Հայերեն - Atos PROVOX Manual Del Usuario

Tabla de contenido

Publicidad

Օգտագործման նպատակը
Provox Adhesive-ները մեկանգամյա օգտագործման սարքեր են՝ նախատեսված
կոկորդի մասնակի հատում (լարինգէկտոմիա) վիրահատումով հիվանդների
համար, ովքեր շնչում են շնչափողահատման (տրախետոմիայի) միջոցով:
Սարքերն ամրացվում են տրախեոստոմային հարող մաշկին՝ ապահովելով
Provox Ջերմության և խոնավության փոխանակիչ համակարգի (անգլերեն՝
Provox HME System) բաղադրիչների ամրացումը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
• Հարակցանյութը կարող է գրգռել մաշկը: Մաշկի գրգռվածության
ավելացման դեպքում դադարեցրեք հարակցանյութի օգտագործումը և
դիմեք Ձեր կլինիկական բժշկին:
• Եթե ճառագայթաբուժություն եք անցնում, որն իրականացվում է
հարակցանյութով պատված հատվածի վրա, մի օգտագործեք Provox
Adhesive սարքերը: Ճառագայթաբուժությունից հետո մինչև հարակցանյութի
օգտագործումը վերսկսելը խորհրդակցեք Ձեր կլինիկական բժշկի հետ:
• Կրկնակի օգտագործումը կարող է ազդել սարքի աշխատանքի վրա, ինչի
հետևանքով կարող են միկրոօրգանիզմներ փոխանցվել՝ առաջացնելով
վարակներ:
• Օգտագործեք միայն բնօրինակ Provox սարքեր, որոնք նախատեսված են
Provox Adhesive սարքերի հետ օգտագործման համար: Այլ սարքերը կարող
են առաջացնել մարմնական վնասվածքներ կամ վնասել սարքավորումները:
Օգտագործման հրահանգներ
Նախապատրաստում
Ստուգեք, որպեսզի հարակցանյութը վնասված չլինի կամ հարակցանյութում
կամ հիմնական թիթեղի շուրջ չլինեն պատռվածքներ:
Կիրառումը
Համոզվեք, որ մաշկը մաքուր և չոր է: Անհրաժեշտության դեպքում կարող եք
կիրառել մաշկի պաշտպանիչ արտադրանքներ, ինչպես օրինակ՝ Provox Skin
Barrier-ը կամ հարակցանյութն օժանդակող արտադրանքներ, օրինակ՝ Provox
Silicone Glue-ն: Կիրառման եղանակի ցուցումները կարող եք տեսնել 1.1–1.8
և 2.1–2.4 պատկերներում:
Հեռացումը
Զգ ուշորեն մաքրեք հարակցանյութը՝ հագնելով ռետինե մատնոցը:
Հարակցանյութերը հեռացնելու համար կարող եք օգտվել մաքրող միջոցից,
օրինակ՝ Provox Adhesive Remover-ից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ.
• Մաշկի վրայից սոսնձի մնացորդները մաքրելիս զգուշացեք, որպեսզի
մասնիկներ/հեղուկներ չներթափանցեն տրախեոստոմայի մեջ:
• OptiDerm-ը հետվիրահատական շրջանում կամ զգայուն մաշկի վրա
օգտագործելիս հեռացրեք այն շատ դանդաղ և ուշադիր:
ՀԱՅԵՐԵՆ
31

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido