• Լիցքավորում – Կայուն լույս
• Ամբողջական լիցքավորում – Թարթող լույս
2.2.7 Էլեկտրակոկորդի տեղադրումը վզի վրա
• Տեղադրեք ձայնային գլխիկը (A) Ձեր վզի վրա և սեղմեք միացնելու
կոճակը (C)։ Մի տեղադրեք սարքի որևէ մասը կամ որևէ աքսեսուար
ստոմայում (բերանակցման բացվածք)։
• Սկսեք խոսել, որպեսզի ձայնը փոխանցվի Ձեր բերան։ Մի լարեք
ձայնալարերը։
• Համոզվեք, որ ձայնային գլխիկը հերմետիկ կերպով տեղադրված է Ձեր
վզի վրա։
• Փորձեք մի քանի դիրքեր՝ լավագույն ձայն ստանալու համար։ Նկատի
ունեցեք, որ անգամ 3 մմ / 1/8" դիրքի փոփոխությունը կարող է
չափազանց մեծ ազդեցություն ունենալ ձայնի ուժգնության վրա։
• Եթե չեք կարողանում ստանալ ձայնի փոխանցումը պարանոցի միջոցով
կամ բժշկական պատճառներից ելնելով չեք կարող սարքը դնել Ձեր
պարանոցին, փորձեք տեղադրել այտին կամ օգտագործեք բերանային
հարմարիչը (Տես 2.3.4 բաժինը՝ Լրացուցիչ բերանային հարմարիչի/
խողովակի տեղադրումը/օգտագործումը):
• Հիմնական տոնայնության վեր կամ վար փոփոխելը կարող է
առաջացնել ավելի լավ ձայն։
• Միջին դիապազոնի ձայներն ավելի հեշտ լսելի են մարդկանց
մեծամասնության կողմից։
2.2.8 Բերանային լրացուցիչ հարմարիչ և բերանի
խողովակներ
Եթե պարանոցին տեղադրումը Ձեզ հարմար չէ՝ նուրբ պարանոցի կամ
ավելորդ բզզոցի պատճառով, կարող եք օգտագործել բերանային հարմարիչը:
(Բերանային հարմարիչի/խողովակի տեղադրումը/օգտագործումը 2.3.4)
2.2.9 Ցուցադրական օգտագործման ցուցումներ
Զգուշացում
Բերանային հարմարիչը, խողովակը և ձայնային գլխիկը նախատեսված են
մեկ հիվանդի օգտագործման համար և չպետք է փոխանցվեն մի հիվանդից
մյուսին:
Նախազգուշացում
Կատարեք սարքի տեխնիկական սպասարկում յուրաքանչյուր հիվանդից
և ցուցադրական օգտագործումից հետո՝ համաձայն տեխսպասարկման
հրահանգների:
• Ցուցադրական օգտագործումը նախատեսված է հիվանդի համար
սարքի համապատասխանությունը որոշելու համար:
• Օգտագործողները պետք է մաքրեն և ախտահանեն ձեռքերը
իզոպրոպիլային սպիրտով (IPA) կամ այլ համապատասխան
ախտահանիչ միջոցներով կամ ձեռնոցներ հագնեն:
• Ձայնային գլխիկը (A) (ներառյալ ձայնային կոճակը և պենոնյութից
օղակը) պետք է փոխարինվի և դեն թափվի յուրաքանչյուր հիվանդից
հետո (2.3.2. Ձայնային գլխիկի փոխարինումը):
• Սարքը պետք է մաքրվի յուրաքանչյուր հիվանդից առաջ և հետո՝
համաձայն սարքի տեխնիկական սպասարկման 2.3.1 կետի:
2.3 Տեխնիկական սպասարկում և մասերի փոփոխում
2.3.1 Սարքի տեխնիկական սպասարկումը
• Տեխնիկական սպասարկման գործողությունները պետք է կատարվեն
օգտագործողի կողմից: Տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի
յուրաքանչյուր օգտագործումից հետո:
189