28.Pouf
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ OKBABY ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ POUF ԼՈԳԱՆՔԻ
AR
HY
ՀԵՆԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԿՈԴ` 833
Մինչ արտադրանքից օգտվելն ուշադիր կարդացեք այց ցուցումները և
պահպանեք դրանք հետագա անհրաժեշտության համար:
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է: ԽԵՂԴՎԵԼՈՒ ՎՏԱՆԳԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ՄԻՇՏ ԳՏՆՎԻ ՉԱՓԱՀԱՍԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ:
ՏԱՐԻՔԸ` մոտավորապես 15-36 ամսական: Երեխայի առավելագույն քաշը` 25 կգ:
ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԼՈԳԱՆՔԻ ՀԵՆԱՐԱՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻՍ
1. Համոզվեք, որ լողատաշտի մակերեսը միանգամայն մաքուր է և հարթ, վնասված չէ կամ ներսի կողմից որևէ
չսահող (ռելիեֆային, փայլատ և այլ) հատված չունի:
2. Պտտելով հանեք վակուումային չորս բարձիկը ծածկող ոտքերը (նկ. 4):
3. Հենարանը դրեք լողատաշտի հատակին` համոզվելով, որ երեխան չի կարողանա հասնել ծորակին (նկ. 1):
4. Սեղմեք հենարանը վերևից, որպեսզի վակուումային բարձիկները ամուր կպչեն հատակին: Ստուգեք` արդյոք
բոլոր չորս բարձիկները կպե՞լ են լողատաշտի հատակին` փորձելով հենարանը թեթևակիորեն բարձրացնել:
5. Մինչ երեխային լողատաշտի մեջ դնելը բերեք լոգանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաները և դրեք ձեզ
համար հասանելի վայրում:
Սա կարևոր է այն իմաստով, որ լոգանքի ժամանակ երեխային առանց հսկողության թողնելու
անհրաժեշտություն չի լինի:
6. Լցրեք լողատաշտը տաք ջրով (հանձնարարելի ջերմաստիճանը` 37℃ կամ 99°F) արտաքին եզրի վրա նշված
մակարդակը (նկ. 2):
7. Երեխային նստեցրեք հենարանի վրա այնպես, ինչպես ցույց է տրված նկ. 1-ում:
Երեխային ջրի մեջ դնելուց առաջ միշտ ստուգեք ջրի ջերմաստիճանը:
8. Լոգանքից հետո` մինչ հենարանը լողատաշտից հանելը, վերցրեք երեխային հենարանի վրայից:
9. Հանեք Pouf հենարանը լողատաշտից` բարձրացնելով յուրաքանչյուր վակուումային բարձիկի ծայրից (նկ. 3):
Կտրուկ պետք չէ քաշել:
10. Նախքան հենարանը պահելն այն ամբողջովին ցայեք և չորացրեք:
ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԱԹՈՌԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻՍ
1. Այս արտադրանքը կարող է ծառայել որպես աթոռակ: Դրա համար հարկավոր է պտտելով ձգել չորս բարձիկները
ծածկող ոտքերը (նկ. 5):
2. Չի կարելի աթոռակի վրա կանգնել կամ այն որպես աստիճան օգտագործել:
3. Աթոռակը չի կարող դիմանալ չափահասի ծանրությանը:
4. Չի կարելի այն թաց կամ սահուն մակերեսների վրա դնել:
5. Լողատաշտը տեղադրեք հարթ մակերեսի վրա և համոզվեք, որ այն կայուն է:
ԿԱՐԵՎՈՐ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
•
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է: Քանի դեռ երեխան գտնվում է լողատաշտի մեջ, լոգարանից մի հեռացեք,
հեռախոսազանգերին մի պատասխանեք, դռան զանգի դեպքում մի գնացեք դուռը բացելու, իսկ եթե ստիպված
պետք է դուրս գաք լոգարանից, երեխային տարեք ձեզ հետ:
•
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է: Արտադրանքը որպես հենարան գործածելուց առաջ միշտ հանեք վակուումային բարձիկները
ծածկող ոտքերը:
•
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է: Լոգանքի հենարանը դրեք լողատաշտի հատակին` միաժամանակ համոզվելով, որ երեխան չի
կարողանա հասնել ծորակին (նկ. 1):
•
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հենարանն օգտագործելիս չի կարելի դնել չսահող կամ վնասված մակերեսների վրա:
•
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հենարանը նախատեսված չէ բազմամակարդակ լողատաշտերում օգտագործվելու համար:
•
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Նախքան հենարանն օգտագործելը, համոզվեք, որ այն բոլոր վակուումային բարձիկներով
ամուր կպել է լողատաշտին` փորձելով բարձրացնել այն:
•
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հետևեք, որ ջրի մակարդակը չանցնի հենարանի վրա նշվածից:
•
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հետևեք, որ ջուրը շատ տաք չլինի (առավելագույն ջերմաստիճանը պետք է լինի 37℃ կամ 99°F):
•
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հենարանը պահեք ջերմության աղբյուրներից հեռու:
•
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Արտադրանքը երբեք չի կարելի դնել աթոռի տակ` այն բարձրացնելու համար:
•
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ: Երեխային լողացնելու հանձնարարելի տևողությունը 10 րոպե է:
•
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ: Հենարանը մաքրելիս մի օգտագործեք լուծիչներ կամ հղկանյութային փոշիներ: Որպեսզի
հենարանը հնարավորինս երկար ծառայեն ձեզ, վակուումային բարձիկները մի դրեք լրիվ հարթ մակերեսի վրա և
միշտ մաքուր պահեք բոլոր տեսակի յուղային լվացամիջոցի հետքերից:
•
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ: Արտադրանքը որպես աթոռակ գործածելիս միշտ ամրացրեք բոլոր 4 վակուումային
բարձիկների ոտքերը` բարձիկները պաշտպանելու համար:
ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ: POUF հենարանը լողատաշտից հանելիս վակուումային բարձիկները մեկ առ մեկ պոկեք
•
հատակից այնպես, ինչպես ցույց է տրված ցուցումներում: Երբեք կտրուկ մի քաշեք, որովհետև դա կարող է
արտադրանքն այնպես վնասել, որ այլևս հնարավոր չլինի այն վերանորոգել:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Համապատասխանում է հետևյալ եվրոպական և ազգային ստանդարտներին`EN 71`մաս 1, 2, 3 և XP S54-048.
Pouf.29