մասերը ❶ հեռու պահեք թեյնիկի ծորակից: Տաք գոլորշին կարող է այրել Ձեր մաշկը:
Սարքի պատյանի ներսի նշագծեր նվազագույն "MIN" – ից ցածր և առավելագույն "MAX" –
ից բարձր ջուր մի լցրեք:
Սարքի աշխատանքի նախապատրաստումը
Նախքան առաջին օգտագործումը, թեյնիկի մեջ ջուրը լցրեք մինչև "MAX" նշագիծը, եռացրեք
և ջուրը թափեք:
Սարքի շահագործումը
Թեյնիկի տակդիրի վրայի ❸ (տես նկար b) հոսանքի մալուխը ❽ միացրեք վարդակից:
Վերցրեք թեյնիկը տակդիրից: Կոճակով ❺ բացեք սարքի կափարիչը ❹ և թեյնիկի պատյանի
❷ մեջ ջուր լցրեք, բայց առավելագույն «MAX» մակարդակից ոչ ավել: Փակեք կափարիչը և
թեյնիկը դրեք տակդիրի վրա։ Միացրեք հոսանքափոխիչը ❼, և այդ դեպքում հոսանքափոխիչի
վրայի կառավարման լուսադիոդը կվառվի: Թեյնիկում ջրի եռալուց հետո, սարքը ավտոմատ
կերպով կանջատվի: Հոսանքափոխիչի վրայի ❼ լուսադիոդը կմարի: Աշխատանքի ավարտից
հետո հոսանքի մալուխի խրոցը հանեք վարդակից։ Դուք կարող եք նաև ցանկացած պահի
դադարեցնել թեյնիկի աշխատանքը։ Դրա համար անջատեք հոսանքափոխիչը կամ բռնակի
օգնությամբ թեյնիկը բարձրացրեք տակդիրից և դրեք սեղանին:
Տեխնիկական սպասարկումը
Պարբերաբար
հեռացրեք
թեյնիկի
ներքին
մակերևույթի
նստվածքը:
Թեյնիկի
օգտագործման դեպքում (օրական 3–5 անգամ) խորհուրդ է տրվում ամիսը 1 անգամ
հեռացնել նստվածքը, եթե ձեր տեղանքում ջուրը կոշտ կամ շատ կոշտ է։ Եթե ջուրը
փափուկ կամ միջին կոշտության է, նստվածքը կարելի է հեռացնել 2–3 ամսվա ընթացքում
1 անգամ: Նստվածքը հեռացնելու համար կարելի է օգտագործվել քացախի 8 % լուծույթ
կամ կիտրոնաթթվի լուծույթ (30 գ կիտրոնաթթու 0.5 լ ջրի մեջ): Թեյնիկի մեջ լցրեք 0,5 լ
քացախ կամ կիտրոնաթթվի լուծույթ և թողեք 2 ժամ առանց եռացման: Այնուհետև թափեք
թեյնիկի տարողությունը և հաջորդ օգտագործումից առաջ ջուրը եռացրեք 4–5 անգամ:
Թեյնիկի արտաքին մակերևույթը կարելի է մաքրել չոր կամ չեզոք մաքրող միջոցի թույլ
լուծույթում թրջված լաթով: Մաքրող միջոցի կիրառումից հետո, թեյնիկի մակերևույթը
սրբեք մաքուր, թեթևակի խոնավացված լաթով, իսկ հետո չորացրեք: Տակդիրը կարելի է
մաքրել միայն չոր լաթով։ Թեյնիկի մաքրման համար ոչ մի դեպքում չօգտագործեք հղկող
մաքրիչ միջոցներ, բենզին, լուծիչ և այլն:
aeno.com/documents
38