OKBABY Body Guard Manual Del Usuario página 110

Ocultar thumbs Ver también para Body Guard:
Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 73
Capitolo 1
Seggiolino da bicicletta per bambini OKBABY BODY GUARD
Գլուխ 1
Մանկական հեծանվային նստատեղ OKBABY BODY GUARD
հեծանիվների վրա: Բարակ անիվներ ունեցող սպորտային հեծանիվների վրա
տեղադրելիս ապահովությունը կարող է նվազել:
Թամբի տակ գտնվող բոլոր զսպանակները հարկավոր է փակել հատուկ ծածկոցով (որը
կարելի է ձեռք բերել մասնագիտացված խանութներում), որպեսզի երեխայի մատները
չմնան դրանց արանքում:
Ետևի անիվը ծածկեք համապատասխան կողային պաշտպանիչով (նույնպես
վաճառվում է մասնագիտացված խանութներում), որպեսզի երեխան չդիպչի պտտվող
անիվին:
Ձեր հեծանվի կայունությունը բարձրացնելու համար խորհուրդ ենք տալիս համալրել
այն պինդ և կայուն կանգնակով:
Համոզվեք, որ երեխան նստատեղից չի կարող հասնել հեծանվի վրա տեղադրված
անվտանգության համակարգերին, կողպեքներին կամ այլ սևեռիչների:
Հեծանվի վրա մանկական նստատեղից բացի այլ բեռ կամ լրացուցիչ սարքեր չի
կարելի դնել:
Սակայն այդպիսի բեռ կամ սարք տեղափոխելու անհրաժեշտության դեպքում այն
պետք է դնել հեծանվի հակառակ ծայրում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Օրինակ` եթե նստատեղը ամրացված է հետնամասում, ապա
լրացուցիչ բեռը հարկավոր է դնել հեծանվի առջևում և հակառակը:
Եթե նստատեղը ճիշտ չէ ամրացված, երեխայի կյանքը կարող է վտանգի տակ լինել:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Նստատեղի կառուցվածքը չի կարելի փոփոխել
Առաջին շահագործումից առաջ
Նստատեղը տեղադրելուց ու երեխային դրա մեջ նստեցնելուց հետո և նախքան
ճանապարհ ընկնելը փորձարկեք հեծանիվը` հաշվի առնելով հավասարակշռության
փոփոխությունը:
Ամեն ուղևորությունից առաջ
1) Ստուգեք կալունակը. այն պետք է ճիշտ դիրքում լինի:
Համոզվեք, որ սևեռման բլոկի անվտանգության կոճակը տեղն է ընկել: Կալունակը
քաշեք դեպի վեր` համոզվելով, որ այն ապահով կերպով ամրացված է:
2) Համոզվեք, որ սևեռման բլոկի պտուտակները ձգված են: Այն պետք է հեծանվի
վրա անշարժ լինի: Բլոկի ամրությունը պետք է կանոնավոր կերպով ստուգել:
3) Համոզվեք, որ տեղադրումից հետո մանկական նստատեղը չի խոչընդոտում
արգելակմանը, և որ հեծանվի շարժվող մասերը` ոտնակներն ու ետևի անիվները, չեն
դիպչում նստատեղին:
4) Համոզցեք, որ նստատեղն ամրացնելուց հետո հեծանվի բոլոր մասերը ժիշտ են
աշխատում:
5) Անվտանգության գոտին չկապելը վտանգում է երեխայի կյանքը: Միշտ կապեք
անվտանգության գոտիները, նույնիսկ կարճ ուղևորության դեպքում: Գոտիները
հարկավոր չէ շատ ձգել, սակայն նրանք չպետք է սահեն ուսերից: Դատարկ
նստատեղի գոտին կապած պահեք, որպեսզի այն չխճճվի որևէ առարկայի հետ: Ոտքի
գոտիները նույնպես միշտ կապեք, որպեսզի երեխան մնա ճիշտ դիրքում:
6) Արևի տևական ազդեցությունից նստատեղն ու խծուծվածքը կարող են տաքանալ:
Երեխային նստեցնելուց առաջ համոզվեք, որ դրանք շատ չեն տաքացել:
7) Հավաստիացեք, որ երեխան և իր հագուստը չեն կարող դիպչել հեծանվի շարժվող
Շահագործման և հավաքման ցուցումներ
Pagina 4
Էջ 4
LIB093R01EU թողարկում`03-2010
Capitolo 1
Seggiolino da bicicletta per bambini OKBABYBODY GUARD
Գլուխ 1/2
Մանկական հեծանվային նստատեղ OKBABY BODY GUARD
մասերին, մասնավորապես երեխայի ոտքերը` անիվներին, իսկ մատները` արգելակման
մեխանիզմներին և թամբի հենային զսպանակներին:
Պարբերաբար կատարեք այս ստուգումները երեխայի աճին զուգահեռ:
8) Հավաստիացեք, որ երեխան չի կարող դիպչել հեծանվի վրայի որևէ սուր
առարկայի, օրինակ` արգելակման մաշված ճոպաններին:
Ուղևորության ժամանակ
Երբեք չի կարելի կայանել հեծանիվը, երբ երեխան նստատեղում է, նույնիսկ եթե
հեծանվի դիրքը կայուն է թվում: Քանի դեռ երեխան գտնվում է նստատեղում,
հեծանիվը պետք է լինի հեծանվորդի հսկողության տակ:
Մի մոռացեք, որ երեխայի վրա եղանակը (քամին, ցուրտը ևն) ազդում է այլ կերպ,
երբ երեխան անշարժ վիճակում է: Պաշտպանեք երեխային համապատասխան
հագուստով:
Երեխային անձրևից պաշտպանեք:
Նախքան նստատեղն առաջին շահագործելը համոզվեք, որ երեխայի քաշը չի
գերազանցում նստատեղի համար առավելագույն թույլատրելի սահմանը: Այս
ստուգումը կատարեք նաև պարբերաբար:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Հեծանվի ընթացքը կարող է սովորականից տարբերվել, եթե
նստատեղում երեխա լինի: Սա մասնավորապես վերաբերում է հաշասարակշռությանը,
ղեկային կառավարմանը և արգելակմանը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Երբեք մի թողեք հեծանվի վրա այն կայանելուց հետո:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: Մի օգտագործեք նստատեղը, եթե դրա մասերից որևէ մեկը
կոտրված է:
2
Ճիշտ շահագործում
BODY GUARD մանկական նստատեղը նախատեսված և արտոնված է 9-ից մինչև 22 կգ
քաշ ունեցող և (կամ) 9 ամսականից մինչև 6 տարեկան երեխաների համար: Նստատեղից
օգտվելու համար երեխան պետք է ի վիճակի լինի ուղիղ նստել առանց օգնության:
Նստատեղը կարող է տեղադրվել սովորական կամ էլեկտրականությամբ օժանդակվող
ոտնակներով համալրված հեծանիվների վրա: Ըստ կանոնադրության` ոչ հեծանվային
երկանիվ փոխադրամիջոցների վրա, ինչպիսիք են մոտոռոլլերը, մոտոցիկլետը, մոպեդը ևն,
նստատեղի տեղադրումն արգելվում է:
Նստատեղը դրվում է հեծանվի թամբի տակ գտնվող հենային ձողի վրա` հեծանվորդի
ետևում, ինչպես ցույց է տրված հավաքման ցուցումներում: Ցանկացած այլ եղանակով
շահագործում արգելվում է:
Շահագործման և հավաքման ցուցումներ
Pagina 5
Էջ 5
LIB093R01EU թողարկում`03-2010

Publicidad

Tabla de contenido
loading

Productos relacionados para OKBABY Body Guard

Este manual también es adecuado para:

47024490000036.52849

Tabla de contenido