PROVOX LaryTube Manual De Instrucciones página 198

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 51
2.2 Շահագործման հրահանգներ
Տեղադրում (նկար 3).
Provox LaryTube Standard (ստանդարտ) և Fenestrated (բազմաթիվ
անցքերով).
Զգուշորեն տեղադրեք Provox LaryTube-ն անմիջապես տրախեոստոմայի
մեջ: Ամրացրեք այս խողովակները Provox LaryClip կամ Provox TubeHolder
սարքի օգնությամբ (տես նկար 4b-c):
Provox LaryTube with Ring (օղով).
Ամրացրեք Provox Adhesive-ը, ապա Provox LaryTube-ը սպեղանու միջև
զգուշորեն անցկացրեք տրախեոստոմայի մեջ (նկար 4a):
Համոզվեք, որ սպեղանին պատշաճ կերպով տեղադրված է կենտրոնում
այնպես, որ LaryTube-ը ճնշում չի գործադրում ստոմայի կողքերի վրա:
Տեղադրեք Provox HME System բաղադրիչը HME Holder-ի մեջ:
ՆՇՈՒՄ՝ LaryTube-ն առաջին անգամ տեղադրելուց կամ զրուցելու
նպատակով HME-ն փակելուց հետո, որոշ հիվանդներ կարող են ավելի
շատ հազալ: Հազը, որպես կանոն, թեթևանում է, երբ օգտվողն ընտելանում
է սարքին: Եթե տհաճ զգացումները չեն անցնում, ապա անհրաժեշտ է
հեռացնել LaryTube-ը:
Սարքի հեռացում
1.
Provox LaryTube սարքը պահեք իր տեղում և հեռացրեք Provox HME
System բաղադրիչը խողովակից (նկար 5):
2.
Հեռացրեք Provox LaryTube-ը ստոմայից:
ՆՇՈՒՄ՝ LaryTube-ի տեղադրումը և (կամ) հեռացումը կարող է երբեմն
առաջացնել թեթև արյունահոսություն, գրգռում կամ հազ: Տեղեկացրեք
Ձեր բժշկին, եթե այդ ախտանիշները չեն անցնում:
2.3 Մաքրում և ախտազերծում
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է մաքրել սարքը, երբ այն գտնվում է
ստոմայում: Դա կարող է առաջացնել վնասվածքներ: Մաքրելուց առաջ
սարքը պետք է միշտ հեռացնել ստոմայից:
Provox LaryTube սարքն անհրաժեշտ է մաքրել յուրաքանչ յուր
օգտագործումից հետո: Սարքը մաքրելու և ողողելու համար անհրաժեշտ
է օգտագործել միայն խմելու ջուր:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Ցուցաբերեք զգուշություն՝ մաքրման համար նախատեսված
տաք ջրում մատերը չայրելու համար:
1.
Provox LaryTube-ը ողողեք խմելու ջրում (նկար 6a):
2.
Provox LaryTube-ը տեղադրեք ոչ յուղային հիմքով սպասք լվանալու
լուծույթում (նկար 6b):
198

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido