Descargar Imprimir esta página

PROVOX FreeHands FlexiVoice Set Plus Manual Del Usuario página 158

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 44
3. Խափանաշտկման
տեղեկություններ
Օգտագործման ընթացքում խնդիրների դեպքում հանեք և ստուգեք
սարքը։ Ստորև նկարագրված են մի քանի հաճախ հանդիպող խնդիրներ
և առաջարկվող գործողություններ։
«Սարքն արտահոսում է» – Ստուգեք խոսքի կափույրը արտահոսքի կամ
վնասվածքի առկայության համար։ Փոխարինեք սարքը, եթե այն վնասված
է։ Մաքրեք սարքն ինչպես նկարագրված է «Մաքրում և ախտազերծում»
բաժնում։ Նաև ստուգեք կցորդ սարքը և HME կասետը և փոխարինեք այն,
եթե անհրաժեշտ է։ Եթե մաքրումից հետո արտահոսքը դեռ շարունակվում
է, փոխարինեք այն նոր խոսքի կափույրով։
«Սարքը փակվում է, եթե ես մի փոքր անգամ ավելացնում եմ
շնչառությունս» – Օգտագործեք սարքն ավելի ամուր թաղանթով։ Այլապես,
օգտագործեք ավելի ամուր թաղանթ, եթե ունենալու եք ֆիզիկական
ակտիվություն։
«Թաղանթը փակվում է, երբ ակտիվ շնչում եմ» – Ակտիվ շնչառության
ժամանակ կարող է առաջանալ ոչ միտումնավոր փակում։ Սա կանխելու
համար օգտագործեք սարքի արգելափկված ռեժիմը նման կանխատեսելի
իրավիճակների դեպքում։ Խոսել դեռ հնարավոր է՝ օգտվելով ձեռքով
սեղմումը։ Նորից արգելաբացեք սարքը՝ առանց ձեռքերի օգտագործման
խոսքի համար (Նկ․ 2)։
«Թաղանթը չի փակվում» – Նախ համոզվեք, որ սարքը տեղակայված
է խոսքի ռեժիմում։ Ստուգեք խոսքի կափույրը և թաղանթի դիրքը։
Թաղանթը հնարավոր է լռվել է կեռի հետևում։ Սա կարող է տեղի ունենալ,
եթե դիրքը փոխվել է սխալ կերպով, երբ այն տեղից դուրս է եկել հազի
պատճառով։ Զգուշորեն տեղադրեք թաղանթը ճիշտ դիրքով՝ կեռի և
անցքի միջև (Նկ․ 3)։ Եթե խոսքի կափույրի վրա հայտնաբերեք ինչ-որ
վնասվածք, փոխարինեք այն։
«Թաղանթը դուրս է գալիս, երբ խոսում եմ» – Թաղանթը չափազանց
թույլ է ձեզ համար։ Փորձեք օգտագործել ավելի ամուր թաղանթ։
«Թաղանթը դուրս է գալիս, երբ հազում եմ» – Սա նորմալ է։ Հեռացրեք
սարքը կցված HME կասետից թաղանթից։ Նորից տեղադրեք թաղանթը
ձեր մատի միջոցով (Նկ․ 14)։ Եթե սա հաճախ է տեղի ունենում, կարող եք
փորձել օգտագործել ավելի ամուր թաղանթ։
«Խոսքի կափույրի մասերն առանձնանում են» – Մի փորձեք նորից
հավաքել։ Փոխարինեք սարքը։
«Դժվար եմ շնչում» – HME կասետը կարող է աղտոտված լինել լորձով։
Փոխեք նոր HME կասետի և նորից ստուգեք։ Եթե խնդիրը շարունակվի,
մաքրեք սարքն ըստ «Մաքրում և ախտազերծում» բաժնի։ Ստուգեք
սարքը և համոզվեք, որ այն վնասված չէ։ Փոխարինեք այն, եթե վնասված է։
«Հագուստը խանգարում է շնչառությանը» – Հավաքեք տրամադրված
Arch-ը (կամար) խոսքի կափույրի վրա (Նկ․ 6)։
«Երբ սկսում եմ խոսել, աղմուկ եմ լսում» – Փորձեք սկսել ձեր խոսքն
ավելի հանգիստ, պակաս կտրուկ տոնով։ Փորձեք օգտագործել ավելի
ամուր թաղանթ, որը պակաս կտրուկ է փակվում։
«Երբ սկսում եմ խոսել, լսում եմ դուրս ելնող օդի ձայնը» – Փորձեք
սկսել ձեր խոսքն ավելի անսպասելի կերպով, որպեսզի թաղանթն ավելի
արագ փակվի։ Փորձեք օգտագործել ավելի թեթև թաղանթ, որն ավելի
արագ է փակվում։
158

Publicidad

loading

Productos relacionados para PROVOX FreeHands FlexiVoice Set Plus