
հաստությունը պետք է համապատասխանեն ձեր
էլեկտրական գործիքի չափանիշներին: Սխալ չափսի
սկավառակներ չեն կարող վերահսկելի կամ անվտանգ լինել
աշխատանքի ընթացքում:
զ) Պարուրակային միացումով սկավառակների ու
խոզանակների պարուրակները պետք է ճիշտ
համապատասխանեն սարքի իլի պարուրակային
միացման չափսին: Կցաշուրթային միացումով
սկավառակների/խոզանակների անցքը պետք է
համապատասխանի կցորդիչի նստեցման անցքին:
Էլեկտրական գործիքի վրա ոչ ճշգրիտ նստեցված
աքսեսուարները պտտվում են անհամաչափ, ուժեղ թռթռում են
և կարող են անկառավարելի դառնալ:
է) Մի օգտագործեք վնասված պարագաներ
(սկավառակներ, խոզանակներ): Յուրաքանչյուր
կիրառումից առաջ ստուգեք հղկող սկավառակների ու
երկաթե խոզանակների մաշվածության աստիճանը,
համոզվեք, որ սկավառակների վրա չկան պոկված
կտորներ, ճաքեր, ուժեղ մաշված հատվածներ, երկաթե
խազանակները չպետք է կոտրված մետաղալարեր
ունենան: Եթե հղկող գործիքը կամ էլեկտրական
գործիքը վայր են ընկնում, ստուգեք և համոզվեք, որ
նրանք չեն վնասվել. օգտագործեք չվնասված գործիքներ
և պարագաներ: Գործիքը ստուգելուց և շահագործման
համար տեղադրելուց հետո, մեկ րոպե շարունակ
միացրած թողեք այն առավելագույն պտույտների
քանակի վրա՝ հեռու պահելով ներկա գտնվող անձանցից
և ինքներդ պահպանելով անվտանգ հեռավորություն
պտտվող էլեկրտական գործիքից: Շատ դեպքերում
վնասված սկավառակներ, պարագաները կոտրվում են այդ
փորձնական շահագործման ժամանակ:
ը) Կրեք անհատական պաշտպանության միջոցներ: Ըստ
կիրառման եղանակի կրեք պաշտպանիչ սաղավարտ,
աչքերը պաշտպանող վահանակ կամ պաշտպանիչ
ակնոց: Անհրաժեշտության դեպքում կրեք պաշտպանիչ
դիմակ, պաշտպանիչ ականջակալ, ձեռնոց կամ
հղկակտորներից և մշակվող նյութի մասնիկներից
պաշտպանող գոգնոց: Աչքերը պետք է պաշտպանված լինեն
շահագործման տարբեր եղանակների ժամանակ օդում թռնող
մասնիկներից: Պաշտպանիչ դիմակը պետք է պաշտպանի
աշխատանքի ժամանակ առաջացած փոշուց: Աղմուկի մեջ