ECE-R44-04
ECE-R44-04
UNIVERSAL
UNIVERSAL
SEMI-UNIVERSAL
SEMI-UNIVERSAL
9 – 18 kg
15 – 36 kg
04301314
04301314
CYBEX GmbH
CYBEX GmbH
Riedinger Str. 18, 95448 Bayreuth
Riedinger Str. 18, 95448 Bayreuth
Germany
Germany
Շնորհակալություն Ձեր երեխայի նստատեղն ընտրելիս Pallas M-fix
SL-ի վրա կանգ առնելու համար:
Ուշադիր կարդացեք Օգտագործման ուղեցույցը՝ նախքան Ձեր
մեքենայի մեջ նստատեղը տեղադրելը, և այն մշտապես պահեք
ձեռքի տակ՝ համապատասխան խցիկում (a)։
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
•
Առանց Տեսակը հաստատող մարմնի հաստատման չի կարելի ձևափոխել
կամ որևէ բան ավելացնել մեքենայի մանկական նստատեղի վրա:
•
Ձեր երեխայի՝ պատշաճ ձևով պաշտպանվածությունն ապահովելու
համար միանգամայն կարևոր է, որ դուք օգտագործեք մեքենայի
նստատեղն այնպես, ինչպես նկարագրված է Օգտագործման
ուղեցույցում:
•
Մեքենայի մանկական նստատեղը կարելի է տեղադրել միայն
տրանսպորտային միջոցի այնպիսի նստատեղերի վրա, որոնք
հաստատված են երեխաների համար պասիվ անվտանգության
համակարգերի օգտագործման համար՝ ըստ տրանսպորտային միջոցի
ուղեցույցի:
•
Հարմար է միայն ՄԱԿ-ի կանոնակարգ 16-ին կամ համադրելի
ստանդարտին համապատասխան հաստատված երեք կետանոց
ավտոմատ գոտիներով տրանսպորտային միջոցների նստատեղերի
համար:
•
Մի օգտագործեք բեռ կրող այլ կոնտակտային կետեր, բացառությամբ
հրահանգներում նկարագրված և երեխայի համար պասիվ
անվտանգության համակարգի վրա նշված կետերից։
HY
•
Երեխայի նստատեղի թիկնակի ամբողջ մակերեսը պետք է հպվի
մեքենայի թիկնակին։
•
Ուսագոտին պետք է ձգվի դեպի վեր և ամրանա մեջքին։ Մեքենայի մեջ
այն երբեք չպետք է ձգվի առաջ՝ դեպի գոտու վերին կետը։
146
ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
UN R-44/04
CYBEX PALLAS M-FIX SL
– խումբ 1, 9-18 կգ
CYBEX SOLUTION M-FIX SL
– խումբ 2/3, 15-36 կգ
Խորհուրդ է տրվում կիրառել
մոտ. 9 ամսականից մինչև
12 տարեկանների համար
•
Մեքենայի գոտու ամրակը երբեք չպետք է անցնի նստատեղի խրոցի
միջով։ Եթե գոտու լեզվակը չափազանց երկար է, ապա մանկական
նստատեղը հարմար չէ մեքենայում այս դիրքում օգտագործելու համար:
Կասկած ունենալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել պասիվ
անվտանգության համակարգի արտադրողի հետ:
•
Տրանսպորտային միջոցի երեք կետանոց գոտին պետք է անցնի միայն
դրա համար նախատեսված ուղղություններով։ Գոտու ուղղությունները
մանրամասն կերպով նկարագրված են սույն ձեռնարկում և նշված են
կարմիր գույնով մանկական նստատեղի վրա:
•
Գոտկատեղի անվտանգության գոտին պետք է հնարավորինս ցածր
ամրացնել Ձեր երեխայի աճուկի շուրջը պատահարի դեպքում
առավելագույն անվտանգություն ապահովելու համար:
•
Յուրաքանչյուր օգտագործումից առաջ համոզվեք, որ տրանսպորտային
միջոցի ավտոմատ երեք կետանոց ամրագոտին ճիշտ հարմարեցված է և
ամուր գրկում է երեխայի մարմինը: Երբեք մի ոլորեք գոտին:
•
Միայն օպտիմալ կերպով կարգավորված գլխակալը կարող է
ապահովել Ձեր երեխայի առավելագույն պաշտպանությունը և
հարմարավետությունը՝ միաժամանակ ապահովելով ուսագոտիների
համապատասխան հարմարեցումը:
•
1-ին խմբի համար օգտագործման դեպքում պետք է օգտագործել
անվտանգության սեղանիկը։
•
Երեխայի նստատեղը պետք է մշտապես ճիշտ ամրացված լինի
տրանսպորտային միջոցի գոտիով, նույնիսկ երբ այն չի օգտագործվում։
•
Մշտապես ստուգեք, որ տրանսպորտային միջոցի դուռը փակելիս կամ
հետևի նստատեղը հարմարեցնելիս մեքենայի նստատեղը սեղմված չէ
որևէ մակերեսի։
•
Մեքենայում առկա ուղեբեռը կամ ցանկացած այլ առարկա պետք է
մշտապես ամուր կապված լինի: Այլապես, դրանք կարող են ընկնել
տրանսպորտային միջոցի մեջ, ինչն էլ կարող է պատճառել մահացու
վնասվածքներ:
•
Մեքենայի նստատեղը երբեք չպետք է օգտագործվի առանց նստատեղի
պատյանի: Համոզվեք, որ միայն օրիգինալ CYBEX նստատեղի պատյան է
օգտագործվում, քանի որ պատյանը նստատեղի գործառույթի գլխավոր
տարր է։
•
Երեխային երբեք առանց հսկողության մի՛ թողեք տրանսպորտային
միջոցում: