Atos PROVOX TruTone EMOTE Instrucciones De Uso página 181

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 40
TruTone EMOTE® էլեկտրակոկորդի
օգտագործման ուղեցույցներ
Նշում՝ Էլեկտրակոկորդի նպատակն է բարձրացնել խոսքի
հասկանալիությունը՝ ընձեռելով ելևէջավորում ավելացնելու
հնարավորություն (այսինքն ՉԼԻՆԵԼ միատոն)։ Խնդրում ենք
կարդալ բոլոր ուղեցույցները՝ ծանոթանալու սարքի բոլոր
յուրահատկություններին, հատկապես բաժիններ 4-ը և 11-ը։
1. TruTone EMOTE
A — ձայնային գլխիկ (x2)
B — ձայնային գլխիկի միջադիր
C — հոսանքի կոճակ և ճնշման
զգայասարք
D — ձայնի կարգավորիչ
E — հիմնական մաս
F — մարտկոց
G — մարտկոցի կափարիչ
H — մարտկոցի կապակցիչ
I — բերանային խողովակ (2 + 2)
J — բերանային հարմարակցիչ
K — տոնայնության (բարձրության)
փոփոխման կարգավորիչ
LED — LED ցուցիչի լուսազդանշան
M — ՌԵԺԻՄ կոճակ
U — USB-ի փոշուց պաշտպանող կափարիչ
V — USB-ի լիցքավորման կապակցիչ
2. Էլեկտրակոկորդը ստանալուց հետո
1. Կարգավորեք բազային տոնայնությունը և ռեժիմը (բսժին 4)
2. Ընտրեք ձեր Ձայնային գլխիկը (Բաժին 5)
3. Որոշեք՝ արդյոք օգտագործել Ձայնային գլխիկի միջադիրը (Բաժին 5b)
4. Կարգավորեք ՌԵԺԻՄԸ (բաժին 6)
5. Սարքը ստանալուց մեկ գիշեր հետո լիցքավորեք մարտկոցը։ Սարքը
լիցքավորեք մեկ անգամ շաբաթվա ընթացքում (բաժին 7)
6. Ընդհանուր խնամք/Խափանաշտկում (բաժին 8)
7. Էլեկտրակոկորդի օգտագործման խորհուրդների համար ծանոթացեք
բաժիններ 9-10-ը։
8. Օգտագործեք EMOTION™ կոճակը՝ խոսքն առավել հասկանալի դարձնելու
համար։ (Բաժին 11)
9. Օգտագործեք TruTone EMOTE-ի բոլոր յուրահատկությունները (բաժին 12)
10. Եթե նախընտրում եք ունենալ միատոն ձայն, կարող եք օգտագործել
կոճակը՝ Ձեր ձայնը կարգավորելու համար (բաժին 6)
11. Երաշխիքի և զգուշացումների մանրամասները տեղեկայված են
վերջին էջում։
3. Ձայնի բարձրությունը
Կարգավորեք ձայնը՝ պտտելով ձայնի կարգավորիչը (D): Ուժ մի գործադրեք
կարգավորիչի վրա։ Պտտեք ՎԵՐ՝ դեպի ձայնային գլխիկի գլխադիրի կողմը՝
ավելի բարձր ձայնի համար։ Պտտեք ՎԱՐ՝ դեպի մարտկոցի կափարիչի
կողմը՝ ձայնը նվազեցնելու համար։
Ամբողջովին պտտեք ՎԱՐ՝ ձայնն ԱՆՋԱՏԵԼՈՒ համար, ինչը կարող եք
կիրառել, երբ չեք ցանկանում պատահաբար միացնել սարքը։
ՀԱՅԵՐԵՆ
էլեկտրակոկորդ
®
M
LED
LED
V
U
H
MODE
ՌԵԺԻՄ
F
A
B
LED
LED
U
K
D
C
E
G
I
J
181

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido