hy
ՀԱՅԵՐԵՆ
Չի թույլատրվում միացնել լիցքավորման
համար արդեն լիցքավորված
մարտկոցները:
Միայն տարածքների ներսում
օգտագործման համար:
Պաշտպանեք Ձեր լիցքավորման
սարքը խոնավությունից:
Երբեք մի թույլատրեք երեխաներին
օգտագործել սարքը:
Անհրաժեշտ է ուշադիր լինել և հետևել
երեխաներին, որպեսքի համոզվել, որ
լիցքավորման սարքը չհայտնվի
երեխաների ձեռքերում:
Հեռու պահել երեխաներին լիցքավորման
սարքից և վայրից, որտեղ միացրած է
լիցքավորման սարքը:
Սարքը պահպանել երեխաներին
անհասանելի վայրում:
Եթե սարքից ծուխ է դուրս գալիս կամ այն
բռնկվում է, անմիջապես անջատեք այն
ցանցից:
Մի մտցրեք լիցքավորման սարքի
օդափոխման անցքերի մեջ որևէ
առարկաներ. Առկա է էլեկտրական
հարվածի և/կամ կարճ միացման վտանգ:
Երբեք մի օգտագործեք վնասված
կուտակիչ մարտկոցներ:
Երկաթի խարտուքի, մետաղական փոշու
առկայության պայմաններում,
տարածքներում չօգտագործել հովացման
համակարգ ունեցող լիցքավորման սարքեր:
ASC 290. Օգտագործել միայն օրիգինալ
Metabo հոսանքի միացման մալուխ:
5. Ընդհանուր նկարագրություն
Տես էջ 2: Նկարները բերված են ցուցադրության նպատակով
բոլոր սարքերի համար:
1 Կուտակիչ մարտկոցներ (ներառված չեն առաքման
լրակազմի մեջ)
2 Սահող նստեցման բնիկ
3 Աշխատանքի ինդիկատոր
4 Ազդանշանային ինդիկատոր
5 Լիցքավորման կարգավիճակի ցուցիչ *
6 USB կափարիչ *
48
7 USB-C պորտ *
8 LED ցուցիչ (USB-C պորտից սնուցվող) *
* կախված մոդելից
6. Գործարկում
Գործարկումից առաջ համոզվեք, որ սարքի մոդելի
թիթեի վրա նշված ցանցային լարման և
հաճախականության արժեքները համապատասխանում
են Ձեր հոսանքի ցանցին:
Այս տեսակի սարքերը, որոնք գեներացնում են հաստատուն
հոսանք, կարող են ազդել դիֆերենցիալ ապահովիչ
անջատիչների վրա: Կիրառեք F տեսակը, կամ առավելագույնը
30 մլԱ անջատման հոսանքով աշխատող մոդելը:
Գործարկումից առաջ համոզվեք, որ օդափողման
անցքերը խցանված չեն: Պահպանել առնվազն 5 սմ
հեռավորություն այլ առարկաների նկատմամբ:
6.1
Ստուգում
Խրոցակը միացնել հոսանքի վարդակին:
Ազդանշանային (4) և աշխատանքի ինդիկատորների լույսերը
(3) վառվում են հաջորդաբար մոտավորապես 1 վրկ.
շարունակ, ներսարքված հովացման համակարգը աշխատում է
մոտ. 5 վրկ. շարունակ:
7. Կիրառում
7.1
Կուտակիչ մարտկոցների լիցքավորմում
Կուտակիչ մարտկոցը ամբողջությամբ, մինչև վերջ
նստեցնել սահող նստեցման բնիկի (2) մեջ:
Աշխատանքային ռեժիմի ինդիկատորը (3) թարթում է;
Ցուցում՝ Li-Ion (լիթիում-իոնային) կուտակիչ մարտկոցների
լիցքի մակարդակը տեսնելու համար, հանեք մարտկոցը
լիցքավորման սարքից, այնուհետև սեղմեք կոճակը մարտկոցի
վրա:
7.2
Կուտակիչի լրալիցքավորում
Երբ կուտակիչը լիցքավորված է, լիցքավորման սարքը
ավտոմատ փոխարկվում է լրալիցքավորման ռեժիմի վրա:
Կուտակիչ մարտկոցը կարող է մնալ լիցքավորման սարքի մեջ
և այսպիսով մշտապես պատրաստ լինել օգտագործման համար:
Աշխատանքի ինդիկատորի լույսը (3) անընդհատ վառվում է:
7.3
Լիցքավորել միայն ASC 290՝ USB-սարք
Միացրեք միայն USB սարքերը, որոնք համատեղելի են
USB ստանդարտի հետ: Անհամատեղելի սարքերի հետ
օգտագործումը կարող է հանգեցնել անսարքության, վնասի
կամ մարմնական վնասվածքների:
Կափարիչը (6) բացել և համապատասխան լարով միացնել
USB-սարքը USB-C (7) պորտին: Սարքը լիցքավորվում է:
USB-C պորտը (7) սնուցվում է միայն այն ժամանակ (LED
ցուցիչը (8) վառվում է), երբ մարտկոցը չի լիցքավորվում:
Եթե կուտակիչ մարտկոցի բլոկը և USB սարքը միացված են
միաժամանակ, ապա USB-ով լիցքավորման գործընթացը
ավտոմատ կսկսվի կուտակիչ մարտկոցի բլոկի լիցքավորման
ավարտից հետո: