Descargar Imprimir esta página

Metabo KS 216 M Manual Original página 114

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 44
hy
ՀԱՅԵՐԵՆ
զ) Չի թույլատրվում տաքացնել մարտկոցը կամ այրել:
Կրակն ու 130 °C -ից բարձր ջերմաստիճանները կարող են
հանգեցնել պայթյունի:
է) Հետևևք մարտկոցի լիցքավորման բոլոր
ցուցումներին և երբեք մի լիցքավորեք մարտկոցը
օգտագործման ուղեցույցում նշված՝ լիցքավորման
թույլատրելի ջերմաստիճանների սահմաններից դուրս
ջերմաստիճանային պայմաններում: Սխալ
լիցքավորումը կամ աթույլատրելի ջերմաստիճանային
պայմաններում մարտկոցի լիցքավորելը կարող է վնասել այն
և առաջացնել հրդեհի վտանգ:
3.6 Տեխսպասարկում
ա) Էլ. գործիքների վերանորոգումը վստահե՛ք միայն
պրոֆեսիոնալ մասնագետներին և բացառապես
օրիգինալ փոխարինող մասերի օգտագործմամբ:
Դրանով ապահովվում է էլեկտրական գործիքի
անվտանգությունը:
բ)Երբեք մի վերանորոգեք վնասված կուտակիչ
մարտկոցներ: Յուրաքանչյուր տեխսպասարկում պետք է
իրականացվի արտադրողի կողմից կամ լիազորված՝
հաճախորդների սպասարկման կենտրոնների կողմից:
3.7 Անվտանգության լրացուցիչ ցուցումներ
– Այս շահագործման ուղեցույցը ուղղված է տեխնիկական
գիտելիքներ և նմանատիպ սարքերով աշխատելու փորձ
ունեցող մասնագետներին: Եթե նմանատիպ գործիքներով
աշխատելու փորձ ընհանրապես չունեք, ապա նախքան
շահագործելը դիմեք փորձառու մասնագետների
օգնության:
– Շահագործման ուղեցույցի հրահանգներին չհետևելու
պատճառով առաջացած վնասների համար արտադրողը
որևէ պատասխանատվություն չի կրում:
Այս շահագործման ուղեցույցում պարունակող
տեղեկությունը առանձնացված է հետևյալ նշումներով.
Վտանգավոր է:
Նախազգուշացում վնասվածքներ ստանալու
կամ շրջակա միջավայրին սպառնող
վտանգների մասին:
Էլեկտրական հոսանքի հարված ստանալու
վտանգ:
Նախազգուշացում վնասվածքներ ստանալու
կամ էլ. հոսանքի հարված ստանալու
վտանգների մասին:
Ներքաշման վտանգ:
Նախազգուշացում վնասվածներ ստանալու
կամ մարմնի մասերի կամ հագուստի
ներսքաշման վտանգի մասին:
Ուշադրություն:
Նախազգուշացում նյութական վնասներ
կրելու մասին:
Ցուցում.
Լրացուցիչ տեղեկություն:
4. Անվտանգության հատուկ
ցուցումներ
ա) Ճակատամշակման սկավառակային սղոցները
նախատեսված են փայտի և փայտանման նյութերի
կտրման համար, այս սղոցները չեն կտրում երկաթե
մասեր, օրինակ ձողեր, երկաթե ձգաճոպաններ,
հեղույսներ և նմանատիպ առարկաներ: Զղոցման
փոշին խցանում է շարժվող մասերը, օրինակ ստորին
փաշտպանիչ պատյանը: Սղոցման ժամանակ առաջացող
կայծերը այրում են ստորին պատյանը, ներդիրներն ու այլ
պլաստմասսե մասերը:
բ) Մշակվող դետալը հնարավորության դեպքում
ամրացրեք սեղմակներով: Եթե բռնում եք մշակվող
դետալը ձեռքով, ապա միշտ պահեք ձեռքը
սղոցաթերթի յուրաքանչյուր կողմից առնվազն 100 մմ
հեռավորության վրա: Երբեք մի օգտագործեք այս
սղոցը շատ փոքր և այնպիսի դետալների սղոցման,
կտրման համար, որոնց հնարավոր չէ ամրացնել կամ
ձեռքով պահել: Եթե Ձեր ձեռքը շատ մոտ է սղոցաթերթին,
առկա է շփման արդյունքում վնասվածք ստանալու մեծ
վտանգ:
գ) Մշակվող դետալը պետք է անշարժ լինի, լավ
ձգված կամ հենված լինի աշխատանքային սեղանին:
Մի մոտեցրեք չամրացրած դետալը սղոցին, մի կտրեք
չամրացրած դետալը: Չամրացրած կամ թույլ ամրացրած
մշակվող դետալը կարող է մեծ արագության վրա դուրս
թռնել և վնասվածք առաջացնել:
դ) Միայն KGS-ի դեպքում... Սղոցեք ներքևից վերև/
սղոցը անցկացրեք մշակվող դետալի միջով: Մի
սղոցեք ներքևից վերև դետալի միջով: Մեկ կտրվածք
կատարելու համար բարձրացրեք սղոցաշրջանակը,
տեղադրեք այն դետալի վրա, առանց կտրելու:
Այնուհետև միացրեք շարժիչը, իջեցրեք սղոցը և
սեղմելով անցկացրեք այն դետալի միջով: Ներքևից
114
վերև սղոցելու դեպքում սղոցասկավառակը կարող է
անկառավարելի դարնալ և դուրս թռնել դետալից
շահագործողի ուղղությամբ:
ե) Երբեք խաչած ձեռքերով մի պահեք դետալը կամ մի
բռնեք սղոցը: Դետալի, մշակվող նախապատրաստվածքի
խաչաձև բռնելը, այսինքն, աջ կողմից՝ ձախ ձեռքով և
հակառակը, կարող է շատ վտանգավոր լինել:
զ) Մի դիպչեք նեցուկին սղոցի միացված լինելու
ընթացքում: Մշտապես պահպահեք սղոցի սկավառակի
և ձեռքերի միջև նվազագույն հեռավորությունը` 100
մմ (վերաբերում է երկու կողմերին, օրինակ փայտի
թափոնը մաքրելու ժամանակ): Կարող եք չնկատել Ձեր
ձեռքի և սղոցի սկավառակի միջև վտանգավոր
հեռավորությունը և ծանր վնասվածք ստանալ:
է) Կտրելուց առաջ ստուգե՛ք դետալը: Եթե դետալը
ծռված է կամ թեքված, ամրացրեք այն նեցուկին
ծռված կողմով դեպի դուրս հեվնած դիրքով
Համոզվե՛ք, որ կտրման գծով սեղանի, դետալի և
նեցուկի միջև արանք չկա: Ծռված, դեֆորմացված
դետալները կարող են տեղաշարժվել և սկավառակը կարող է
խրվել դետալի մեջ: Դետալի մեջ չպետք է մեխեր կամ օտար
մարմիններ լինեն:
ը) Սղոցը շահագործեք միայն ազատ սեղանի վրա,
այնտեղ չպետք է լինեն այլ գործիքներ, փայտի
մշակման թափոն, միայն մշակվող
նախապատրաստվածքը պետք է լինի սեղանին:
Պտտվող սղոցի շփման մեջ մտնող մանր թափոններ,
չամրացված կտորներ կամ այլ առարկաներ կարող են մեծ
արագության տակ դուրս շպրտվեն:
թ) Կտրեք մեկական դեետալ: Իրար վրա շարած
դետալները հնարավոր չէ ապահով ամրացնել կամ ձգել,
որպես հետևանք սղոցի սկավառակը կարող է լռվել և դուրս
սահել:
ժ) Ճակատամշակման սկավառակային սղոցը
շահգործումից առաջ պետք է տեղադրվի հարթ կայուն
աշխատանքային մակերեսի վրա: Հարթ ու կայուն
աշխատանքային մակերեսը կապահովեն նաև սղոցի համար
կայուն դիրք:
ի) Պլանավորե՛ք Ձեր աշխատանքները: Սկավառակի
թեքությունը կարգավորելիս կամ մշակման անյունը
փոփոխելիս, մշտապես հետևեք, որ դետալը հենված է
նեցուկին՝ առանց սկավառակին կամ պաշտպանիչ
պատյանին կպնելու: Առանց դետալը սեղանին
ամրացնելու և անջատած սղոցով ստուգեք սղոցի
սկավառակի ամբողջական տեղաշարժումը, որպեսզի
համոզվեք, որ սկավառակի պտույտների ուղղությամբ
խոչնդոտներ չկան և սկավառակը չի կտրի հենառանը:
լ) Աշխատանքային սեղանից ավելի երկար կամ ավելի
լայն մշակվող դետալները պետք է լավ հենարան
ունենան երկարացրեք աշխատանքային սեղանը կամ
օգտագործեք հաստարան: Այն դետալները, որոնք սղոցի
սեղանից ավելի երկար կամ լայն են կարող են տապալվել,
շուռ գալ: Սղոցվող փայտի կտորի կամ դետալի տապալվելու
հետևանքով գործիքի ներքևի պաշտպանիչ պատյանը կարող
է բարձրանալ իսկ սղոցի սկավառակի պտույտներից այն
կարող է դուրս նետվել:
խ) Արգելվում է ներգրավվել այլ անձանց լրացուցիչ
հենարան ապահովելու կամ սեղանը երկարացնելու
համար: Դետալի ոչ կայուն հենարանը կարող է բերել
սղոցի սկավառակի սեղմմանը/լռմանը: Բացի այդ, մշակվող
դետալը կտրման ժամանակ կարող է տեղաշարժվել և քաշել
Ձեզ և Ձեր օգնականին պտտվող սղոցի սկավառակի տակ:
ծ) Կտրված կտորը չի կարելի սեղմել պտտվող
սկավառակին: Եթե տեղը քիչ է, օր.՝ երկայնակի
հենակների դեպքում, սղոցի սկավառակը կարող է լռվել և
կտրված կտորը ամբողջ ուժով կողքի շպրտել:
կ) Կլոր դետալներ սղոցելիս,օր ձողեր/ճոպաններ,
խողովակներ միշտ օգտագործեք սեղմակներ կամ այլ
օժանդակ հարմարանք՝ դրանց ճիշտ հենումը
ապահովելու համար: Ձողերը կարող են գլորվել սղոցման
ժամանակ, ինչի հետևանքով սղոցի սկավառակը խրվում է
մշակվող դետալի մեջ և կարող է քաշել այն Ձեր ձեռքի հետ
միասին պտտվող սկավառակի տակ:
հ) Սպասե՛ք, մինչև սղոցի սկավառակը հասնի
պտույտների առավելագույն արագությանը, դրանից
հետո միայն սկսեք կտրել նախապատրաստվածքը: Դա
նվազեցնում է նախապատրաստվածքի/դետալի կողքի
նետելու վտանգը:
ձ) Եթե նախապատրաստվածքը սեղմվում կամ
սկավառակը լռվում է, անջատե՛ք ճակատամշակման
սկավառակային սղոցը: Սպասե՛ք, մինչև բոլոր
շարժվող մասերը կանգ առնեն, հանեք խրոցակը էլ.
վարդակից և/կամ դուրս հանեք կուտակիչ մարտկոցը:
Այնուհետև հեռացրեք գործիքի սկավառակի մեջ
ճմլված կտորը: Եթե շարունակեք սղոցել նմանատիպ
լռման դեպքում, սղոցը կարող է անկառավարելի դառնալ և
խափանվել:
ղ) Մի պահեք կոճակը սեղմած, եթե ավարտել եք
կտրվածքը, ներքև պահեք սղոցի շրջանակը և
սպասե՛ք, մինչև պտտվող սկավառակը կանգ առնի,
այնուհետև հանե՛ք կտրված հատվածը: Շատ վտանավոր
է ձեռքը մեկնել պտտվող սկավառակի ուղղությամբ:
ճ) Միայն KGS 254 M, KGS 305 M, KGS 18 LTX
BL 216, KGS 18 LTX BL 254, KGS 18 LTX BL
305 մոդելների դեպքում. Ամուր բռնեք բռնակը, եթե
կատարում եք ոչ ամբողջական կտրվածք, կամ եթե
բաց եք թողնում կոճակը նախքան սղոցի շրջանակի իր
սկզբնական ներքևի դիրքի վերադառնալը: Սղոցի
արգելակման գործընթացի ժամանակ սղոցի շրջանակը
կարող է կտրուկ դեպի ներքև քաշվել, ինչը կարող է
վնասվածքների բերել:
4.1 Անվտանգության լրացուցիչ ցուցումներ
 Հետևեք համապատասխան բաժիններում բերված
անվտանգության նախազգուշական հրահանգներին:
 Անհրաժեշտության դեպքում հետևե՛ք օրենքով սահմանված
կանոններին և վթարների կանխարգելման ուղեցույցին:
Ընդհանուր վտանգներ:
 Հաշվի առե՛ք շրջակա միջավայրի ներգործությունը:
 Երկար նախապատրաստվածքների համար օգտագործե՛ք
համապատասխան հենակներ:
 Այս գործիքը թույլ է տրվում գործարկել և շահագործել
միայն նմանատիպ գործիքներով աշխատելու փորձ ունեցող
և կիրառման հետ կապված հնարավոր վտանգները
գիտակցող անձանց:
18 տարին չլրացած անձանց թույլ է տրվում կիրառել այս
գործիքը միայն մասնագիտական ուսուցման
շրջանակներում և ղեկավարի/հրահանգչի հսկողության
տկ:
 Հեռու պահե՛ք կողմնակի անձանց, հատկապես
երեխաներին վտանգավոր գոտուց: Մի թույլ տվեք
կողմնակի անձանց ձեռք տալ գործիքը կամ սնուցման լարը
աշխատանքների ժամանակ:
 Խուսափե՛ք սղոցի ատամների գերտաքացումից:
 Պլաստմասսայի սղոցման ժամանակ, հետևեք, որպեսզի
այն չհալվի:
Շարժվող մասերից վնասվածքներ ստանալու
և սեղմման վտանգ:
 Մի օգտագործեք այս գործիքը առանց պաշտպանիչ
սարքավորում տեղադրելուց:
 Սղոցի սկավառակից մշտապես պահպանե՛ք անվտանգ
հեռավորություն: Հնարավորության դեպքում կիրառեք
մշակվող դետալների մատուցման հարմարանքներ:
Սղոցման աշխատանքների ժամանակ անվտանգ
հեռավորություն պահպանեք շարժվող մասերից:
 Սպասե՛ք, մինչև սկավառակը կանգ առնի, դրանից հետո
միայն մաքրեք աշխատանքային սեղանը մանր կտորներից,
փայտի թափոններից և այլ մնացորդներից:
 Սղոցեք միայն այնպիսի չափսերի
նախապատրաստվածքներ, երբ հնարավոր է անվտանգ
բռնել կամ ամրացնել դետալը սղոցման ժամանակ:
 Օգտագործե՛ք մամլակներ կամ ձգիչ հարմարանքներ՝
նախապատրաստվածքը ամրացնելու համար: Այդ
հարմարանքներով բռնելը ավելի անվտանգ է քան ձեռքով:
 Սեղմելով մի կանգնեցրեք իներցիայով պտտվող սղոցը:
 Ցանկացած կարգավորման, տեխսպասարկման կամ
վերանորոգման աշխատանքներից առաջ հանե՛ք խրոցակը
վարդակից և/կամ հեռացրեք կուտակիչ մարտկոցը:
 Եթե գործիքը չի օգտագործվում, հանե՛ք խրոցակը
վարդակից և/կամ հեռացրե՛ք կուտակիչ մարտկոցը:
Կտրվածք ստանալու վտանգ նաև չմիացված
գործիքի դեպքում:
 Սղոցի կտրող մասերը փոխարինելիս կրե՛ք պաշտպանիչ
ձեռնոց:
 Պահպանեք կտրող/սղոցող սկավառակները այլ անձանց
համար անհասանելի վայրում՝ վնասվածքներից
խուսափելու համար:
Կտրող/սղոցող սկավառակի հետհարվածի
վտանգ (Սկավառակը խրվում է մշակվող դետալի մեջ
և սկավառակի շրջանակը անսպասելի դեպի վերև է
պոկվում):
 Ընտրեք մշակվող նախապատրաստվածքի նյութի համար
նախատեսված սկավառակ:
 Ամուր բռնեք սղոցի բռնակը: Հետհարվածի վտանգը
հատկապես մեծ է այն պահին, երբ սղոցի սկավառակը
սուզվում է մշակվող նյութի մեջ:
 Բարակ նախապատրասվածքներ կտրելու համար
օգտագործեք մանր ատամներով սկավառակներ:
 Սղոցի սկավառակները պետք է միշտ սուր լինեն:
Մաշված, սրությունը կորցրած սկավառակները
անմիջապես փոխե՛ք: Առկա է հետհարվածի մեծ վտանգ,

Publicidad

loading