hy
ՀԱՅԵՐԵՆ
Օգտագործման սկզբնական ուղեցույց
1. Համապատասխանության
հավաստագիր
Սույնով հայտարարում ենք բացառիկ
պատասխանատվությամբ, որ այս սկավառակային սղոցները,
յուրաքանչյուրն իր տիպով և սերիական համարով
նույնականացված *1), համապատասխանում են հրահանգների
բոլոր համապատասխան դրույթներին *2) և նորմերին *3):
Տեխնիկական փաստաթղթերը *4)-ի համար - տե՛ս էջ 3:
2. Կիռառման բնագավառներ
Այս գործիքը նախատեսված է տարբեր փայտատեսակներ
սղոցելու համար:
Այս գործիքը նախատեսված չէ ներկտրմամբ խորը սղոցման
համար:
Սխալ օգտագործման արդյունքում առաջացած վնասների
համար պատասխանատվությունը կրում է բացառապես
օգտագործողը:
Պարտադիր կատարել դժբախտ պատահարների կանխման
ուղղությամբ կանխարգելիչ ընդհանուր միջոցառումները և
հետևել կից ներկայացվող անվտանգության ցուցումներին:
3. Անվտանգության ընդհանուր
ցուցումներ
Ձեր անվտանգության և Ձեր գործիքի
սարքինության և ապահովության համար
ուշադրություն դարձրեք ուղեցույցում այս նշանով
նշված հատվածներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ – Վնասվածք ստանալու վտանգը
կանխարգելելու, նվազեցնելու համար կարդացեք
օգտագործման ուղեցույցը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – Կարդացեք
անվտանգության բոլոր ցուցումները, կանոնները
և ուշադրություն դարձրեք այս էլեկտրական գործիքի
վրա գտնվող բոլոր զգուշացնող նշաններին:
Անվտանգության ցուցումներին չհետևելը կարող է հանգեցնել
էլեկտրական հարվածի, հրդեհի և/կամ ծանր մարմնական
վնասվածքների:
Անվտանգության բոլոր ցուցումներն ու ուղեցույցը
պահպանել նաև ապագայի համար:
Ձեր էլեկտրական գործիքը փոխանցեք միայն այս
փաստաթղթերի/ուղեցույցի հետ միասին:
4. Անվտանգության հատուկ
ցուցումներ
4.1
Սղոցում. Օգտագործման կարգը
ա) ՎՏԱՆԳԱՎՈՐ Է. Ձեռքերը սղոցման
հատվածից և սղոցի սայրից հեռու պահեք:
Երկրորդ ձեռքով բռնեք օժանդակ բռանկը (5), կամ այն
պետք է լինի շարժիչի պատյանի վրա: Սղոցը երկու ձեռքով
բռնելով կխուսափեք ձեռքերի սղոցաշեղբով վնասվելուց:
բ) Մի փորձեք մշակվող դետալի տակի հատվածին
դիպչել: Պաշտպանիչ պատյանը չի պաշտպանում շեղբից
մշակվող դետալի տակի հատվածում:
28
գ) Սղոցման խորությունը հարմարեցրե՛ք սղոցվող
կտորի հաստության համապատասխան: Սղոցվող դետալի
տակ սղոցաշեղբի ատամը չպետք է երևա ամբողջությամբ:
դ) Սղոցելիս երբեք մի բռնեք սղոցվող կտորը ձեռքերի
մեջ կամ ոտքին՝ լայնակի: Մշակվող դետալը ամրացրե՛ք
կայուն հենահարթակին: Աշխատանքային պայմանները
հարկավոր է կազմակերպել այնպես, որպեսզի նվազեցվեն
մարմնի վրա ցանկացած ազդեցության, սղոցաշեղբի լռվելու և
վերահսկողության կորստի վտանգները:
ե) Գործիքը բռնե՛ք մեկուսացված տեղերից, երբ
աշխատում եք որևէ վայրում, որտեղ կարող եք
հանդիպել թաքնված էլեկտրալարերին կամ հենց ձեր
գործիքի սնուցման լարին: Լարման տակ հաղորդալարերի
հետ հպման արդյունքում լարումը կարող է փոխանցվել
գործիքի մետաղական մասերին և օգտագործողին էլէկտրական
հարված հասցնել:
զ) Երկայնական կտրման ժամանակ միշտ օգտագործեք
ուղղորդիչ հենակ կամ ձող: Այդ կերպ կտրվածքը ավելի
ճշգրիտ կլինի և կնվազեցվի շեղբի լռվելու
հավանականությունը:
է) Մշտապես օգտագործեք կալակի ճիշտ չափսի և ձևի
սղոցաշեղբեր (ադամանդաձև, և ոչ թե կլոր):
Սղոցաշեղբեր, որոնք չեն համապատասխանում սղոցի
ամրացման/տեղադրման սարքավորմանը կշեղվեն կենտրոնից,
ինչի հետևանքով գործիքը անկառավարելի կդառնա:
h) Երբեք մի օգտագործեք սղոցաշեղբի/սկավառակի
վնասված տափօղակներ կամ պտուտակներ: Շեղբի
տափօղակներն ու պտուտակը հատուկ մշակված են ձեր սղոցի
համար՝ օպտիմալ արդյունք և անվտանություն ապահովելու:
4.2
Հետհարվածում և հետհարվածին առնչվող
նախազգուշացումներ
- Հետհարվածումը խրված, սեղմված կամ խախտված
սղոցաշեղբի հանկարծակի արձագանքն է, ինչը հանգեցնում
է նրան, որ սղոցը անկառավարելի է դառնում և վերև
հարվածում օգտագործողի ուղղությամբ:
- Երբ սղոցաշեղբը սեղմված է կամ ամուր խրված է սղոցվածքի
մեջ, այն լռվում է իսկ սղոցը շարժիչի ուժուվ հետ է
հարվածում օգտագործողի ուղղությամբ:
- Եթե սայրը ոլորված է կամ շեղվում է սղոցվածքի մեջ, շեղբի
հետևի ատամների եզրերը խրվում են սղոցվածքի վերևի
մակերևույթի մեջ, ինչի արդյունքում շեղբը դուրս է թռնում
սղոցվածքից՝ հետհարվածելող օգտագործողի ուղղությամբ:
Հետհարվածումը սղոցի սխալ օգտագործման և/կամ սխալ
բնագավառում, պայմաններում շահագործման արդյունք է ,
հետհարվածումից կարելի է խուսափել ստորև բերված
կանխարգելման միջոցները ձեռնարկելով:
ա) Սղողը ամուր բռնեք երկու ձեռքով և այնպիսի դիրք
ընդունեք, որ ձեռքերով կարողանաք դիմակայել
հետհարվածի ուժգնությանը: Գտնվեք սղոցաշեղբի
որևէ կողմի կողքից, ոչ թե նույն առանցքի վրա:
Հետհարվածման հետևանքով սղոցը դուրս է թռնում
օգտագործողի ուղղությամբ, սակայն հետհարվածման
ուժգնությունը կառավարելի է ճիշտ կանխարգելման
միջոցների ձեռնարկման պարագայում:
բ) Եթե սղոցաշեղբը լռվում է, կամ ինչ-որ պատճառով
ընդհատում եք աշխատանքը, անջատե՛ք գործիքը/թողե՛ք
կոճակը և պահե՛ք գործիքը սղոցվող
նախապատրաստվածքի մեջ այնքան, մինչև սղոցը կանգ
առնի: Երբեք մի փորձեք աշխատող սղոցը հանել
կտրվածքից կամ պտտվող սղոցաշեղբը դուրս քաշել
մշակվող դետալից, հակառակ դեպքում հետհարվածում