Descargar Imprimir esta página

Metabo WEA 11-125 Quick Manual Original página 131

Ocultar thumbs Ver también para WEA 11-125 Quick:

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 51
պատյանը պաշտպանում է օգտագործողին մշակվող նյութի,
նախապատրաստվածքի բեկորներից, հղկասկավառակի հետ
պատահական հպումից, կայծերից, որոնցից հագուստը կարող
է հեշտությամբ բռնկվել և այլ հնարավոր վտանգներից:
դ) Հղկասկավառակները կարելի է օգտագործել միայն
դրանց համար նախատեսված նյութերի համար և
կիրառման բնագավառներում: Ինչպես օրինակ. Երբեք
մի օգտագործեք կտրող սկավառակը, նրա կողային
նիստը հղկման աշխատանքների համար: Կտրող
սկավառակները նախատեսված են կտրող ծայրով շերտերի
հանման, կտրման համար: Կտրող սկավառակի շեղ կիրառումը
ուժի կողային ներգործմամբ կարող է կոտրել սկավառակները:
ե) Միշտ օգտագործեք չվնասված սեղմիչ կցաշուրթային
միացում՝ ընտրած հղկասկավառակին
համապատասխան չափսի և ձևի: Համապատասխան
կցաշուրթային միացումը ապահովում է սկավառակի ամուր
դիրքը և նվազեցնում սկավառակի կոտրվելու վտանգը: Կտրող
սկավառակների կցաշուրթը կարող է տարբերվել
հղկասկավառակների կցաշուրթից:
զ) Մի օգտագործեք տրամաչափով ավելի մեծ
գործիքներից հին սկավառակներ: Ավելի մեծ
տրամաչափով էլ. գործիքների համար նախատեսված
սկավառակները պտույտների ավելի քիչ քանակի գործիքների
համար են և նախատեսվածից ավելի արագ պտտեցման
դեպքում կամ պտույտների ավելի բարձ քանակով գործիքով
օգտագործվելից կարող են կոտրվել:
4.4
Անվտանգության լրացուցիչ ցուցումներ կտրման
հղկման աշխատանքներ կատարելիս.
ա) Խուսափեք կտրող սկավառակի արգելափակումից և
մի կիրառեք չափից ավել սեղման ուժ: Մի արեք շատ
խորը կտրվածքներ: Կտրող սկավառակի գերծանրաբեռնումը
բարձրացնում է թեքման և արգելափակման վտանգը,
վերջինների հետևանքով հետևաբար հետհարվածի և
սկավառակի կոտրման հավանականությունը:
բ) Զգույշ մնացեք պտտվող սկավառակի դիմային և
ետային հատվածներից: Եթե կտրող սկավառակը
հեռվացնում եք ձեզանից, խրվելով նախապատրաստվածքի մեջ,
պտտվվող սկավառակով գործիքը կարող է հետ հարվածել ձեր
ուղղությամբ:
գ) Եթե կտրող սկավառակը լռվում է կամ ընդհատում եք
աշխատանքը, անջատեք գործիքը, պահեք այն մինչև
սկավառակը չդադարի պտտվել: Երբեք մի փորձեք
պտտվող կտրող սկավառակը հանել կտրվածքից,
հակառակ դեպքում հետհարվածում տեղի կունենա:
Գտեք և վերացրեք սկավառակի լռվելու պատճառը:
դ) Մի միացրեք գործիքը, մինչև սկավառակը
չառանձնանա նախապատրաստվածքից: Սպասեք, մինչև
կտրող սարքը սկսվի պտտվել իր լիարժեք արագությամբ,
դրանից հետև միայն շարունակեք կտրվածքը: Այլապես
սկավառակը կարող է լռվել, անջատվել դետալից կամ
հետհարվածում առաջացնել:
ե) Ամրացրեք մշակվող սալեր, մեծ չափսի դետալներ՝
լռված սկավառակի պատճառով հետհարվածումը
կանխարգելելու համար: Մեծ նախապատրաստվածքներ,
դետալներ կարող են ծռվել սեփական քաշի ազդեցության տակ:
Նախապատրաստվածքը, դետալը անհրաժեշտ է ամրացնել
երկու կողմից՝ կտրվածքի և եզրի հատվածներում:
զ) Առավել զգույշ եղեք պատերի մեջ «գրպանների»
բացման ժամանակ և այլ ամբողջությամբ չերևացող
հատվածների հետ: Սկավառակը կարող է կտրման ժամանակ
հանդիպել գազի, ջրի խողովակատարին, էլեկտրական լարերին
կամ այլ առարկաներին, ինչը կառաջացնի հետհարվածում:
4.5
Անվտանգության լրացուցիչ ցուցումներ
հղկաթղթով հղկման աշխատանքներ կատարելիս.
ա) Մի՛ օգտագործեք շատ մեծ հղկասկավառակներ,
հետևեք հղկասարքի չափսերին վերաբերող
ցուցումներին: Հղկասկավառակներ, որոնք հենաշրջանից
դուրս են մնում, կարող են վնասվածքների պատճառ դառնալ,
ինչպես նաև բերել հղկասկավառակի լռվելուն, ճղվելուն կամ
էլ. գործիքի հետհարվածում առաջացնել:
4.6
Միայն WEVA 15-125 Quick-ի, WEVA 15-
150 Quick-ի համար՝ անվտանգության հատուկ
ցուցում փայլեցման դեպքում.
Փայլեցնող թասակը մասնավորապես ամրակապիչները,
մի՛ թողեք առանց ամրացնելու: Թաքցրեք՛ կամ
կարճացրե՛ք ամրակապիչները: Չամրացված, սարքի հետ
պտտվող ամրակապիչները կարող են փաթաթվել Ձեր մատերին
կամ խցանվել սարքի մեջ:
4.7
Անվտանգության հատուկ ցուցումներ երկաթե
խոզանակներով աշխատանքների ժամանակ.
ա) Ի նկատի ունեցեք, որ խոզանակները նույնիսկ
սովորական օգտագործման ժամանակ կորցնում են
իրենց մազիկները: Մի գերծանրաբեռնեք խոզանակի
լարերը/մազիկները չափից դուրս ուժ կիրառելով:
Խոզանակից պոկվող մետաղական մազիկները կարող են
հեշտությամբ կպնել բարակ հագուստին կամ ներթափանցել
մաշկի տակ:
բ) Եթե նախատեսված և ցուցված է պաշտպանիչ
պատյանի օգտագործում, համոզվեք, որ խոզանակն ու
պաշտպանիչ պատյանը չեն դիպչում իրար: Ափսեաձև և
կոնաձև/բաժակաձև խոզանակները սեղմման և
կենտրոնախույս ուժի հետևանքով կարող են տրամագծով
մեծանալ:
4.8
Լրացուցիչ անվտանգության ցուցումներ.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Միշտ կրեք պաշտպանիչ
ակնոց:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Էլեկտրական գործիքով
աշխատելիս այն մշտապես բռնեք երկու ձեռքով:
Եթե պահանջվում է և տրված է հղկանյութի հետ, օգտագործեք
էլաստիկ միջադիր:
Ուշադրություն դարձնել գործիքների և պարագաների
արտադրողների ցուցումներին: Պաշտպանել սկավառակները
ճարպից և փոշուց:
Հղկասկավառակները պահպանել և օգտագործել խնամքով,
արտադրողի ցուցումներին համապատասխան:
Երբե՛ք չօգտագործել կտրող հղկասկավառակները
կոպտամշակման աշխատանքների համար: Չի կարելի կտրող
հղկասկավառակները ենթարկել կողային ճնշման:
Նախապատրաստվածքը պետք է ամրացված և վայր սահելուց
պաշտպանված լինի, օրինակ սեղմակների օգնությամբ: Մեծ
դետալներն ու նախապատրաստվածքները պետք է
համապատասխան հենարան ունենան:
Եթե սկավառակները, խոզանակները ամրացվում են էլ.
գրոծիքին, ապա իլի/շպինդելի ծայրը չպետք է դիպչի
հղկասկավառակի անցքի ծայրերին: Համոզվել, որ իլի
երկարությունը համապատասխանում է սկավառակի
պարուրակի չափսին: Կիրառվող սկավառակի պարուրակը
պետք է համապատասխանի իլի պարուրակին: Իլի
երկարության և պարուրակային միացումների մասին
ՀԱՅԵՐԵՆ hy
131

Publicidad

loading