Descargar Imprimir esta página

CYBEX ANORIS T i-SIZE Manual Del Usuario página 172

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 46
ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
Anoris T i-Size
UN R129/03
Տարիքը՝ 15+
ամսական
Չափսը՝ 76-115 սմ
Քաշը՝ մինչև 21 կգ
Շնորհակալություն Ձեր մեքենայի նստատեղն ընտրելիս Anoris T i-Size-ի
վրա կանգ առնելու համար:
Ուշադիր կարդացեք Օգտագործման ուղեցույցը՝ նախքան Ձեր մեքենայի
մեջ նստատեղը տեղադրելը, և այն մշտապես պահեք ձեռքի տակ՝
համապատասխան խցիկում (24)։
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Առանց Տեսակը հաստատող մարմնի հավանության չի կարելի
ձևափոխել կամ որևէ բան ավելացնել մեքենայի մանկական
նստատեղի վրա:
Ձեր երեխայի՝ պատշաճ ձևով պաշտպանվածությունն ապահովելու
համար միանգամայն կարևոր է, որ դուք օգտագործեք մեքենայի
նստատեղն այնպես, ինչպես նկարագրված է Օգտագործման
ուղեցույցում:
Մի՛ օգտագործեք նախքան երեխայի 15 ամսականը լրանալը և 76 սմ
հասակ ունենալը։ Մի շարունակեք օգտագործել այն, եթե երեխայի
քաշն արդեն գերազանցել է 21կգ-ը։
Մեքենայի մանկական նստատեղը կարելի է տեղադրել միայն
տրանսպորտային միջոցի այնպիսի նստատեղերի վրա, որոնք
հաստատված են երեխաների համար պասիվ անվտանգության
համակարգերի օգտագործման համար՝ ըստ տրանսպորտային միջոցի
ուղեցույցի:
Բացառությամբ Օգտագործման ուղեցույցում նկարագրվածի և
նստատեղն անվտանգ պահելու համար մեքենայի նստատեղի վրա
նշվածի, մի՛ օգտագործեք բեռ կրող այլ կոնտակտային կետեր:
Յուրաքանչյուր ուղևորությունից առաջ համոզվեք, որ պաշտպանիչ
վահանը կարգավորված է ճիշտ կերպով և ամուր գրկում է երեխայի
մարմինը: Երբեք չպետք է ոլորել գոտիները:
HY
Միայն օպտիմալ կերպով կարգավորված գլխակալը կարող է
ապահովել Ձեր երեխայի առավելագույն պաշտպանությունը և
հարմարավետությունը։
170
ANORIS T i-Size
i-Size universal ISOFIX
76-115cm
max. 21kg
030038
UN Regulation
No. 129/03
CYBEX GmbH
Riedingerstr. 18, 95448 Bayreuth
Germany
Ավտոմեքենայի նստատեղը պետք է մշտապես ճիշտ կերպով
տեղադրված և ամրացված լինի տրանսպորտային միջոցի մեջ,
նույնիսկ երբ այն ընթացքի մեջ չէ:
Տելեսկոպիկ ոտնակը պետք է մշտապես լինի անմիջական
կոնտակտի մեջ տրանսպորտային միջոցի հատակի հետ: Եթե Ձեր
տրանսպորտային միջոցն ունի պահեստային խցիկներ ոտնատեղում,
կապ հաստատեք տրանսպորտային միջոցի արտադրողի հետ,
որպեսզի համոզվեք, որ տրանսպորտային միջոցի հատակը կարող է
պահել տելեսկոպիկ ոտնակը:
Որպեսզի մեքենայի նստատեղը հնարավոր լավագույն
պաշտպանությունն ապահովի, մշտապես օգտագործեք
դռանը հարակից կողային հարվածների ժամանակ գծային
պաշտպանությունը (ԿԳՊ):
Մեքենայի նստատեղը նաև փորձարկվել և հաստատվել է
առանց դուրս ծալված, կողային հարվածների ժամանակ գծային
պաշտպանության կիրառման (ԿԳՊ) դեպքում:
Կողային հարվածների ժամանակ գծային պաշտպանությունը՝
տրանսպորտային միջոցի ներսի ուղղությամբ, պետք է ներս
ծալվի, եթե մեքենայի նստատեղն օգտագործվում է առջևի ուղևորի
նստատեղի վրա, կամ էլ մեկ այլ անձ է նստած տրանսպորտային
միջոցի հետևի նստատեղին:
Երբեք մի՛ փորձեք ինքնուրույն ապամոնտաժել նստատեղը, նույնիսկ
դեն նետելու դեպքում: Մենք հետևողականորեն խորհուրդ ենք
տալիս չհեռացնել ֆիքսված մասերը, ինչպիսին է պաշտպանիչ
վահանը: Խնդրում ենք հետևել սույն օգտագործման ուղեցույցում
նախատեսված թափոնների հեռացման վերաբերյալ հրահանգներին:
Երբեք մի՛ հեռացրեք պաշտպանիչ վահանի առանձին մասերը:
Հնարավոր է հեռացնել միայն պաշտպանիչ վահանի արտաքին
պատյանը:
Մի՛ դրեք որևէ առարկա պաշտպանիչ վահանի վրա: Մի՛ օգտագործեք
սուր առարկաներ պաշտպանիչ վահանի վրա կամ դրա հարակից
հատվածում:
Մշտապես ստուգեք, որ տրանսպորտային միջոցի դուռը փակելիս
կամ հետևի նստատեղը հարմարեցնելիս մեքենայի նստատեղն ինչ-որ
մակերեսի սեղմված չէ։
Ուղեբեռը կամ ցանկացած այլ առարկա, որն առկա է
տրանսպորտային միջոցում, պետք է մշտապես ամուր կապված լինի:
Այլապես, դրանք կարող են ընկնել տրանսպորտային միջոցի մեջ,
ինչն էլ կարող է պատճառել մահացու վնասվածքներ:

Publicidad

loading