Հավելվածը
Հնարավոր չէ սկանավորել QR կոդը:
Համոզվեք, որ QR կոդի վրա ստվեր չկա և, որ QR կոդը սկանավորվում
•
է առջևից:
Որոշ սմարթֆոններ չեն կարողանում լավ սկանավորել QR կոդը: Այս
•
դեպքում տպիչը գրանցեք ձեռքով:
Ցուցադրվում է «This photo cannot be used.»
հաղորդագրությունը:
Եթե հավելվածում ցուցադրվում է «This photo cannot be used.»,
•
հնարավոր է նկարը չափազանց մեծ է: Կարճացրեք, հատեք կամ այլ
կերպ նվազեցրեք նկարի չափը, ապա փորձեք նորից տպել:
Երբ սխալի հաղորդագրություն է ցուցադրվում
Երբ տպիչը խնդիր է ունենում, տպիչի լույսը սխալ է ցույց
•
տալիս, և սմարթֆոնի էկրանին նույնպես հաղորդագրություն
է ցուցադրվում: Երբ կատարվող գործողությունը ցուցադրվում
է սխալի հաղորդագրության հետ մեկտեղ, կատարեք նշված
գործողությունները: Երբ միայն սխալի հաղորդագրությունն է
ցուցադրվում, անդրադարձեք «Անսարքությունների կարգավորում»
բաժնում ներկայացված օրինակներին և ստուգեք համապատասխան
մասերը: Եթե խնդիրը չլուծվի, դիմեք Հաճախորդների սպասարկման
կենտրոն:
Երբ անջատում և կրկին միացնում եք տպիչը, նախքան միացնելը
•
համոզվեք, որ թուղթը և թանաքի պարկուճը ճիշտ են բեռնված:
Հավելվածի և տպիչի արդիացում
Միշտ օգտագործեք SELPHY Photo Layout-ի ամենավերջին
•
տարբերակը: (= 6)
Տպելիս հարկավոր է արդիացնել տպիչի ներկառուցված ծրագրերը:
•
Դրա համար մարտկոցի լիցքի մակարդակը պետք է բավարար լինի:
Ներկառուցված ծրագրերի արդիացման ընթացքում չանջատեք
•
հոսանքի սնուցման կոճակը կամ չսեղմեք Հարկադրաբար անջատել
կոճակը:
16