Descargar Imprimir esta página

PROVOX TruTone Emote Manual De Instrucciones página 176

Ocultar thumbs Ver también para TruTone Emote:

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 47
9. Էլեկտրակոկորդի տեղադրումը վզի վրա
• Տեղադրեք ձայնային գլխիկը (A) Ձեր վզի վրա և միացրեք խոսելու
կոճակը։ Մի փակեք ստոման (բերանակցման բացվածք)։
• Սկսեք խոսել, որպեսզի ձայնը փոխանցվի Ձեր բերան։ Մի լարեք
ձայնալարերը։
• Համոզվեք, որ ձայնային գլխիկը հերմետիկ կերպով տեղադրված է Ձեր
վզի վրա։
• Փորձեք մի քանի դիրքեր՝ լավագույն ձայն ստանալու համար։ ՆՇՈՒՄ՝
Անգամ 3 մմ դիրքը կարող է չափազանց մեծ ազդեցություն ունենալ
ձայնի վրա։
• Լարված վզի կամ բարձր բզզոցի դեպքում փորձեք տեղադրել այտերի
վրա կամ օգտագործել բերանային հարմարիչը։
• Հիմնական տոնայնության վեր կամ վար փոփոխելը կարող է
առաջացնել ավելի լավ ձայն։
• Միջին դիապազոնի ձայներն ավելի հեշտ լսելի են մարդկանց
մեծամասնության կողմից։
10. Բերանային լրացուցիչ հարմարիչ և բերանային
խողովակներ
Նկար (Նկար B)
1. Տեղադրեք բերանային խողովակը (I) բերանային հարմարիչի (J) վրայից։
ՆՇՈՒՄ՝ Մի մտցրեք բերանային խողովակը կանգից ավելի խորը: Համոզվեք,
որ խողովակը դուրս չի ցցվում գլխադիրի տարածքից։
2. Տեղադրեք բերանային հարմարիչը ձայնային գլխիկի վրա (A) (Մի
պտտեք այն)
3. Տեղադրեք բերանային խողովակը բերանում՝ բերանի անկյունում։
4. Միացրեք էլեկտրակոկորդը։ Խոսեք բերանային խողովակին մոտ։
• ՆՇՈՒՄ՝ Խողովակը լրացուցիչ է։ Կարող եք նաև պահել սարքը
բերանային հարմարիչով Ձեր բերանի անկյունում։
10a. Բերանային հարմարիչի օգտագործման խորհուրդներ
• Բերանային մեծ ամուր խողովակները շատ լավ են աշխատում ձայնը
դեպի բերան ուղղորդելու համար, սակայն կարող է ավելի դժվար լինել
խոսել դրա մոտ։
• Բերանային փափուկ մաքուր խողովակներն ավելի հեշտ են խոսելու
համար, սակայն կարող են ավելի քիչ ձայն ուղղորդել դեպի բերան։ Եթե
լեզուն խանգարում է ձայնին, կարող եք կտրել խողովակի ծայրը Ձեզ
հարմար անկյան տակ՝ կանխելու արգելափակումը։
• Կարող է լսվել բարձր «բզզոց» (փափուկ մաքուր խողովակներ)։ Փորձեք
ստեղծել ավելի հերմետիկ միացում բերանային հարմարիչի և խողովակի
միջև։ Հեռացրեք բերանային խողովակը բերանային հարմարիչից և
կրկին հետ տեղադրեք այն։
• Փորձեք խոսել բերանային խողովակի միջոցով։ Ձևակերպեք բառերը
խողովակի մոտ, նախքան էլեկտրակոկորդը միացնելը։
• Շատ օգտվողների համար լավագույն դիրքը խողովակի ծայրը Ձեր
դիմացի ատամների հետևում տեղադրելն է մեկ կողմից, կամ դեպի
բերանի հետևի կողմը՝ հենց այնտեղ, որտեղ լեզուն հպվում է Ձեր
բերանի վերևի հատվածին, երբ փորձում եք արտաբերել «Գ» տառը
(օրինակ՝ «ԳՆԱԼ» բառի դեպքում)։
• Բերանային հարմարակցիչի օգտագործումը կարող է պահանջել ձայնի
ցածրացրած կարգավորումներ։
• Սարքը մաքուր և չոր պահելու համար, նախքան բերանային
հարմարիչը տեղադրելը, կարող եք դնել չափազանց մեծ մատնակալ
կամ մեծ չյուղված պահպանակ: Ինչպես նաև, ձայնային գլխիկի վրա
կարող եք դնել խոհանոցային պլաստիկե թաղանթի մի փոքր քառակուսի
կտոր, մոտավորապես 3" × 3" չափի (75 մմ × 75 մմ), և հարթեցնել մինչև
բերանային հարմարիչը տեղադրելը:
176

Publicidad

loading

Este manual también es adecuado para:

Trutone plusSolatone plus