Descargar Imprimir esta página

Metabo KS 165 Manual Original página 29

Ocultar thumbs Ver también para KS 165:

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 9
տեղի կունենա: Ուսումնասիրեք և միջոցներ ձեռնարկեք
սղոցաշեղբի լռվելու պատճառը շտկելու համար:
գ) Երբ վերսկսում եք աշխատանքը սղոցը մի միացրեք
այն պահին, երբ սղոցի շեղբը դիպչում է
նախապատրաստվածքին/մշակվող դետալին: Եթե
սղոցաշեղբը լռվում է, վերամեկնարկի ժամանակ այն հետ
կհարվածի դետալին հակառակ ուղությամբ:
դ) Ամրացրե՛ք մեծ դետալները, որպեսզի նվազեցնեք
սայրի լռվելու կամ հետ հարվածի վտանգը: Մեծ
տախտակները կարող են ճկվել իրենց ծանրության տակ:
Տախտակի տակ պետք է տեղադրել հենակներ՝ կտրվածքի գծի
մոտ և տախտակի եզրի մոտ:
ե) Մի՛ օգտագործեք հին/բութ կամ վնասված
սղոցաշեղբեր/սկավառակներ: Չսրված կամ սխալ
ամրացված շեղբերը առաջցնում են նեղ սղոցվածք, ավելորդ
շփում, սղոցը լռվում է և հետ է հարվածում:
զ) Նախքան սղոցել սկսելը խորության և թեքության
կարգավորիչ ապահովիչ լծակները պետք է ձգված և
սևեռակված լինեն: Սղոցման ժամանակ սղոցաշեղբի
շեղվելը կարող է հանգեցնել հետհարվածման և սայրի
լռվելուն:
Է) Հատուկ զգուշություն ցուցաբերեք պատերի մեջ կամ
կույր գոտիների մեջ սղոցման աշխատանքներ
իրականացնելիս: Սայրը կարող է հանդիպել ինչ-որ
խոչընդոտների, ինչը կարող է հետհարվածում առաջացնել:
4.3
Ստորին պաշտպանիչ պատյանի ֆունկցիա
ա) Ամեն շահագործումից առաջ ստուգե՛ք ստորին
պաշտպանիչ պատյանի անթերի փակվելը: Մի՛
գործարկեք սղոցը, եթե ստորին պաշտպանիչ պատյանի
շարժը դանդաղեված է և այն անմիջապես չի փակվում:
Երբեք մի խցանեք կամ բաց վիճակում ամրացրեք
ստորին պաշտպանիչ պատյանի կափարիչը: Սղոցի վայր
ընկնելու դեպքում ստորին պաշտպանիչ պատյանը կարող է
ծռվել: Լծակի օգնությամբ (5) բարձրացրե՛ք պաշտպանիչ
պատյանը և համոզվե՛ք, որ այն ազատ շարժվում է սղոցման
ցանկացած անկյան ուղղությամբ և խորության դեպքում և չի
դիպչում սղոցի սայրին, կամ այլ մասերին:
բ) Ստուգե՛ք ստորին պաշտպանիչ զսպանակի
աշխատանքը: Եթե պաշտպանիչ պատյանը և զսպանակը
պատշաճ կերպով չեն գործում, նախքան շահագործելը
սղոցը տարեք սպասարկման կետնրոն: Վնասված
մասերը, ռետինե կպչուն մնացորդները և թեփի
կուտակումները խոչընդոտում են ստորին պաշտպանիչի
պատյանի շարժվելուն:
գ) Ստորին պաշտպանիչ պատյանը ձեռքով բարձրացրեք
միայն հատուկ կտրվածքների համար, ինչպես օրինակ
«սուզվող» և «անկյունային» կտրվածքների համար:
Պաշտպանիչ պատյանը բարձրացրեք արձակիչ լծակի
օգնությամբ, և հենց սայրը դիպչի կտրվող կտորին,
անմիջապես արձակեք այն: Բոլոր այլ կտրվածքների
ժամանակ պաշտպանիչ պատյանը պետք է գործի ավտոմատ
կերպով:
դ) Սղոցը գործասեղանին վայր դնելուց առաջ միշտ
ստուգե՛ք, որ պաշտպանիչ պատյանը փակ լինի և ծածկի
սղոցաշեղբը: Չպաշտպանված և կանգաշարժի ժամանակ
պտտվող սայրը շարժվում է կտրվածքի հակառակ ուղղությամբ
և կտրում է հանդիպող ցանկացած իր: Հաշվի առեք սղոցի
կանգաշարժի տևողությունը:
4.4
Անվտանգության լրացուցիչ ցուցումներ
Չի կարելի օգտագործել հղկող սկավառակներ:
Նախքան գործիքի վրա կարգավորումներ անելը, կամ
սպասարկման աշխատանքներ կատարելը հանեք
էլեկտրասնուցման լարի խրոցակը վարդակից:
Ձեռքերը հեռու պահեք պտտվող սկավառակից: Թեփն ու այլ
մնացորդները մաքրեք միայն գործիքն անջատած ժամանակ:
Կրե՛ք փոշուց պաշտպանող շնչադիմակ:
Կրե՛ք պաշտպանիչ ականջակալ:
Կրե՛ք պաշտպանիչ ակնոց:
Իլի սևեռակիչ կոճակը (3) սեղմեք միայն գործիքն անջատած
պարագայում:
Մի՛ նվազեցրեք սղոցի սայրի արագությունը՝ կողքից ճնշում
գործադրելով:
Ստորին պաշտպանիչ պատյանը չպետք է բացած վիճակում
սեղմվի սղոցման համար:
Ստորին պաշտպանիչ պատյանի ազատ և ավտոմատ շարժմանը
որևէ բան չպետք է խոչընդոտի, այն պետք է արագ վերադառնա
իր վերջնական դիրքին:
Շատ փոշի առաջացնող փայտատեսակներ սղոցելիս գործիքը
պետք է պարբերաբար մաքրել: Ստուգե՛ք և համոզվե՛ք, որ
պաշտպանիչ հարմարանքները, օր.՝ ստորին պաշտպանիչ
կափարիչը/պատյանը պատշաճ աշխատանքային վիճակում են:
Չի թույլատրվում սղոցել առողջության համար վնասակար
փոշիներ կամ գոլորշիներ առաջացնող նյութատեսակներ (օր.՝
ասբեստ):
Ստուգեք մշակվող դետալը՝ օտար մարմինների առկայությունը
բացառելու համար: Սղոցման աշխատանքներ իրականացնելիս
միշտ ստուգե՛ք, որ մեխեր կամ նմանատիպ դետալներ չընկնեն
սղոցի տակ:
Սղոցաշեղբի արգելակման դեպքում անմիջապես անջատե՛ք
գործիքը:
Մի՛ փորձեք սղոցել շատ փոքր դետալներ:
Սղոցման ժամանակ սղոցվող կտորը պետք է լավ ամրացված և
տեղաշարժվելուց ապահովված լինի:
Օգտագործե՛ք սղոցվող նյութատեսակին համապատասխան
սղոցաշեղբ:
Մաքրե՛ք շեղբերը կպչուն նյութերից կամ սոսնձից:
Կեղտոտ սղոցաշեղբերը բերում են ավելորդ շփմանը, ինչի
հետևանքով սկավառակը լռվում է և առաջացնում
հետհարվածի վտանգ:
Խուսափե՛ք սղոցի ատամների ծայրերի
գերտաքացումից: Պլաստմասսե իրեր սղոցելիս զգույշ
եղեք, որ նրանք չհալվեն: Օգտագործե՛ք սղոցվող
նյութատեսակին համապատասխան սղոցաշեղբ:
Չի թույլատրվում օգտագործել արագահատ պողպատից
սկավառակներ:
Մի՛ օգտագործեք կտրող սկավառակներ, որոնք չեն
համապատասխանում այս հրահանգներում նշված
բնութագրերին:
Երբեք մի՛ շահագործեք սկավառակային սղոցը պաշտպանիչ
պատյանի բաց դիրքով սևեռակված վիճակում:
Երբեք մի՛ շահագործեք սկավառակային սղոցը պաշտպանիչ
պատյանի բաց դիրքով սևեռակված վիճակում:
ՀԱՅԵՐԵՆ hy
29

Publicidad

loading

Este manual también es adecuado para:

Ks 190