Descargar Imprimir esta página

Metabo W 9-125 Quick Manual Original página 117

Ocultar thumbs Ver también para W 9-125 Quick:

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 47
նրանք չեն վնասվել. օգտագործեք չվնասված գործիքներ
և պարագաներ: Գործիքը/Հղկասկավառակը ստուգելուց
և շահագործան համար տեղադրելուց հետո, մեկ րոպե
շարունակ միացրած թողեք այն առավելագույն
պտույտների քանակի վրա՝ հեռու պահելով ներկա
գտնվող անձանցից և ինքներդ պահպանելով անվտանգ
հեռավորություն պտտվող էլեկրտական գործիքից: Շատ
դեպքերում վնասված սկավառակներ, պարագաները կոտրվում
են այդ փորձնական շահագործման ժամանակ:
ը) Կրեք անհատական պաշտպանության միջոցներ: Ըստ
կիրառման եղանակի կրեք պաշտպանիչ սաղավարտ,
աչքերը պաշտպանող վահանակ կամ պաշտպանիչ
ակնոց: Անհրաժեշտության դեպքում կրեք պաշտպանիչ
դիմակ, պաշտպանիչ ականջակալ, ձեռնոց կամ
հղկակտորներից և մշակվող նյութի մասնիկներից
պաշտպանող գոգնոց: Աչքերը պետք է պաշտպանված լինեն
շահագործման տարբեր եղանակների ժամանակ օդում թռնող
մասնիկներից: Պաշտպանիչ դիմակը պետք է պաշտպանի
աշխատանքի ժամանակ առաջացած փոշուց: Աղմուկի մեջ
երկար աշխատանքը կարող է լսողության խանգարման կամ
կորստի պատճառ դառնալ:
թ) Հետևեք, որ ներկա գտնվող անձինք պահպանեն
անվտանգ հեռավորություն ձեր աշխատանքային
վայրից: Աշխատանքային տարածքում գտնվող
յուրաքանչյուր անձ պետք է կրի պաշտպանիչ հագուստ:
Մշակվող նյութի/մակերեսի կամ սկավառակի կտորներ կարող
են պոկվել և վնասել աշխատանաքային անմիջական տարածքից
դուրս գտնվող անձանց:
ժ) Եթե աշխատաում եք որևէ վայրում, որտեղ կարող են
թաքնված էլեկտրալարեր լինել կամ աշխատանքային
էլեկտրասնուցման լարին մոտ, բռնեք գործիքը միայն
մեկուսացված տեղերից, բռնակներից: Լարման տակ
հաղորդալարերի հետ հպման արդյունքում լարումը կարող է
փոխանցվել գործիքի մետաղական մասերին, ինչը կառաջացնի
էլէկտրական հարված:
ի) Հեռու պահեք էլեկտրասնուցման լարը պտտվող
սկավառակներից: Սարքի նկատմամբ վերահսկողությունը
կորցնելու դեպքում կարող եք պտտվող սկավառակով դիպչել
կամ կտրել սնուցման լարը, ձեր ձեռքը կամ թևը կարող են
վնասվել պտտվող գործիքին հպվելուց:
լ) Երբեք մի վայր դրեք գործիքը, մինչև այն
ամբողջությամբ չանջատվի: Հակառակ դեպքում պտտվող
սարքը կարող է դիպչել սեղանին և ձեր վերահսկողությունից
դուրս գալ:
խ) Կրելու/տեղափոխելու ընթացքում երբեք մի միացրեք
սարքը: Ձեր հագուստը կարող է պատահական հպվել պտտվող
սկավառակին և սկավառակը խրվել մարմնի վեջ:
ծ) Պարբերաբար մաքրեք ձեր էլեկտրական գործիքի
օդափոխման անցքերը: Պտտական օդափուքը կարող է
պատյանի մեջ մետաղական փոշի ներքաշել, իսկ մետաղական
փոշու կուտակումը կարող է առաջացնել էլեկտրահարման
վտանգ:
կ) Մի կիրառեք էլեկտրական գործիքը բռնկվող նյութերի
գտնվելու վայրերում: Այդ նյութերը կարող են բռնկվել
կայծերից:
ճ) Մի օգտագործեք սկավառակներ, կտրող, հղկող
պարագաներ, որոնց համար պահանջվում են սառեցնող
հեղուկ յուղեր: Ջրի կամ այլ հեղուկ հովացնող նյութերի
օգտագործումը կարող է էլեկտրական հարվածի պատճառ
դառնալ:
4.2
Հետահարում/հետհարվածում և անվտանգության
հրահանգներ
Հետահարումը/հետհարվածումը առաջանում է կիրառվող
գործիքի, ինչպիսին են պտտվող հղկասկավառակը, կտրող
սկավառակը, խոզանակը և այլն, պտտվելու ընթացքում
լռվելու, խրվելու, խցանման ժամանակ: Լռվելը, խցանումը
բերում են պտտվող գործիքի կտրուկ կանգին: Արդյունքում,
անվերահսկելի էլեկտրական գործիքն արագացվում է
արգելափակման կետում գործիքի պտույտների հակառակ
ուղղությամբ:
Եթե օրինակ հղկասկավառակը՝ խրվելով մշակվող նյութի մեջ
արգելափակվում, ծայրը լռվում է նախապատրաստվածքի մեջ
և սկավառակը կարող է կոտրվել կամ հետհարվածում
առաջացնել: Հղկասկավառակը շարժվում է շահագործողի
ուղղությամբ կամ հակառակ՝ կախված արգելափակման կետում
սկավառակի պտույտների ուղղությունից: Այս դեպքում էլ
հղկասկավառակները կարող են վնասվել:
Հետհարվածումը էլեկտրական գործիքի սխալ կամ ոչ
պրոֆեսիոնալ օգտագործման արդյունք է: Հետհարվածումից
կարելի է խուսափել կատարելով ստորև նկարագրված
նախազգուշական միջոցառումները:
ա) Պինդ բռնեք էլեկտրական գործիքը, ձեր ձեռքերն ու
մարմինը բերեք այն դիրքի, որում կկարողանաք
դիմադրել հետհարվածի ուժին: Եթե առկա է, օգտվեք
լրացուցիչ բռնակից, որպեսզի մեկնարկի և արագ
պտտման ժամանակ ապահովեք առավելագույն
հնարավոր վերահսկողություն, հետհարվածի
դիմադրողականություն և արագ արձագանքում: Գործիքը
կիրառողը կարող է տիրապետել իրավիճակին հետհարվածի
ժամանակ եթե հետևում է կանխարգելիչ միջոցառումներին:
բ) Երբեք մի մոտեցրեք ձեռքերը պտտվող
սկավառակներին: Հետհարվածի ժամանակ սկավառակը
կարող է հպվել ձեր ձեռքին և վնասել այն:
գ) Պահպանեք անհրաժեշտ տարածություն սարքից,
որպեսզի հետհարվածի պարագայում էլեկտրական
գործիքը ձեզ չկարողանա դիպչել: Հետհարվածումը մղում է
էլեկտրական գործիքը իր արգելափակման տեղում սկավառակի
պտույտներին հակառակ ուղղությամբ:
դ) Անկյունային, սուր ծայրերի և նմանատիպ
հատվածներում աշխատեք առավելապես զգույշ:
Խուսափեք սկավառակների, խոզանակների մշակվող
նախապատրաստվածքից հետցատկից կամ դետալի մեջ
լռվելուց: Անկյունային հատվածների, սուր ծայրերի մշակման
ժամանակ, կամ երբ պտտվող սկավառակը վայր է սահում առկա
է լռվելու վտանգ: Դրա հետևանքով գործիքը դառնում է
անկառավարելի և առաջանում է հետհարվածում:
ե) Մի օգտագործեք շղթայավոր կամ ատամներով
սղոցման ժապավեն: Նման գործիքները հաճախ են
առաջացնում հետհարված կամ անկառավարելի դառնում էլ.
սարքի վրա:
4.3
Անվտանգության հատուկ ցուցումներ հղկման և
կտրման աշխատանքների ժամանակ.
ա) Օգտագործեք բացառապես ձեր էլեկտրական գործիքի
համար նախատեսված և թույլատրված
հղկասկավառակներ և հղկասկավառակին
համապատասխան պաշտպանիչ պատյան: Հղկասարքերը,
որոնք նախատեսված չեն տվյալ գործիքի համար, կարող են
բաց/չպաշտպանված մնալ գործիքի վրա և վտանգավոր լինել:
բ) Կորացված հղկասկավառակները պետք է նստեցնել
էլեկտրական սարքին այնպես, որպեսզի սկավառակի
հղկող, կտրող մակերեսը մնա պաշտպանիչ պատյանի
տակ: Եթե սկավառակը սխալ է տեղադրված և նրա ծայրը
ՀԱՅԵՐԵՆ hy
117

Publicidad

loading