ազդեցության, բայց դյուրավառ է:
Հետևաբար համոզվեք, որ
սառեցնող նյութի խողովակները
վնասված չեն` հատկապես
սառեցնող նյութը դատարկելիս:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի
վնասել սարքի սառեցնող նյութի
խողովակները:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հովացման
համար նախատեսված սարքի
բաց հատվածները զերծ պահել
խոչընդոտներից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի
օգտագործել մեխանիկական,
էլեկտրական կամ քիմիական միջոցներ
սառեցման գործընթացն արագացնելու
համար, բացառությամբ եթե դրանք
նախատեսված չեն արտադրողի կողմից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի
օգտագործել կամ տեղադրել
էլեկտրական սարքեր այս սարքավորման
խցիկում, եթե դրանք արտադրողի
կողմից թույլատրված տիպի սարքեր չեն:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սառույց
պատրաստիչները կամ ջրի
դիսպենսերները, եթե ուղիղ միացված
չեն ջրամատակարարմանը պետք է լցվեն
միայն խմելու ջրով:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ավտոմատ
սառույց պատրաստող պարագաները
և/կամ ջրի դիսպենսերները պետք
է միացնել ջրի մատակարարման
աղբյուրին, որը միայն խմելու ջուր
է մատակարարում և ջրի ճնշումը
խողովակում 0,17 -ից 0,81 ՄՊա պետք է
լինի: (1,7 և 8,1 բար):
Չի կարելի պահել պայթուցիկ նյութեր,
ինչպիսիք են աերոզոլների տարաները,
ինչպես նաև դնել կամ օգտագործել
բենզին կամ այլ դյուրավառ նյութեր
սարքի մոտ:
Չի կարելի կուլ տալ սառցե
(ոչ թունավոր) բեկորները (որոշ
մոդելներում): Չի կարելի ուտել սառցե
խորանարդիկներն անմիջապես
սառցարանից հանելուց հետո, քանի որ
դրանք կարող են սառը այրվածքներ
առաջացնել:
Այն արտադրանքները, որոնք
ունեն օդազտիչներ օդափոխության
համակարգում, զտիչները պետք է միշտ
իրենց դիրքում լինեն երբ սառնարանն
աշխատում է:
Չի կարելի հեղուկով լցված ապակե
տարաներ պահել սառցարանում քանի
որ դրանք կարող են կոտրվել:
Չի կարելի խոչընդոտել հովացման
համակարգին (եթե առկա է) որևէ
սնունդով:
Սնունդը դնելուց հետո ստուգեք որ
բոլոր հատվածները պատշաճ կերպով
փակվում են, հատկապես սառցարանի
դուռը:
Վնասված խցիկը պետք է
հնարավորինս շուտ փոխել:
Սառնարանի խցիկն օգտագործեք
միայն թարմ մթերք պահելու համար,
իսկ սառցարանի խցիկը միայն
սառեցված մթերք պահելու, ինչպես նաև
թարմ մթերքը սառեցնելու և սառցե
խորանարդիկներ պատրաստելու համար:
Խուսափեք պահել չփաթեթավորված
սնունդ, որն ուղիղ շփման մեջ կլինի
սառնարանի կամ սառցախցիկի ներքին
մակերեսների հետ:
Սարքերը կարող են ունենալ հատուկ
խցիկներ (թարմ սննդի խցիկ, զրո
աստիճանի արկղ,...): Եթե նշված չէ
արտադրանքի գրքույկում, դրանք կարելի
է հեռացնել` պահպանելով համարժեք
գործողությունները:
C-Pentane (մեթիլբութանի և
մեթիլպրոպանի խառնուրդ)
օգտագործվում է որպես ուռացնող
նյութ` մեկուսացման փրփուրի մեջ
և այն դյուրավառ գազ է:
Սարքի ամենահարմար խցիկները,
որտեղ հատուկ տեսակի մթերքներ
են պահպանվում՝ հաշվի առնելով
սարքի տարբեր խցիկների հետևյալ
տարբեր ջերմաստիճանային
HY - 138