Mitsubishi Electric MAC-100FT-E Manual De Instrucciones / Manual De Instalación página 182

Ocultar thumbs Ver también para MAC-100FT-E:
Tabla de contenido

Publicidad

(Ոչ պատշաճ օգտագործումը կարող է հետևանքներ ունենալ, այդ թվում մարմնական վնասվածքներ կամ շենքի վնասում:)
■ Ստատիկ էլեկտրականությունից վնասվածքը
կանխելու նպատակով անհրաժեշտ է դիպչել
մոտակայքում գտնվող մետաղական մարմնին
ստատիկ էլեկտրականության լիցքաթափման համար՝
նախքան Plasma Quad Connect-ի բլոկին դիպչելը:
Մարդու մարմնից առաջացած ստատիկ
էլեկտրականությունը կարող է վնասել Plasma Quad
Connect-ի բլոկը:
■ Մի՛ տեղադրեք Plasma Quad Connect-ի բլոկը շատ
գոլորշիով վայրում, օրինակ՝ լոգարանում:
Խուսափեք այնպիսի վայրերից, որտեղ կարող է ջուր
ցայտել կամ պատերին կոնդենսատ առաջանալ:
Տեղադրումը նման վայրերում կարող է հանգեցնել
էլեկտրահարման կամ խափանում առաջացնել:
■ Մի՛ տեղադրեք Plasma Quad Connect-ի բլոկը
արևի ուղիղ լույսի տակ գտնվող վայրերում կամ
այն վայրերում, որտեղ շրջակա միջավայրի
ջերմաստիճանը 40°C (104°F) կամ դրանից ավելի է,
կամ 0°C (32°F) կամ դրանից ցածր:
Արևի ուղիղ լույսը և միջավայրի տաք կամ ցածր
ջերմաստիճանը կարող են հանգեցնել Plasma Quad
Connect-ի բլոկի ձևախախտման կամ խափանման:
hy
HY-2
Զգուշացում
■ Մի՛ օգտագործեք միջավայրի հատուկ պայմաններում:
Մեծ քանակությամբ յուղի (այդ թվում՝ մեքենայի յուղի),
գոլորշու կամ ծծմբային գազի պարունակությամբ
վայրերում այն օգտագործելը կարող է հանգեցնել
կատարողականության խիստ նվազման և մասերի
վնասման:
■ Շինարարական կամ էլեկտրամոնտաժային
աշխատանքներ կատարելիս անջատեք միացված
սարքավորման էլեկտրասնուցումը:
Եթե չանջատեք միացված սարքավորման
էլեկտրասնուցումը, այն կարող է հանգեցնել Plasma
Quad Connect-ի բլոկի կամ միացված սարքավորման
անսարքության կամ խափանման:
■ Կախված տեղադրման վայրից՝ տեղադրե՛ք
հողանցումային ընդհատիչը:
Հողանցումային ընդհատիչ չտեղադրելու դեպքում
կարող է առաջանալ էլեկտրական շոկ:

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido