Descargar Imprimir esta página

AENO Sous Vide SV1 Guia De Inicio Rapido página 56

Publicidad

Ուշադրությու ' ն Ջրի մեջ մի ավելացրեք չփաթեթավորված բաղադրիչներ : Նախքան
պատրաստելը , բոլոր մթերքը տեղավորեք միայն հատուկ նախատեսված վակուումային
փաթեթում :
Մթերքը հանելու համար օգտագործեք խոհանոցային աքցան : Նախքան պատրաստելու
համար տարայից սարքը հանելը , սպասեք այն սառչի : Յուրաքանչյուր 3–5 օր կանոնավոր
օգտագործման կամ նստվածք առաջանալուն պես , անհրաժեշտ է պողպատե բաժակը (2) և
ջեռուցման էլեմենտը (12) մաքրել նստվածքից ( նկար C):
Սարքի աշխատանքի նախապատրաստումը
Փաթեթազերծեք սարքը և մաքրեք այն ջրով թրջված փափուկ կտորով : Պողպատե բաժակը
(2) իջեցրեք տաք ջրով տարայի մեջ , մնացորդային աղտոտվածությունը լվանալու համար ,
թույլ չտալով էլեկտրոնային բաղադրիչների շփումը խոնավության հետ : Պատրաստեք
մթերքը , տեղադրելով այն վակուումացման տոպրակի մեջ և հեռացնելով օդը վակուումային
փաթեթավորողի օգնությամբ :
Ուշադրությու ' ն Օգտագործեք միայն վակուումային փաթեթավորման և sous-vide
մեթոդով պատրաստման համար սննդի հատուկ տոպրակներ :
Նշում . թեթև սննդով փաթեթը , ինչպիսիք են բանջարեղենը , կարող է մնալ ջրի մակերեսին : Այս
դեպքում սննդի տոպրակի մեջ տեղադրեք չժանգոտվող պողպատից կամ արծաթյա սպասք ,
օրինակ՝ գդալ :
Սարքի շահագործումը
Սեղմակի օգնությամբ (3) ֆիքսեք sous-vide պատրաստման համար տարայի պատին
( նկար A): Ջրով լցրեք պատրաստման տարան՝ ոչ ցածր սարքի վրայի "MIN" նշանից և ոչ
բարձր "MAX" նշանից : Մթերքով փաթեթն իջեցրեք ջրի մեջ :
Միացրեք հոսանքի խրոցը վարդակին : Միացման կոճակը (5) կլուսավորվի : Սեղմեք և պահեք
միացման կոճակն (5) առնվազն 3 վայրկյան : Բոլոր կոճակները և էկրանը կլուսավորվեն :
Կանխադրված և ընթացիկ ջրի ջերմաստիճանը կցուցադրվեն էկրանին (10), (11):
Անհրաժեշտության դեպքում սեղմեք կարգավորումների կոճակը (6) ՝ սահմանված ջերմաստիճանը
փոխելու համար : Կարգավորեք ջերմաստիճանը "+" (8) և "–" (9) կոճակներով :
Պատրաստման ժամանակը կարգավորելու համար կրկին սեղմեք կարգավորումների կոճակը :
"+" (8) և "–" (9) կոճակների օգնությամբ սահմանեք պահանջվող ժամերի քանակը , ապա
մեկ անգամ ևս սեղմեք կարգավորումների կոճակը (6) և "+" (8) և "–" (9) կոճակներով
սահմանեք րոպեների քանակը։ Կրկին սեղմեք միացման կոճակը (5):
Նշում . °C- ն °F- ի փոխելու համար սեղմեք կարգավորումների կոճակը (6) և պահեք 2 վայրկյան :
56
aeno.com/documents

Publicidad

loading

Productos relacionados para AENO Sous Vide SV1

Este manual también es adecuado para:

Asv0001Asv0001-uk