ԵՐԵԽԱՅԻՆ ԱՌԱՆՑ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՎԱՀԱՆԱԿԻ ԱՄՐԱՑՆԵԼԸ ԽՈՒՄԲ
2/3 (15–36 ԿԳ)
1. Պտտեք մեքենայի անվտանգության գոտին ձեր երեխայի շուրջը
և տեղադրեք ամրագոտու լեզվակը դրա համար նախատեսված
ճարմանդում: Այն պետք է կողպվի լսելի «ՉԽԿՈՑ»-ով:
2. Տեղադրեք գոտկատեղի անվտանգության գոտին մանկական նստատեղի
կարմիր գույնի գոտկատեղի անվտանգության գոտիների խրոցի (h) մեջ։
3. Քաշեք ուսագոտին գոտկատեղի անվտանգության գոտին ամրացնելու
համար։
4. Մեքենայի մանկական նստատեղի կողմի վրա, գոտու ճարմանդի կողքին,
ուսագոտին և գոտկատեղի անվտանգության գոտին պետք է միասին
մտցնել գոտկատեղի անվտանգության գոտու խրոցի (h) մեջ։
5. Մտցրեք ուսագոտին ուսագոտու խրոցի (i) միջով այնքան, մինչև այն
կհայտնվի գոտու խրոցի մեջ։
6. Համոզվեք, որ ուսագոտին անցնում է ձեր երեխայի անրակի վրայով
և չի դիպչում երեխայի պարանոցին: Անհրաժեշտության դեպքում
կարգավորեք գլխակալի բարձրությունը (c) գոտու դիրքը փոխելու
համար։
ՆՍՏԱՏԵՂԻ ՊԱՏՅԱՆԸ ՀԱՆԵԼԸ ԵՎ ՆՈՐԻՑ ԱՄՐԱՑՆԵԼԸ
Մեքենայի նստատեղի պատյանը կազմված է չորս մասից (գլխակալ,
թիկնակ, լրացուցիչ նստատեղ և պաշտպանիչ վահան)։ Դրանք ամրացված
են մի քանի դիրքերում սեղմիչ ճարմանդներով։ Բոլոր ճարմանդները
արձակելու դեպքում պատյանի առանձին մասերը կարելի է հանել:
Պատյանը կրկին ամրացնելու համար հետևեք հանելու ցուցումներին
հակառակ հերթականությամբ:
Պատյանը պետք է լվանալ միայն 30°Ց ջերմաստիճանով՝ նուրբ
հագուստի լվացման ծրագրով, հակառակ դեպքում պատյանի
գործվածքը կարող է գունազրկվել: Խնդրում ենք լվանալ պատյանն
առանձին և չչորացնել այն չորացման սարքում կամ արևի ուղիղ
ճառագայթների ներքո:
HY
126
ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՐԱՇԽԻՔԸ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
CYBEX GmbH (Riedingerstr. 18, 95448 Բայրոյթ, Գերմանիա) ընկերությունը
այս ապրանքի համար տրամադրում է 3 տարվա երաշխիք։ Երաշխիքը
գործում է այն երկրում, որտեղ ապրանքը վաճառողն ի սկզբանե վաճառել
է հաճախորդին: Երաշխիքի բովանդակությունը և
երաշխիքի հաստատման համար անհրաժեշտ բոլոր կարևոր
տեղեկությունները կարող եք գտնել մեր գլխավոր էջում`
go.cybex-online.com/manufacturer-warranty-car-seats-ում։ Եթե
արտադրանքի նկարագրության մեջ առկա է երաշխիքը, ապա
թերությունների համար մեր նկատմամբ ձեր օրինական իրավունքները
մնում են ուժի մեջ:
Խնդրում ենք հետևել ձեր երկրում թափոնների հեռացման համար
սահմանված կանոնակարգերին։