ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
Anoris T2 i-Size
UN R129/03
Տարիքը՝ 15+ ամսական
Չափսը՝ 76-125 սմ
Քաշը՝ մինչև 21 կգ
Շնորհակալություն Ձեր մեքենայի նստատեղն ընտրելիս Anoris T2 i-Size-ի
վրա կանգ առնելու համար:
Նախքան մեքենայի նստատեղը ձեր մեքենայի մեջ տեղադրելն՝ ուշադիր
կարդացեք այս օգտագործողի ձեռնարկը և միշտ պահեք այն ձեռքի տակ՝
հետագա տեղեկության համար:
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
•
Առանց Տեսակը հաստատող մարմնի հավանության չի կարելի ձևափոխել
կամ որևէ բան ավելացնել մեքենայի մանկական նստատեղի վրա:
•
Ձեր երեխայի՝ պատշաճ ձևով պաշտպանվածությունն ապահովելու
համար միանգամայն կարևոր է, որ դուք օգտագործեք մեքենայի
նստատեղն այնպես, ինչպես նկարագրված է Օգտագործման
ուղեցույցում:
•
Մի՛ օգտագործեք նախքան երեխայի 15 ամսականը լրանալը և 76 սմ
հասակ ունենալը։ Մի օգտագործեք այլևս, եթե երեխայի առավելագույն
քաշը՝ 21 կգ-ը կամ հասակը 125 սմ-ը գերազանցվել է։
•
Մեքենայի մանկական նստատեղը կարելի է տեղադրել միայն
տրանսպորտային միջոցի այնպիսի նստատեղերի վրա, որոնք
հաստատված են երեխաների համար պասիվ անվտանգության
համակարգերի օգտագործման համար՝ ըստ տրանսպորտային միջոցի
ուղեցույցի:
•
Բացառությամբ Օգտագործման ուղեցույցում նկարագրվածի և
նստատեղն անվտանգ պահելու համար մեքենայի նստատեղի վրա
նշվածի, մի՛ օգտագործեք բեռ կրող այլ կոնտակտային կետեր:
•
Յուրաքանչյուր ուղևորությունից առաջ համոզվեք, որ պաշտպանիչ
վահանը կարգավորված է ճիշտ կերպով և ամուր գրկում է երեխայի
մարմինը: Երբեք չպետք է ոլորել գոտիները:
•
Միայն օպտիմալ կերպով կարգավորված գլխակալը կարող է
ապահովել Ձեր երեխայի առավելագույն պաշտպանությունը և
HY
հարմարավետությունը։
•
Ավտոմեքենայի նստատեղը պետք է մշտապես ճիշտ կերպով տեղադրված
և ամրացված լինի տրանսպորտային միջոցի մեջ, նույնիսկ երբ այն
ընթացքի մեջ չէ:
158
•
Տելեսկոպիկ ոտնակը պետք է մշտապես լինի անմիջական
կոնտակտի մեջ տրանսպորտային միջոցի հատակի հետ: Եթե Ձեր
տրանսպորտային միջոցն ունի պահեստային խցիկներ ոտնատեղում,
կապ հաստատեք տրանսպորտային միջոցի արտադրողի հետ, որպեսզի
համոզվեք, որ տրանսպորտային միջոցի հատակը կարող է պահել
տելեսկոպիկ ոտնակը:
•
Մի դրեք ոչ մի առարկա երեխայի նստատեղի առջևի ոտքերի համար
նախատեսված տարածքի վրա:
•
Որպեսզի մեքենայի նստատեղը հնարավոր լավագույն
պաշտպանությունն ապահովի, մշտապես օգտագործեք դռանը հարակից
կողային հարվածների ժամանակ գծային պաշտպանությունը (ԿԳՊ):
•
Մեքենայի նստատեղը նաև փորձարկվել և հաստատվել է առանց դուրս
ծալված, կողային հարվածների ժամանակ գծային պաշտպանության
կիրառման (ԿԳՊ) դեպքում:
•
Կողային հարվածների ժամանակ գծային պաշտպանությունը՝
տրանսպորտային միջոցի ներսի ուղղությամբ, պետք է ներս ծալվի, եթե
մեքենայի նստատեղն օգտագործվում է առջևի ուղևորի նստատեղի
վրա, կամ էլ մեկ այլ անձ է նստած տրանսպորտային միջոցի հետևի
նստատեղին:
•
Երբեք մի՛ փորձեք ինքնուրույն ապամոնտաժել նստատեղը, նույնիսկ
դեն նետելու դեպքում: Մենք հետևողականորեն խորհուրդ ենք տալիս
չհեռացնել ֆիքսված մասերը, ինչպիսին է պաշտպանիչ վահանը:
Խնդրում ենք հետևել սույն օգտագործման ուղեցույցում նախատեսված
թափոնների հեռացման վերաբերյալ հրահանգներին:
•
Երբեք մի՛ հեռացրեք պաշտպանիչ վահանի առանձին
մասերը: Հնարավոր է հեռացնել միայն պաշտպանիչ վահանի
արտաքին պատյանը:
•
Մի՛ դրեք որևէ առարկա պաշտպանիչ վահանի վրա: Մի՛ օգտագործեք
սուր առարկաներ պաշտպանիչ վահանի վրա կամ դրա հարակից
հատվածում:
•
Մշտապես ստուգեք, որ տրանսպորտային միջոցի դուռը փակելիս
կամ հետևի նստատեղը հարմարեցնելիս մեքենայի նստատեղն ինչ-որ
մակերեսի սեղմված չէ։
•
Ուղեբեռը կամ ցանկացած այլ առարկա, որն առկա է տրանսպորտային
միջոցում, պետք է մշտապես ամուր կապված լինի: Այլապես, դրանք
կարող են ընկնել տրանսպորտային միջոցի մեջ, ինչն էլ կարող է
պատճառել մահացու վնասվածքներ:
•
Մեքենայի նստատեղը երբեք չպետք է օգտագործվի առանց նստատեղի
պատյանի: Համոզվեք, որ օգտագործվում է միայն օրիգինալ CYBEX
նստատեղի պատյան, քանի որ պատյանը հանդիսանում է պասիվ
անվտանգության ապահովման գլխավոր տարր։
•
Երեխային երբեք առանց հսկողության մի՛ թողեք
տրանսպորտային միջոցում: