Descargar Imprimir esta página

Metabo W 9-125 Quick Manual Original página 120

Ocultar thumbs Ver también para W 9-125 Quick:

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 47
hy
ՀԱՅԵՐԵՆ
6.2
Պաշտպանիչ պատյանի ամրացում
Անվտանգության կանոններից ելնելով օգտագործեք
տվյալ հղկասկավառակի համար նախատեսված
պաշտպանիչ պատյան: Տես գլուխ 11. Պարագաներ
Պաշտպանիչ պատյան հղկասկավառակի համար
Նախատեսված է թեփահանման սկավառակներով, ալմաստային
հղկասկավառակներով, գառան մորթով փայլեցման
աշխատանքների համար:
Տես էջ 3 Նկար C
- Սեղմել լծակը (15) և սեղմած պահել: Պաշտպանիչ
պատյանը (12) ամրացնել, ինչպես պատկերված է:
- Թողեք լծակը և պտտեցրեք պաշտպանիչ կափարիչը այնքան,
մինչև լծակը չսևեռակվի:
- Սեղմել լծակը և պաշտպանիչ պատյանը պտտեցնել այնպես,
որպեսզի փակ հատվածը մնա օգտագործողի կողմից:
- Ստուգել պաշտպանիչ պատյանի ամուր դիրքը. լծակը պետք
է սևեռակած լինի, պատյանը չպետք է ոլորվի:
հերթականությամբ)
7. Հղկասկավառակի տեղադրում
Նախքան սկավառակ հանելը կամ ամրացնելը միշտ
անջատել սարքը էլեկտրասնուցումից՝ հանելով
խրոցակը վարդակից: Սարքը պետք է անջատած վիճակում լինի
իսկ իլը անշարժ:
Կտրող սկավառակներով աշխատելիս, անվտանգության
կանոններից ելնելով օգտագործել կտրող
սկավառակների համար հատուկ նախատեսված պատյանը (տես
գլուխ 11. Պարագաներ)
7.1
Իլի սևեռակում
- Իլի արգելակիչ կոճակը (4) սեղմել, ձեռքով պտտեցնել իլը
(3) այնքան, մինչև արգելակիչ կոճակը ամրակցվի:
7.2
Հղկասկավառակի ամրացում
Տես էջ 2 Նկար A
- ՏՀեղակայման կցաշուրթը/հենասկավառակը (2) նստեցնել
իլի վրա: Հենասկավառակի դիրքը ճիշտ է եթե այն չի
պտտվում իլի վրա:
Միայն W9 -100՝ հենասկավառակը երկկողմանի դարձակով
այնպես ամրացնել իլի վրա, որպեսզի փոքր շրջելունը (16
մմ տրամաչափով) վերևից մնա:
- Հղկասկավառակը տեղակայել կցաշուրթի/հնասկավառակի
(2) վրա:
Հղկասկավառակը պետք է հավասարաչափ նստեցված լինի
հենասկավառակի վրա:
7.3
Արագասեղմիչ մանեկի ամրացում/հանում
(կախված է սարքի տեսակից)
Արագասեղմիչ մանեկի (1) ամրացում.
Արագասեղմիչ մանեկը (1) ամրացնել միայն «Metabo
Quick-System»- դեպքում: Այս սարքերը ճանաչելի
են միայն իլի սեևռակման «M-Quick» գրվածքով կարմիր
կոճակով (4)
120
Օգտագործել սկավառակներ,
որոնց տրամագիծը գերազանցում է
պաշտպանիչ պատյանի
տրամագիծը առնվազն 3,4 մմ-ով:
(հանել հակառակ
Եթե օգտագործվող սկավառակը ձգման հատվածում 7.1
մմ -ից հաստ է,արագասեղմիչ մանեկի կիրառումը
արգելվում է: Այս դեպքում օգտագործեք մանեկը երկու
անցքերով (13) , որը ձգվում է երկկողմանի դարձակի
(14)օգնությամբ:
- Իլի սևեռակում (տես գլուխ 7.1):
- Quick արագասեղմիչ մանեկը (1) այնպես նստեցնել իլի
(3) վրա, որպեսզի 2 կառչաններն ընկնեն իլի 2 ակոսիկների
մեջ: Տես նկարը Էջ 2
- Ձեռքով ձգել արագասեղմիչ մանեկը ժամացույցի սլաքի
ուղղությամբ:
- Հղկասկավառակը ժամացույցի սլաքի ուղղությամբ ուժեղ
պտտեցնելով ձգեք արագասեղմիչ մանեկը:
Արագասեղմիչ մանեկի (1) հանում.
Իլը կարող եք կանգնեցնել, սեղմելով իլի M-Quick
սեևռակման կոճակը (4) միայն այն դեպքում, եթե
Quick-արագասեղմիչ մանեկը (1) տեղադրված է:
- Անջատելուց հետո գործիքը որոշ ժամանակ պտտվում է:
- Մինչև հղկասկավառակը պտտվել դադարելը սեղմեք իլի M-
Quick կարմիր սևեռակիչ կոճակը (4): Quick-
արագասեղմիչ մանեկը (1) ինքուրույն թուլանում է մոտ կես
պտույտով և կարող է առանց լրացուցիչ ուժ գործադրելու
կամ գործիքի օգտագործման պտուտակահանվել:
7.4
Երկու անցքերով մանեկի ամրացում/հանում
(կախված է սարքի մոդելից)
Երկու անցքերով մանեկի (13) ամրացում․
Երկու անցքերով մանեկի 2 կողմերը տարբեր են: Երկու
անցքերով մանեկը ներպտուտակել իլի վրա հետևյալ կերպ.
Տես էջ 2 Նկար B
- X) Բարակ հղկասկավառակներ.
Որպեսզի բարակ հղկասկավառակը ապահով ամրացվի, երկու
անցքերով մանեկի ելունը (13) դեպի վերև դիրքով է:
Y) Հաստ հղկասկավառակներ
Որպեսզի երկու անցքերով մանեկը պինդ նստի իլի վրա, նրա
ելունը (13) դեպի ներքև դիրքով է:
Z) Միայն W 9 -100՝
Երկու անցքերով մանեկի շրջելունը ներքևում է, իսկ հարթ
երեսը դեպի վերև է:
- Իլի սևեռակում: Երկկողմանի դարձակի (14) օգնությամբ
երկու անցքերով մանեկը (13) ձգել ժամացույցի սլաքի
ուղղությամբ:
Երկու անցքերով մանեկի հանում.
- Իլի սևեռակում (տես գլուխ 7.1): Երկկողմանի դարձակի
(14) օգնությամբ երկու անցքերով մանեկը (13) արձակել
ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ:
8. Կիրառում
8.1
Պտույտների քանակի կարգավորում (կախված
սարքի տեսակից)
Կարգավորիչ անիվի վրա (8) ընտրել խորհուրդ տրվող
արագությունը/պտույտների քանակը: (Փոքր թիվ =
պտույտների ցածր քանակ, մեծ թիվ= պտույտների մեծ քանակ)
Կտրող սկավառակներ, քերթող/կոպտամշակող սկավառակներ,
հղկող գլխիկներ, ալմաստային կտրող սկավառակների համար
պտույտների մեծ քանակ
Խոզանակների համար՝ պտույտների միջին քանակ
Հղկասկավառակների համար՝ պտույտների միջին քանակ
Ուշադրություն. Փայլեցման աշխատանքների համար խորհուրդ
են տալիս օգտագործել մեր անկյունային փայլեցնող սարքերը:

Publicidad

loading