Descargar Imprimir esta página

CYBEX ANORIS T i-SIZE Manual Del Usuario página 175

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 46
ՀԵՆՄԱՆ ԴԻՐՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Մեքենայի նստատեղը ցանկալի հենման դիրքին հարմարեցնելու համար
սեղմեք դիրքի կարգավորման բռնակը (14) մեքենայի նստատեղի
առջևում:
Միշտ համոզվեք, որ մեքենայի նստատեղը լսելի կերպով չխկում է
��
ամրանալիս, երբ այն հարմարեցնում եք ցանկալի հենման դիրքում:
ԵՐԵԽԱՅԻՆ ԱՄՐԱՑՆԵԼԸ
1. Արձակեք պաշտպանիչ վահանը (15)՝ սեղմելով գոտու կարգավորման
կոճակները (16) և միաժամանակ քաշեք պաշտպանիչ վահանը:
2. Արձակեք պաշտպանիչ վահանի (15) գոտու ճարմանդը (17)՝
սեղմելով մեքենայի նստատեղի արձակման կարմիր կոճակը և
տեղադրեք պաշտպանիչ վահանը մեքենայի նստատեղի կողքին:
3. Ձեր երեխային դրեք մեքենայի նստատեղում:
4. Նորից հետ տեղադրեք պաշտպանիչ վահանը (15) և պաշտպանիչ
վահանի գոտու լեզվակը (18) ամրակցեք մեքենայի նստատեղի
համապատասխան գոտու ճարմանդին (17): Համոզվեք, որ
ճարմանդը կողպվում է լսելի «ՉԽԿՈՑՈՎ»: Երբեք չպետք է ոլորել
գոտիները: Պաշտպանիչ վահանի ցուցիչը (21) ԿԱՆԱՉՈՒՄ է։
5. Ձգեք պաշտպանիչ վահանը (15)՝ ստուգելու համար, թե արդյոք
գոտու ճարմանդը (17) ճիշտ է ամրակցվել տեղում:
6. Ամրացրեք կարգավորման երկու գոտիները (19)՝ հավասարաչափ
ձգելով դրանք պաշտպանիչ վահանի երկայնքով՝ վերջինս երեխայի
չափին հարմարեցնելու համար: Թեթևակիորեն շարժեք պաշտպանիչ
վահանը դեպի ձախ և աջ, որպեսզի այն տեղադրվի ճիշտ դիրքում:
Ամրացրեք գոտիները մինչ պաշտպանիչ վահանը սերտորեն գրկի
երեխայի մարմինը և կոնքը:
Երեխային ամեն անգամ ամրացնելիս ստուգեք, որ պաշտպանիչ
��
վահանը ճիշտ դիրքում տեղադրվի և ամրացրեք կարգավորման
գոտիները:
Ուղևորությունը սկսելուց առաջ ստուգեք, որ ցուցադրման վահանակի (5)
բոլոր ցուցիչները ԿԱՆԱՉ լինեն՝ սեղմելով ստուգման կոճակը (20):
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ՀՐԱՀԱՆԳՆԵՐ
Ավտոմեքենայի նստատեղի անվտանգության բարձիկը տեղակայված
է պաշտպանիչ վահանի ներսում և վթարի դեպքում ապահովում է
լրացուցիչ անվտանգություն:
Որպեսզի մեքենայի նստատեղի անվտանգության բարձիկը լինի ակտիվ,
պետք է պահպանվեն հետևյալ պայմանները.
• Մարտկոցի լիցքավորման մակարդակը լինի բավարար:
• Մեքենայի նստատեղը տեղադրված լինի ճիշտ, իսկ պաշտպանիչ
վահանը՝ ամրացված ճարմանդին:
• Ցուցադրման վահանակի բոլոր ցուցիչները լինեն ԿԱՆԱՉ:
ՄԱՐՏԿՈՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Կախված մարտկոցի կյանքի տևողությունից և օգտագործման ձևից,
գուցե անհրաժեշտ լինի փոխել մարտկոցները: Եթե մարտկոցները
լիցքաթափված են, ապա անվտանգության բարձիկը, ցուցիչները և
նախազգուշացնող ազդանշանները ակտիվ չեն լինի:
Նախազգուշացնող ազդանշանը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է փոխել
մարտկոցները։
Մարտկոցները փոխելու համար հարկավոր է համապատասխան
գործիքով բացել մարտկոցի խցիկը (3): Մարտկոցները փոխելուց
հետո այս խցիկը պետք է կրկին փակել: Ցուցադրման վահանակի վրա
մարտկոցի ցուցիչը ԿԿԱՆԱՉԻ: Եթե մարտկոցները փոխելուց հետո
ցուցադրման վահանակը չի լուսավորվում, դիմեք վաճառողին կամ
արտադրողին:
Խորհուրդ է տրվում օգտագործել միայն CR17450 տեսակի մարտկոցներ
(3V DC):
• Տեղադրելիս մի՛ շրջեք դրական և բացասական ծայրերը:
• Օգտագործեք միանման, նոր և անվնաս մարտկոցներ։
• Միշտ հեռացրեք դատարկ մարտկոցները:
• Պահեք բոլոր մարտկոցները երեխայի համար անհասանելի վայրում:
• Մի՛ լիցքավորեք մարտկոցները։
• Մարտկոցները ուժեղ ցնցման մի՛ ենթարկեք:
• Այս ապրանքը կամ մարտկոցները երբեք կրակի մոտ մի՛ պահեք։
• Մի՛ պահեք մարտկոցները տաք և խոնավ միջավայրում:
• Մի՛ ապամոնտաժեք մարտկոցները: Մարտկոցները մի՛ ենթարկեք
կարճ միացման:
• Հեռացրեք մարտկոցները երկար պահելու դեպքում:
HY
173

Publicidad

loading