2.2.3 Ռեժիմի կարգավորում (TTE/P)
Ռեժիմը փոխելու համար նախ հանեք մարտկոցի կափարիչը, այնուհետև
միաժամանակ սեղմեք ռեժիմի կոճակը (M) և միացման կոճակը (C):
Ռեժիմն անմիջապես փոխվում է, սակայն եթե շարունակեք սեղմած պահել
միացման կոճակը, սարքը ձայնային ազդանշան կտա՝ ցույց տալով նոր
ռեժիմի կարգավորումը։ Ազդանշանների քանակը և տոնայնությունը ցույց
են տալիս ընտրված ռեժիմը։
Provox TruTone Emote-ը (TTE) 1-6 ռեժիմ ունի, իսկ Provox TruTone Plus-ն
(TTP) ունի երկու ռեժիմ՝ 1-2:
1-4 ռեժիմներ. Չորս նախապես տեղակայված դիապազոններ:
Ռեժիմ 1 – Գրեթե մոնոտոնային
Ռեժիմ 2 – Ցածր տոնայնության ելևէջներ –
1/2 օկտավայի դիապազոն
Ռեժիմ 3 – Միջին տոնայնության ելևէջներ
Ռեժիմ 4 – Բարձր տոնայնության ելևէջներ,
2-օկտավայի դիապազոն
5-6 ռեժիմներ (TTE). Ձայնի ուժգնության ռեժիմը թույլ է տալիս կառավարել
ձայնի ուժգնությունը միացման կոճակով՝ (C) տոնայնության (K) փոխարեն։
Սա այն օգտվողների համար է, որոնք չեն օգտագործում տոնայնության
վերահսկումը, և այն թույլ է տալիս կարգավորել ձայնն առանց կարգավորիչը
պտտելու։ Չափազանց մեղմ հպումը թույլ է տալիս Ձեզ խոսել «շշուկով», իսկ
ամուր սեղմումը բարձրացնում է ձայնն առավելագույնի։ Ձայնի կառավարման
կարգավորիչն այնուամենայնիվ սահմանափակում է Ձեր ձայնի առավելագույն
ձայնը։ Այս ռեժիմները միացնելու արդյունքում կառաջանա «Բարձրացող
տոնայնությամբ» ձայն, այլ ոչ թե համաչափ ազդանշան։
Ռեժիմ 5 – ցածր զգայնություն – ամբողջական ձայնը միացնելու համար
անհրաժեշտ է ավելի ամուր սեղմում։
Ռեժիմ 6 – բարձր զգայնություն – ամբողջական ձայնը պահանջում է
ավելի թույլ սեղմում։
2.2.4 Ձայնային գլխիկի ընտրությունը
Եթե Ձեր պարանոցի հյուսվածքը կոպիտ է կամ գտնվում եք աղմկոտ
միջավայրում: Մոխրագույն ձայնային գլուխը կարող է օգտագործվել ավելի
սուր ձայնի պատճառով: (Տես 2.3.2 բաժինը՝ Ինչպես փոխել ձայնային գլխիկը)
2.2.5 Ինչպես օգտագործել ձայնային գլխիկի միջադիր
տափօղակը (B) – (TTE/P)
Եթե Դուք պարբերաբար եք օգտագործում ավելի բարձր տոնայնությունը և
նախընտրում եք տոնային որակներն առանց ձայնային գլխիկի միջադիրի,
կարող եք հեռացնել այն: (Տես 2.3.3 բաժինը՝ Ձայնային գլխիկի միջադիրի
ավելացումը/հեռացումը)
2.2.6 Մարտկոցի լիցքավորումը
• Դուրս քաշեք USB փոշուց պաշտպանող կափարիչը (U) վերևի ծայրից:
(TTE/P)
• Տեղադրեք միկրո USB-ն USB լիցքավորման բնիկի մեջ (V)՝ պատի
վարդակից լիցքավորման համար հաստատված խրոցակով:
• Համոզվեք, որ LED ցուցիչ լույսը (L) վառվում է:
• Անջատեք սարքը լիցքավորումն ավարտելուց հետո՝ խնայելու
էլեկտրաէներգիան։ Օգտագործեք, քանի դեռ ձայնը չի թուլացել, ինչը
նշանակում է, որ մարտկոցի լիցքը 80%-ով քիչ է։
LED ցուցիչի լույս (L)
• Մարտկոցը լիցքաթափված է (TTE/P) – Լույսը միանում է, երբ սեղմում
եք միացման կոճակը՝ ազդանշան տալով, որ լիցքավորման ժամանակը
մոտենում է:
188
1 ազդանշան
2 ազդանշան
3 ազդանշան
4 ազդանշան
2 «Բարձրացող տոնայնությամբ»
3 «Բարձրացող տոնայնությամբ»