Descargar Imprimir esta página

PROVOX TruTone Emote Manual De Instrucciones página 180

Ocultar thumbs Ver también para TruTone Emote:

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 47
շրջակա միջավայրի հետևյալ պայմանները՝ –20 °C-ից +25 °C, 0%-ից 45%
հարաբերական խոնավություն։
Շահագործման ռեժիմը․ 24 ժամվա ընթացքում 30 րոպե շահագործում
Հոսանքի աղբյուրը․ Հոսանքի ներքին աղբյուր։
Շահագործման ակնկալվող ժամկետը․ Շահագործման ակնկալվող
ժամկետը 1-5 տարի է՝ կախված օգտագործման հաճախականությունից
և մաշվածությունը և վնասվածքը կանխելու նպատակով խնամքով
օգտագործելուց:
Մագնիսական և էլեկտրամագնիսական դաշտեր․
• Սարքը համապատասխանում է Դաշնային կանոնակարգի մաս 15-ին։
Շահագործումը ենթակա է հետևյալ երկու պայմաններին՝ (1) Սարքը չի
կարող առաջացնել վտանգավոր փոխազդեցություն, և (2) այս սարքը
պետք է ընդունի ցանկացած ստացված փոխազդեցություն, այդ թվում՝
փոխազդեցություն, որը կարող է առաջացնել անցանկալի շահագործում։
• Նշում՝ Այս սարքը փորձարկվել և ընդունվել է որպես Կարգ B
թվային սարքերի սահմանափակումներին համապատասխանող՝
համաձայն Դաշնային կանոնակարգի պահանջների Մաս 15-ի։
Այս սահմափակումները մշակված են տրամադրելու խելամիտ
պաշտպանություն վտանգավոր միջամությունից կենցաղային
պայմաններում։ Այս սարքը ստեղծում, օգտագործում և կարող է
ճառագայթել ռադիոհաճախականության էլեկտրականություն և,
հրահանգներին համապատասխան չտեղադրելու և օգտագործելու
դեպքում, կարող է առաջացնել վտանգավոր փոխազդեցություն
ռադիոհաղորդակցությունների հետ։ Սակայն չկան երաշխիքներ, որ
փոխազդեցությունը չի առաջանա որոշակի տեղադրության դեպքում։
Եթե այս սարքն առաջացնի վտանգավոր փոխազդեցություն ռադիո
կամ հեռուստատեսային ընդունիչների համար, որոնք կարող են
բացահայտվել սարքն աջատելիս կամ միացնելիս, օգտվողին խորհուրդ
է տրվում փորձել ճշգրտել փոխազդեցությունը հետևյալ եղանակներից
մեկով կամ մի քանիսով՝
• Փոխել ընդունիչ ալեհավաքի դիրքը կամ կողմնորոշումը։
• Մեծացնել սարքի և ընդունիչի միջև տարածությունը։
• Միացնել սարքը էլեկտրական վարդակին, որի հոսանքի գծին միացված
չէ ընդունիչը։
• Խորհրդակցել մատակարարի կամ փորձառու ռադիո/
հեռուստամասնագետի հետ օգնության համար։
• Այս սարքը համապատասխանում է CAN ICES-3(B)/NMB-3(B)-ի
պահանջներին
Զգուշացումներ՝
• Մի տեղադրեք էլեկտրակոկորդի որևէ մասը կամ խողովակը կամ որևէ
լրասարք ստոմայում (բերանակցման բացվածք)։
• Մի այրեք կամ վնասեք մարտկոցները։
• Մի լիցքավորեք չվերալիցքավորվող մարտկոցները։
• Լիցքավորելիս սարքերը և մարտկոցները կարող են տաքանալ (մինչև
45 °C)։ Թույլ տվեք սարքին հովանալ նախքան օգտագործումը, եթե այն
տաքանում է։
• Թույլ մի տվեք հոսանքի աղբյուրի կամ մարտկոցի կարճ միացում։
Պատահական կերպով մի պահեք հոսանքի աղբյուրը կամ մարտկոցները
գրպանում, պայուսակում, տուփում կամ դարակում, որտեղ դրանք
կարող են առաջացնել կարճ միացում միմյանց հետ, կամ ենթարկվել
կարճ միացման էլեկտրահաղորդ նյութերից, ինչպես օրինակ՝
մետաղադրամներից կամ բանալիներից։
• Մարտկոցը փոխելիս զգույշ եղեք։ Մարտկոցի սխալ տեղադրումը
կարող է առաջացնել վտանգավոր իրավիճակներ, ինչպես օրինակ՝
գերտաքացում կամ հրդեհ։
180

Publicidad

loading

Este manual también es adecuado para:

Trutone plusSolatone plus