Descargar Imprimir esta página

Metabo WPB 13-125 Quick Manual Original página 120

Ocultar thumbs Ver también para WPB 13-125 Quick:

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 45
hy
ՀԱՅԵՐԵՆ
Պաշտպանիչ պատյան հղկասկավառակի համար
Նախատեսված է թեփահանման սկավառակներով, թիթեղավոր
հարթ հղկասկավառակներով, ալմաստային
հղկասկավառակներով աշխատանքների համար:
Տես էջ 3 Նկար D
- Սեղմել լծակը (17) և սեղմած պահել: Պաշտպանիչ
պատյանը (13) ամրացնել, ինչպես պատկերված է:
- Թողեք լծակը և պտտեցրեք պաշտպանիչ կափարիչը այնքան,
մինչև լծակը չսևեռակվի:
- Սեղմել լծակը և պաշտպանիչ պատյանը պտտեցնել այնպես,
որպեսզի փակ հատվածը մնա օգտագործողի կողմից:
- Ստուգել պաշտպանիչ պատյանի ամուր դիրքը. լծակը պետք
է սևեռակած լինի, պատյանը չպետք է ոլորվի:
հերթականությամբ)
7. Հղկասկավառակի տեղադրում
Նախքան սկավառակ հանելը կամ ամրացնելը միշտ
անջատել սարքը էլեկտրասնուցումից՝ հանելով
խրոցակը վարդակից: Սարքը պետք է անջատած վիճակում լինի
իսկ իլը անշարժ:
Կտրող սկավառակներով աշխատելիս, անվտանգության
կանոններից ելնելով օգտագործել կտրող
սկավառակների համար հատուկ նախատեսված պատյանը (տես
գլուխ 11. Պարագաներ)
7.1
Իլի սևեռակում
- Իլի արգելակիչ կոճակը (4) սեղմել, ձեռքով պտտեցնել իլը
(2) այնքան, մինչև արգելակիչ կոճակը ամրակցվի:
7.2
Հղկասկավառակի ամրացում
WA..., WBA..., WE...A...՝
Տես էջ 2 Նկար A
Ինքնահավասարակշռող հենասկավառակը (3) ամուր
տեղադրված է իլի վրա: Ինչպես մյուս անկյունային
հղկող/կտրող սարքերի դեպքում, հանվող հենասկավառակը
անհրաժեշտ չէ:
Ինքնահավասարակշռող հենասկավառակի (3), հղկող
սկավառակի և արագասեղմիչ մանեկի (1) տեղադրման
մակերեսները պետք է մաքուր լինեն: Անհրաժեշտության
դեպքում մաքրեք:
- Տեղակայել հղկասկավառակը ինքնահավասարակշռող
կցաշուրթի/հենասկավառակի (3) վրա:
Հղկասկավառակը պետք է հավասարաչափ նստեցված լինի
ինքնահավասարակշռող հենասկավառակի վրա:
WPB..., WEVB 1...՝
Տես էջ 2 Նկար B
- Տեղակայման կցաշուրթը/հենասկավառակը (14) նստեցնել
իլի վրա: Հենասկավառակի դիրքը ճիշտ է, եթե այն չի
պտտվում իլի վրա:
- Հղկասկավառակը տեղակայել կցաշուրթի/հենասկավառակի
(14) վրա: Հղկասկավառակը պետք է հավասարաչափ
նստեցված լինի հենասկավառակի վրա:
120
Օգտագործել սկավառակներ,
որոնց տրամագիծը գերազանցում է
պաշտպանիչ պատյանի
տրամագիծը առնվազն 3,4 մմ-ով:
(հանել հակառակ
7.3
Արագասեղմիչ մանեկի ամրացում/հանում
(կախված է սարքի տեսակից)
Արագասեղմիչ մանեկի (1) ամրացում.
Արագասեղմիչ մանեկը (1) ամրացնել միայն «Metabo
Quick-System»- դեպքում: Այս սարքերը ճանաչելի
են միայն իլի սեևռակման «M-Quick» գրվածքով կարմիր
կոճակով (4)
Եթե օգտագործվող սկավառակը ձգման հատվածում 7.1
մմ -ից հաստ է,արագասեղմիչ մանեկի կիրառումը
արգելվում է: Այս դեպքում օգտագործեք մանեկը երկու
անցքերով (15) , որը ձգվում է երկկողմանի դարձակի
(16)օգնությամբ:
- Իլի սևեռակում (տես գլուխ 7.1):
- Quick արագասեղմիչ մանեկը (1) այնպես նստեցնել իլի
(2) վրա, որպեսզի 2 կառչաններն ընկնեն իլի 2 ակոսիկների
մեջ: Տես նկարը Էջ 2
- Ձեռքով ձգել արագասեղմիչ մանեկը ժամացույցի սլաքի
ուղղությամբ:
- Հղկասկավառակը ժամացույցի սլաքի ուղղությամբ ուժեղ
պտտեցնելով ձգեք արագասեղմիչ մանեկը:
Արագասեղմիչ մանեկի (1) հանում.
Իլը կարող եք կանգնեցնել, սեղմելով իլի M-Quick
սեևռակման կոճակը (4) միայն այն դեպքում, եթե
Quick-արագասեղմիչ մանեկը (1) տեղադրված է:
- Անջատելուց հետո գործիքը որոշ ժամանակ պտտվում է:
- Մինչև հղկասկավառակը պտտվել դադարելը սեղմեք իլի M-
Quick կարմիր սևեռակիչ կոճակը (4): Quick-
արագասեղմիչ մանեկը (1) ինքուրույն թուլանում է մոտ կես
պտույտով և կարող է առանց լրացուցիչ ուժ գործադրելու
կամ գործիքի օգտագործման պտուտակահանվել:
7.4
Երկու անցքերով մանեկի ամրացում/հանում
(կախված է սարքի մոդելից)
Երկու անցքերով մանեկի 2 կողմերը տարբեր են: Երկու
անցքերով մանեկը ներպտուտակել իլի վրա հետևյալ կերպ.
Տես էջ 2 Նկար C
- X) Բարակ հղկասկավառակներ.
Որպեսզի բարակ հղկասկավառակը ապահով ամրացվի, երկու
անցքերով մանեկի ելունը (15) դեպի վերև դիրքով է:
Y) Հաստ հղկասկավառակներ
Որպեսզի երկու անցքերով մանեկը պինդ նստի իլի վրա, նրա
ելունը (15) դեպի ներքև դիրքով է:
- Իլի սևեռակում: Երկկողմանի դարձակի (16) օգնությամբ
երկու անցքերով մանեկը (15) ձգել ժամացույցի սլաքի
ուղղությամբ:
Երկու անցքերով մանեկի հանում.
- Իլի սևեռակում (տես գլուխ 7.1): Երկկողմանի դարձակի
(16) օգնությամբ երկու անցքերով մանեկը (15) արձակել
ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ:
8. Կիրառում
8.1
Պտույտների քանակի կարգավորում (կախված
սարքի տեսակից)
Կարգավորիչ անիվի վրա (8) ընտրել խորհուրդ տրվող
արագությունը/պտույտների քանակը: (Փոքր թիվ =
պտույտների ցածր քանակ, մեծ թիվ= պտույտների մեծ քանակ)

Publicidad

loading