Descargar Imprimir esta página

PROVOX FreeHands FlexiVoice Set Plus Manual Del Usuario página 154

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 44
Arch-ը (կամար) պիտույք է, որը կարող է օգտագործվել Provox FreeHands
FlexiVoice-ի հետ՝ հեռու պահելով մանրաթելերը սարքի բացվածքից։ Այն
պարզապես պետք է սեղմել ներս Provox FreeHands FlexiVoice-ի դիմացի
մասից (Նկ․ 6)։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ որոշ դիրքերում Arch-ը
կարող է սահմանափակել ձեռքով սեղմման հնարավորությունը։
Removal Aid (հեռացման օգնական) գործիքը (Նկ․ 7) կարող է օգտագործվել
HME կասետը խոսքի կափույրից հեռացնելու համար։
Հավաքածուների բաղադրությունը
Provox FreeHands FlexiVoice Set և
Provox FreeHands FlexiVoice Set Plus
3 խոսքի կափույր (թեթև, միջին և ամուր)
1 Removal Aid (հեռացման օգնական) գործիք
2 Arch (կամար)
30 Provox FreeHands HME կասետներ
(Provox FreeHands FlexiVoice Set Plus միայն)
Provox FreeHands FlexiVoice Light, միջին, ամուր և
գերամուր թաղանթներ
1 խոսքի կափույր (ընտրված ամրության)
1 Arch (կամար)
1 Removal Aid (հեռացման օգնական) գործիք
1.4 ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
• Մի օգտագործեք HME կասետն առանց Provox FreeHands FlexiVoice
խոսքի կափույրի կամ Provox HME Cap-ի հետ նախապես հավաքելը։
HME-ն կարող է խրվել կցորդի պահպանիչի մեջ առանձին
օգտագործելիս (Նկ․ 8)։
• Մի օգտագործեք Provox FreeHands FlexiVoice-ը որևէ այլ կցորդ
սարքերի հետ, որոնք տարբերվում են բնօրինակ Provox HME կցորդ
սարքերից։ Սարքը կարող է խրվել կցորդ սարքի մեջ։ Կցորդ սարքն
այնուհետև չի կարող հեռացվել կամ կարող է վնասվել, ինչը հնարավոր
է առաջացնի սահմանափակ շնչառություն։
• Մի օգտագործեք Provox FreeHands FlexiVoice-ը տարբեր հիվանդների
համար։ Սա կարող է առաջանցել վարակների տարածում։ Սարքը
նախատեսված է միայն մեկ հիվանդի օգտագործման համար։
1.5 ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
• Մի փոփոխեք արտադրանքը։ Խոսքի գործառույթը և/կամ HME
գործառույթը կարող են չաշխատել։
• Միշտ մաքրեք խոսքի կափույրը համաձայն ստորև հրահանգների։ Եթե
արտադրանքը պատշաճ չմաքրվի, այն կարող է առաջացնել վարակ և
արտադրանքի աշխատանքի խափանում։
• Մի կիրառեք դեղամիջոցային ներշնչակային բուժում սարքը դրած
վիճակում, քանի որ դեղամիջոցը կարող է նստել սարքի վրա:
• Մի օգտագործեք խոնավեցուցիչներ կամ տաքացվող խոնավեցված
թթվածին՝
օգտագործելիս: HME-ն չափազանց կխոնավանա: Եթե պահանջվում
է թթվածնային բուժում, օգտագործեք չտաքացվող խոնավեցված
թթվածին:
154
դիմակի
միջոցով
շնչափողահատման
վրա
սարքն

Publicidad

loading

Productos relacionados para PROVOX FreeHands FlexiVoice Set Plus