Descargar Imprimir esta página

Whirlpool BI WDWG 861484 EU Manual De Instalación página 34

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 23
Գայլիկոնման ձևանմուշի օգտագործում:
- Պանելի ձախ կողմում անցքերի դիրքերը նախանշելու
համար գայլիկոնման ձևանմուշը հավասարեցրեք պանելի
վերևի ձախ կողմի հետ՝ որպես ուղեցույց օգտագործելով
վերջնամասերում հետագծված գծերը:
- Պանելի աջ կողմում անցքերի դիրքերը նախանշելու
համար գայլիկոնման ձևանմուշը հավասարեցրեք պանելի
վերևի աջ կողմի հետ:
- Երկու ծխնինենրի, ռետինե խցանի և մագնիսի
համար անցքեր գայլիկոնելու համար օգտագործեք
համապատասխան չափի ուղղորդիչ:
Մասերի ամրացում փայտյա պանելի (դռնակի) վրա:
- Ծխնինենրը տեղադրեք անցքերի մեջ (ծխնու
շարժական մասը պետք է տեղադրվի պանելին հակառակ
ուղղությամբ) և ամրացրեք 4 A տեսակի պտուտակներով:
- Մագնիսը մտցրեք ծխնիների հակառակ կողմում
գտնվող վերևի անցքի մեջ և ամրացրեք երկու B տեսակի
պտուտակներով:
- Ռետինե խցանը մտցրեք ներքևի անցքի մեջ:
Այժմ պանելը պատրաստ է մեքենային ամրացնելու
համար:
Պանելի մոնտաժում մեքենայի վրա:
Ծխնու ծայրը (որը նկար 2-ում նշված է սլաքով) մտցրեք
ծխնու համար նախատեսված անցքի մեջ և պանելը հրեք
մեքենայի դիմացի կողմից ուղղությամբ: Երկու ծխնիները
ամրացրեք D տեսակի պտուտակներով:
Շրիշակի ուղղորդիչի ամրացում:
Եթե մեքենան տեղադրվում է մոդուլային պահարանների
լրակազմի վերջին պահարանում, ապա անհրաժեշտ
է մոնտաժել շրշակի ուղղորդիչներից որևէ մեկը կամ
միաժամանակ երկուսը (տե՛ս նկար 8-ը): Դրանց
խորությունը կարգավորեք շրիշակի դիրքի հիման վրա
և, անհրաժեշտության դեպքում, հիմքը ամրացրեք
ուղղորդիչներին (նկար 9):
Ստորև նկարագրված է շրիշակի ուղղորդիչի մոնտաժման
եղանակը (նկար 8).
Ամրացրեք P անկյունակը R պտուտակի միջոցով, ապա
շրիշակի Q ուղղորդիչը մտցրեք հատուկ բնիկի մեջ և, երբ
այն ընդունի անհրաժեշտ դիրքը, ամրացրեք տեղում P
անկյունակի և R պտուտակի միջոցով:
Մեքենայի տեղադրում պահարանում:
- Մեքենան հրեք անցքի մեջ՝ այն հավասարեցնելով
պահարանի պատերի հետ (նկար 6):
- Կարգավորեք ոտիկները՝ մեքենային համապատասխան
բարձրություն հաղորդելու համար:
- Փայտյա պանելի դիրքը ինչպես հորիզոնական, այնպես
էլ ուղղահայաց ուղղությամբ կարգավորելու համար
օգտագործեք C և D պտուտակները՝ ինչպես պատկերված
է նկար 7-ում:
Կարևոր է. փակեք սարքի դիմացի և կողքի ստորին
մասերը, եթե մեքենան տեղադրված է մոդուլային
պահարանների լրակազմի վերջում` համոզվելով, որ
շրիշակը հենված է հատակին:
Նկար 6
C
D
C
Նկար 7
Նկար 8
Բարձրության կարգավորման համար նախատեսված
Նկար 10
Սարքավորման բարձրության կարգավորում:
Սարքավորման բարձրությունը հնարավոր է կարգավորել
(815 մմ-ից մինչև 835 մմ սահմաններում)՝ պտտելով 4
ոտիկները:
Եթե սարքավորումը ցանկանում եք տեղադրել նշված
սահմանները գերազանցող բարձրության վրա, հետևյալ
պարագաները Ձեզ թույլ կտան այն տեղադրել մինչև 870
մմ բարձրության վրա.
երկու վերադրակ (G), 4 ոտիկ (H), 4 պտուտակ (I), 4 պնդօղակ
(L): Դրա համար կատարեք հետևյալ գործողությունները (fig. 11).
Պառկեցրեք մեքենան թիկունքային կողմի վրա,
համոզվելով, որ չի վնասված ջրահեռացման փողը և
սնուցման մալուխը:
Հեռացրեք 4 սկզբնական ոտիկները, տեղադրեք G
վերադրակը սարքի առջևի մասում, այն ամրացրեք I
պտուտակների միջոցով (ձգելով դրանք այնտեղ, որտեղ
գտնվում էին սկզբնական ոտիկները), ապա տեղադրեք
նոր H ոտիկները:
Կրկնեք նույն գործողությունը սարքավորման հետևի
մասում:
Այժմ կարգավորեք H ոտիկները՝ մեքենան 835 մմ-
ից մինչև 870 մմ սահմաններում բարձրացնելու կամ
իջեցնելու համար:
Անհրաժեշտ բարձրությունը կարգավորելուց հետո L
պնդօղակները ֆիքսեք G վերադրակում:
Մեքենայի բարձրությունը 870 մմ-ից մինչև 900 մմ
սահմաններում կարգավորելու համար անհրաժեշտ է
մոնտաժել M շերտաձողը՝ կարգավորելով H ոտիկները
անհրաժեշտ բարձրության վրա:
Շերտաձողը տեղադրեք հետևյալ կերպով.
Թուլացրեք երեք N պտուտակները, որոնք գտնվում են
սարքավորման Վերևի ծածկի առջևի մասում, տեղադրեք
M շերտաձողը՝ ինչպես պատկերված է նկար 12-ում, ապա
ձգեք պտուտակները N:
G
L
I
H
Նկար 11
Նկար 9
պարագաներ:
Պոլիստիրոլային կափարիչի ներսում
կարող եք գտնել հետևյալը (նկար
10). 2 վերադրակ (G), 1 շերտաձող
(M) սարքավորման թմբուկի մեջ
կարող եք գտնել հետևյալը.
4 լրացուցիչ ոտիկ (H),
4 պտուտակ (I),
4 պտուտակ (R),
4 պնդօղակ (L),
2 շրիշակի ուղղորդիչ (Q)
M
Նկար 12

Publicidad

loading