Hy - Հայերեն - PROVOX Brush Manual Del Usuario

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 26
ՀԱՅԵՐԵՆ
Օգտագործման նպատակը
Provox Brush-ը (Խոզանակի) մեկ հիվանդի օգտագործման համար
սարք է, որը նախատեսված է Provox ձայնային պրոթեզը մաքրելու,
Provox Plug-ը և Provox Vega Plug-ը տեղադրելու, քսանյութը
և հակասնկային միջոցները կիրառելու, ինչպես նաև Provox
LaryTube-ի ծակոտկեն մասերը մաքրելու համար: Այս արտադրանքը
նախատեսված է հիվանդի կողմից օգտագործման համար:
Նախքան օգտագործումը
Միշտ ստուգեք Provox Brush-ը (Provox խոզանակ)՝ (նկ. 1)
համոզվելու համար, որ այն կոտրված կամ գերօգտագործված չէ։
Յուրաքանչյուր օգտագործումից առաջ, համոզվեք, որ
• պաշտպանիչ գլխիկը ճաքած կամ թուլացած չէ։
• խոզանակի մազերը գերօգտագործված կամ թուլացած չեն։
• մետաղալարերը ծռված կամ կոտրված չեն։
• ամբողջ բռնակը ճաքած կամ կոտրված չէ, իսկ անվտանգության
թևիկները հեռացված չեն։
Որևէ թերություն հայտնաբերելու դեպքում խոզանակը պետք
է թափոնացնել
Մաքրում և ախտազերծում
Մաքրեք Provox խոզանակը յուրաքանչյուր օգտագործումից հետո
ըստ նկ. 4‒ 7-ի՝ մաքուր ջրով։
Ախտազերծեք Provox խոզանակը (նկ. 8) հետևյալ եղանակներից
մեկով՝
• Էթանոլ 70%՝ 10 րոպե
• Իզոպրոպիլ սպիրտ 70%՝ 10 րոպե
• Ջրածնի պերօքսիդ 3%՝ 60 րոպե
Մի օգտագործեք սարքը, քանի դեռ այն ամբողջովին չոր չէ
Նշում.
Միշտ մաքրեք և ախտազերծեք նախքան օգտագործումը։
Նախազգուշացում՝
• Սարքը նախատեսված է մեկ հիվանդի օգտագործման համար
միայն։ Մեկ այլ հիվանդի կողմից օգտագործման դեպքում կարող
է առաջանալ խաչաձև վարակում։
• Մի մաքրեք կամ ախտազերծեք որևէ այլ եղանակով, քանի որ
սարքը կարող է վնասվել կամ խաթարվել։
Թափոնացում
Միշտ հետևեք բժշկական խորհուրդներին և կենսաբանական
վտանգներին վերաբերող ազգային օրենսդրական պահանջներին
օգտագործված բժշկական սարքերի թափոնացման ժամանակ:
Զեկուցում
Խնդրում ենք նկատի ունենալ, որ սարքի օգտագործումից
առաջացած ցանկացած լուրջ պատահարի դեպքում պետք է
զեկուցել արտադրողին և երկրի ազգային պատասխանատուներին,
որտեղ բնակվում է օգտվողը և/կամ հիվանդը։
46

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido