Descargar Imprimir esta página

Metabo W 750-125 Manual Original página 116

Ocultar thumbs Ver también para W 750-125:

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 44
hy
ՀԱՅԵՐԵՆ
WP 1100-115, WQ 1100-125, WEQ 1400-125.
Տես էջ 2 Նկար D
- Սեղմել լծակը (18) և սեղմած պահել: Պաշտպանիչ
պատյանը (11) ամրացնել, ինչպես պատկերված է:
- Թողեք լծակը և պտտեցրեք պաշտպանիչ կափարիչը այնքան,
մինչև լծակը չսևեռակվի:
- Սեղմել լծակը և պաշտպանիչ պատյանը պտտեցնել այնպես,
որպեսզի փակ հատվածը մնա օգտագործողի կողմից:
- Ստուգել պաշտպանիչ պատյանի ամուր դիրքը. լծակը պետք
է սևեռակած լինի, պատյանը չպետք է ոլորվի:
7. Հղկասկավառակի տեղադրում
Նախքան սկավառակ հանելը կամ ամրացնելը միշտ
անջատել սարքը էլեկտրասնուցումից՝ հանելով
խրոցակը վարդակից: Սարքը պետք է անջատած վիճակում լինի
իսկ իլը անշարժ:
Կտրող սկավառակներով աշխատելիս, անվտանգության
կանոններից ելնելով օգտագործել կտրող
սկավառակների համար հատուկ նախատեսված պատյանը (տես
գլուխ 11. Պարագաներ)
7.1
Իլի սևեռակում
- Սեղմել իլի սևեռակիչի կոճակը (4) և
պտտեցնել իլը (3) ձեռքով այնքան, մինչև կոճակը
չսևեռակվի:
7.2
Հղկասկավառակի ամրացում
Տես էջ 2 Նկար A
- ՏՀեղակայման կցաշուրթը/հենասկավառակը (2) նստեցնել
իլի վրա: Հենասկավառակի դիրքը ճիշտ է եթե այն չի
պտտվում իլի վրա:
Միայն W ... -100՝ հենասկավառակը երկկողմանի
դարձակով այնպես ամրացնել իլի վրա, որպեսզի փոքր
շրջելունը (16 մմ տրամաչափով) վերևից մնա:
- Հղկասկավառակը տեղակայել կցաշուրթի/հնասկավառակի
(2) վրա: Հղկասկավառակը պետք է հավասարաչափ
նստեցված լինի հենասկավառակի վրա:
7.3
M-արագասեղմիչ (M-Quick) մանեկի
ամրացում/հանում (կախված է սարքի մոդելից)
M-արագասեղմիչ (M-Quick) մանեկի (1) ամրացում․
Միայն WQ1100-125, WEQ 1400-125
մոդելների համար
Եթե օգտագործվող սկավառակը ձգման հատվածում 7.1
մմ -ից հաստ է, արագասեղմիչ մանեկի (առանց գործիքի
ձգվող տեսակ) կիրառումը արգելվում է: Այս դեպքում
օգտագործեք մանեկը երկու անցքերով (12) , որը ձգվում է
երկկողմանի դարձակի (13)օգնությամբ:
- Իլի սևեռակում (տես գլուխ 7.1):
- M-Quick-արագասեղմիչ մանեկը (1) այնպես նստեցնել իլի
(3) վրա, որպեսզի 2 կառչանները ընկնեն իլի 2 ակոսիկների
մեջ: Տես նկարը Էջ 2
- Արագասեղմիչ մանեկը ձեռքով ձգել ժամացույցի սլակի
ուղղությամբ:
- Հղկասկավառակը սլակի ուղղությամբ ուժեղ պտտեցնելով
ձգեք M-Quick արագասեղմիչ մանեկը:
116
Օգտագործել սկավառակներ,
որոնց տրամագիծը գերազանցում է
պաշտպանիչ պատյանի
տրամագիծը առնվազն 3,4 մմ-ով:
Արագասեղմիչ մանեկի (1) հանում.
Միայն այն դեպքում, եթե M-Quick-արագասեղմիչ
մանեկը (1) տեղադրված է, կարող եք իլը կանգնենել իլի
սեևռակման կոճակը (4) սեղմելով:
- Անջատելուց հետո գործիքը որոշ ժամանակ պտտվում է:
- Մինչև հղկասկավառակը դադարի պտտվել, սեղմեք իլի
սևեռակիչ կոճակը (4) . Արագասեղմիչ մանեկի (1)
արձակվում է:
7.4
Երկու անցքերով մանեկի ամրացում/հանում
(կախված է սարքի մոդելից)
Երկու անցքերով մանեկի (12) ամրացում․
Երկու անցքերով մանեկի 2 կողմերը տարբեր են: Երկու
անցքերով մանեկը ներպտուտակել իլի վրա հետևյալ կերպ.
Տես էջ 2 Նկար B
- X) Բարակ հղկասկավառակներ.
Որպեսզի բարակ հղկասկավառակը ապահով ամրացվի, երկու
անցքերով մանեկի ելունը (12) դեպի վերև դիրքով է:
Y) Հաստ հղկասկավառակներ
Որպեսզի երկու անցքերով մանեկը պինդ նստի իլի վրա, նրա
ելունը (12) դեպի ներքև դիրքով է:
Z) Միայն W ... -100 մոդելի դեպքում.
Երկու անցքերով մանեկի շրջելունը ներքևում է, իսկ հարթ
երեսը դեպի վերև է:
- Իլի սևեռակում: Երկկողմանի դարձակի (13) օգնությամբ
երկու անցքերով մանեկը (12) ձգել ժամացույցի սլակի
ուղղությամբ:
Երկու անցքերով մանեկի հանում.
- Իլի սևեռակում (տես գլուխ 7.1): Երկկողմանի դարձակի
(13) օգնությամբ երկու անցքերով մանեկը (12) արձակել
ժամացույցի սլակի հակառակ ուղղությամբ:
7.5
Սեղմիչ մանեկի (առանց գործիքի) ամրացում/
հանում
(կախված է սարքի մոդելից)
Սեղմիչ մանեկը (առանց գործիքի ամրացվող տեսակ)
(14) ձգել միայն ձեռքով:
Աշխատանքային ռեժիմում ճարմանդը (15) պետք է
միշտ վրայից հագցված լինի սեղմիչ մանեկի (1) վրա:
Սեղմիչ մանեկի (առանց գործիքի ձգվող տեսակ) (14)
ամրացում.
Եթե օգտագործվող սկավառակը ձգման հատվածում 6 մմ
-ից հաստ է, սեղմիչ մանեկի (առանց գործիքի ձգվող
տեսակ) կիրառումը արգելվում է: Այս դեպքում օգտագործեք
մանեկը երկու անցքերով (12) , որը ձգվում է երկկողմանի
դարձակի (13)օգնությամբ:
- Իլի սևեռակում (տես գլուխ 7.1):
- Բարձրացնել մանեկի ճարմանդը (15) ։
- Սեղմիչ մանեկը (14) հագցնել իլի (3) վրա: Տես նկարը Էջ 2
- Ճարմանդի օգնությամբ (15) ձգել սեղմիչ մանեկը ձեռքով
ժամացույցի սլակի ուղղությամբ:
- Ճարմանդը (15) նորից իջեցնել ներքև:
Սեղմիչ մանեկի (առանց գործիքի ձգվող տեսակ) (14) հանում.
- Իլի սևեռակում (տես գլուխ 7.1):
- Բարձրացնել մանեկի ճարմանդը (15) ։
- Սեղմիչ մանեկը (14) հանել՝ ձեռքով պտտեցնելով այն
ժամացույցի սլակի հակառակ ուղղությամբ:
Ցուցում՝ եթե մանեկը շատ ամուր է նստած, (14) հանելու
համար կարելի է նաև օգտագործել երկկողմանի դարձակ:

Publicidad

loading