Descargar Imprimir esta página

Cybex Platinum SOLUTION T i-FIX Manual De Instrucciones página 112

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 31
ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
R129/03
CYBEX Solution T i-Fix 
100 – 150 սմ
Խորհուրդ է տրվում
կիրառել 3-ից մինչև 12
տարեկանների համար
Շնորհակալություն Ձեր երեխայի նստատեղն ընտրելիս Solution T i-Fix-ի
վրա կանգ առնելու համար:
Ուշադիր կարդացեք Օգտագործման ուղեցույցը՝ նախքան Ձեր մեքենայի
մեջ նստատեղը տեղադրելը, և այն մշտապես պահեք ձեռքի տակ՝
համապատասխան խցիկում )a(։
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Առանց Նմուշի հավաստագրման մարմնի հավանության՝ չի կարելի
ձևափոխել կամ որևէ մաս ավելացնել մեքենայի մանկական
նստատեղին:
Ձեր երեխայի պատշաճ պաշտպանվածությունն ապահովելու համար
միանգամայն կարևոր է, որ դուք օգտագործեք մեքենայի մանկական
նստատեղը ձեռնարկում նկարագրվածի համաձայն։
Մեքենայի մանկական նստատեղը կարելի է միայն տեղադրել
տրանսպորտային միջոցի այնպիսի նստատեղերի վրա, որոնք
հաստատված են երեխաների համար պասիվ անվտանգության
համակարգերի օգտագործման համար՝ ըստ տրանսպորտային միջոցի
ուղեցույցի:
Հարմար է միայն ՄԱԿ-ի կանոնակարգ 16-ին կամ համադրելի
ստանդարտին համապատասխան հաստատված երեք կետանոց
ավտոմատ գոտիներով տրանսպորտային միջոցների նստատեղերի
համար:
Մի օգտագործեք բեռ կրող այլ կոնտակտային կետեր, բացառությամբ
հրահանգներում նկարագրված և երեխայի համար պասիվ
անվտանգության համակարգի վրա նշված կետերից։
Երեխայի նստատեղի թիկնակի ամբողջ մակերեսը պետք է հպվի
մեքենայի թիկնակին։
HY
Ուսագոտին պետք է ձգվի դեպի վեր և ամրանա մեջքին։ Մեքենայի
մեջ այն երբեք չպետք է ձգվի առաջ՝ դեպի գոտու վերին կետը։
110
SOLUTION T I-FIX
Specific Vehicle
Booster Seat
100 – 150 cm
030036
UN Regulation
No. 129/03
Cybex GmbH
Riedingerstr. 18, 95448 Bayreuth
Germany
Մեքենայի գոտու ամրակը երբեք չպետք է անցնի նստատեղի խրոցի
միջով։ Եթե գոտու լեզվակը չափազանց երկար է, ապա մանկական
նստատեղը հարմար չէ մեքենայում այս դիրքում օգտագործելու
համար: Կասկած ունենալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել
պասիվ անվտանգության համակարգի արտադրողի հետ:
Տրանսպորտային միջոցի երեք կետանոց գոտին պետք է անցնի
միայն դրա համար նախատեսված ուղղություններով։ Գոտու
ուղղությունները մանրամասն կերպով նկարագրված են սույն
ձեռնարկում և նշված են կանաչ գույնով մանկական նստատեղի վրա:
Գոտկատեղի անվտանգության գոտին պետք է հնարավորինս ցածր
ամրացնել Ձեր երեխայի աճուկի շուրջը պատահարի դեպքում
առավելագույն անվտանգություն ապահովելու համար:
Ամեն անգամ օգտագործելուց առաջ համոզվեք, որ երեք կետանոց
ամրագոտին ճիշտ հարմարեցված է և ամուր գրկում է երեխայի
մարմինը: Երբեք մի ոլորեք գոտին:
Միայն օպտիմալ կերպով կարգավորված գլխակալը կարող է
ապահովել Ձեր երեխայի առավելագույն պաշտպանությունը և
հարմարավետությունը՝ միաժամանակ ապահովելով ուսագոտիների
համապատասխան հարմարեցումը:
Երեխայի նստատեղը պետք է մշտապես ճիշտ ամրացված լինի
տրանսպորտային միջոցի գոտիով, նույնիսկ այն չօգտագործելու
դեպքում:
Մշտապես ստուգեք, որ տրանսպորտային միջոցի դուռը փակելիս կամ
հետևի նստատեղը հարմարեցնելիս մեքենայի նստատեղը սեղմված
չէ որևէ մակերեսի։
Մեքենայի մանկական նստատեղը նաև փորձարկվել և հաստատվել է
առանց Կողային ազդեցության գծային պաշտպանիչների:
Կողային հարվածների ժամանակ գծային պաշտպանությունը՝
տրանսպորտային միջոցի ներսի ուղղությամբ, պետք է ներս
ծալվի, եթե մեքենայի նստատեղն օգտագործվում է առջևի ուղևորի
նստատեղի վրա, կամ էլ մեկ այլ անձ է նստած տրանսպորտային
միջոցի հետևի նստատեղին:
Եթե մանկական նստատեղը տեղադրվում է մեքենայի հետևի
կենտրոնական նստատեղին, Կողային ազդեցության գծային
պաշտպանությունը )ԿԳՊ( երբեք չպետք է դուրս ծալվի:
Մեքենայում առկա ուղեբեռը կամ ցանկացած այլ առարկա պետք է
մշտապես ամուր կապված լինի: Այլապես, դրանք կարող են ընկնել
տրանսպորտային միջոցի մեջ, որը կարող է հանգեցնել մահացու
վնասվածքների:

Publicidad

loading