ՀԱՅԵՐԵՆ
1. Նկարագրական տեղեկություններ
1.1 Օգտագործման նպատակը
Էլեկտրակոկորդը մարտկոցի սնուցմամբ արհեստական կոկորդ է, որն
ամրացվում է արտաքին կողմից և նպատակ ունի օգտագործվել, երբ կոկորդով
չեն կարողանում ձայն հանել: Էլեկտրակոկորդը կոկորդի մաշկի շրջանում
տեղադրելիս կամ խողովակը բերանի խոռոչում տեղակայելիս (բերանային
հարմարակցիչի հետ միասին)՝ սարքը ստեղծում է մեխանիկական թրթռոցներ,
որոնք արձագանքվում են բերանի կամ քթի խոռոչներում և նորմալ կերպով
կարող են ելևէջվել լեզվով կամ շրթունքներով՝ թույլ տալով խոսքի ստեղծում։
1.2 Հակացուցումներ
Սարքը պետք է օգտագործվի միայն Օգտագործման հրահանգներին
համապատասխան։ Այն օգտվողները, ովքեր չունեն ֆիզիկական,
ճանաչողական և մտավոր ունակություններ սարքից օգտվելու համար, չպետք
է ինքնուրույն գործարկեն սարքը և պետք է օգտագործեն այն միայն այն
դեպքում, եթե գտնվում են կլինիկայի մասնագետի կամ վերապատրաստված
խնամակալի հսկողության տակ։ Սարքը չպետք է ուղղակիորեն կիրառվի
թույլ արյունատար անոթներ ունեցող պարանոցի փափուկ հյուսվածքի վրա։
Սա կարող է վնասել հյուսվածքները կամ արյունահոսություն առաջացնել:
Այսպիսի վիճակով հիվանդները սարքը պետք է օգտագործեն միայն, երբ
հատուկ ցուցումներ են ստացել իրենց կլինիկայի մասնագետի կողմից՝ թե
ինչպես և որտեղ անվտանգ կերպով կիրառել այն։
1.3 Սարքի նկարագրությունը
Էլեկտրակոկորդը մարտկոցի սնուցմամբ արհեստական կոկորդ է, որն
ամրացվում է արտաքին կողմից անվնաս մաշկին և նպատակ ունի
օգտագործվել կոկորդի բացակայության դեպքում կամ, երբ կոկորդով չեն
կարողանում ձայն հանել:
1.4 Զգուշացումներ
• Անվտանգության հրահանգներին չհետևելու դեպքում կարող են
առաջանալ մարմնական վնասվածքներ կամ սարքը կարող է վնասվել:
Սարքն օգտագործելուց առաջ կարդացեք ստորև ներկայացված
անվտանգության բոլոր տեղեկությունները:
• Սարքը սխալ օգտագործելու կամ սույն Օգտագործման
հրահանգներում ներկայացված հրահանգներին չհետևելու դեպքում
կարող են առաջանալ մարմնական վնասվածքներ և/կամ սարքը կարող
է վնասվել:
• Սարքը մի օգտագործեք տարբեր մարդկանց վրա, դա կարող է խաչաձև
վարակ առաջացնել: Սարքը նախատեսված է միայն մեկ հիվանդի
օգտագործման համար։
• Մի միացրեք, մի օգտագործեք և մի լիցքավորեք սարքը, եթե այն
հայտնվել է կամ ընկել է ջրի կամ այլ հեղուկների մեջ, քանի որ դա կարող
է առաջացնել մարմնական վնասվածքներ և/կամ վնասել սարքը:
• Լիցքավորելուց առաջ ստուգեք լիցքավորիչը վնասվածքների
առկայության համար: Վնասված կամ չաշխատող լիցքավորիչն այլևս
չպետք է օգտագործվի, քանի որ այն կարող է հրդեհի, մարմնական
վնասվածքների պատճառ դառնալ կամ վնասել սարքը:
• Օգտագործեք միայն արտոնված լիցքավորիչներ, քանի որ չարտոնված
լիցքավորիչների օգտագործումը կարող է հրդեհի, մարմնական
վնասվածքների պատճառ դառնալ կամ վնասել սարքը:
• Մի փորձեք լիցքավորել չվերալիցքավորվող մարտկոցները, քանի որ դա
կարող է մարմնական վնասվածքներ առաջացնել կամ վնասել սարքը:
185