• Եթե անգամ գիտակցված չեք օգտագործում Emotion™ կոճակը, Դուք
կարող եք ստանալ որոշ բնական ձայնային ինտոնացիաներ բնական
անցումներով՝ կոճակի վրա սեղմելով։
Փորձառության համար որոշ արտահայտություններ
«ՀիԱԱԱԱնԱԱԱլի է» և «Հիանալի է»։ (Նշում. ոգևորված և ձանձրալի
տոնայնություն)
«Ես ՍԻՐՈՒՄ ԵՄ քեզ» և «Ես սիրում եմ ՔԵԶ»։
«Ինչպե՞ս ԵՍ դու» և «Ինչպե՞ս ես ԴՈՒ» (ողջունում և պատասխան)
ՑՏԵՍություն և ՑտեսՈՒԹՅՈՒՆ։
Այնուհետև, փորձեք որոշ արտահայտություններ, որոնք սովորաբար
օգտագործում եք, արտահայտություններ, որոնք Ձեր անձի հետ են կապված։
Կարող եք խնդրել ընկերներին կամ ընտանիքի անդամներին առաջարկել
արտահայտություններ, որոնք նրանք սովորաբար լսում են Ձեզանից։
Պարզապես ավելացրեք և նվազեցրեք սեղմումը թեթևակի կերպով՝
յուրաքանչյուր փոփոխվող բառի և վարկի ռիթմի հետ։ Մի կենտրոնացեք
այդ ամենի վրա, երբ խոսում եք, ի վերջո ամեն ինչ կստացվի բնականորեն։
12. Էլեկտրակոկորդի բոլոր հնարվորությունների
օգտագործում
Հեռախոսի օգտագործում – Հեռախոսի օգտագործման դեպքում այս երկու
խորհուրդներն էապես բարելավում են հաղորդակցությունը։
• Իջեցրեք ձայնը։ Ձայնի բարձրությունը դարձրեք որքան հնարավոր է
ցածր, բայց լսելի։ Այժմ Ձեր արտասանությունն այնքան բարձր է կամ
ավելի բարձր, քան սարքի ձայնի բարձրությունը։ Հակառակ դեպքում,
տոնայնությունը կարող է գերակշռել։
• Բարձրախոսի տեղադրում․ Տեղադրեք բարձրախոսը քթին մոտ։
Այս գործողությունն առավելագույնս մեծացնում է բարձրախոսի և
էլեկտրակոկորդի ու ստոմայի միջև տարածությունը, որպեսզի այն
չփոխանցի ստոմայի ձայները և էլեկտրակոկորդի բզզոցը։
13. Ցուցադրական օգտագործման ցուցումներ
Էլեկտրակոկորդի սարքը նախատեսված է մեկ հիվանդի օգտագործման
համար: Եթե սարքն օգտագործվի մի քանի հիվանդի կողմից՝ ցուցադրական
և (կամ) գնահատման նպատակներով, պետք է ձեռնարկվեն հետևյալ
նախազգուշական միջոցները՝ միմյանց փոխանցվող վարակի ռիսկը
նվազեցնելու համար:
13a. Ընդհանուր ցուցումներ
• Սարքի ցուցադրական օգտագործումը նախատեսված է տեղային
օգտագործման համար չվնասված մաշկի վրա՝ հիվանդի կարիքներն
ու նախասիրությունները իմանալու նպատակով: Այն նախատեսված
է կլինիկայում կարճատև օգտագործման համար, այլ ոչ թե տանը
երկարատև օգտագործման համար:
• Բերանային հարմարիչը և բերանային խողովակները նախատեսված
են մեկ հիվանդի օգտագործման համար և չպետք է փոխանցվեն մի
հիվանդից մյուսին:
• Հիվանդը պետք է մաքրի և ախտահանի ձեռքերը իզոպրոպիլային
սպիրտով (IPA) կամ այլ համապատասխան ախտահանիչ միջոցներով:
• Ձայնային գլխիկը (ներառյալ ձայնային կոճակը և պենոնյութից օղակը)
պետք է փոխարինվի մի հիվանդից մյուսին անցնելիս:
• Էլեկտրակոկորդի սարքը պետք է սրբվի 70% IPA-ով՝ հիվանդի
օգտագործումից առաջ և հետո: Նկատի ունեցեք, որ սարքը սրբելը երբեք
100%-ով ապահով չէ և զերծ չի պահում վարակի փոխանցումից, սակայն
ռիսկերն աննշան են, երբ սարքն օգտագործվում է չվնասված մաշկի վրա:
178