Descargar Imprimir esta página

PROVOX Vega Manual De Instrucciones página 145

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 37
• ՄԻ ՀԵՌԱՑՐԵՔ Guidewire հաղորդիչը Puncture Needle-ի միջով։ Կարող է առաջանալ
Guidewire հաղորդիչի վնասվածք, ճեղքվածք և/կամ շերտազատում։ Եթե Guidewire
հաղորդիչը պետք է հեռացվի, հեռացրեք Guidewire հաղորդիչը և Puncture Needle-ը
միաժամանակ, որպես մեկ միավոր, կախելու Puncture Needle-ի կողմից Guidewire հաղորդիչի
վնասումը։
• ՄԻ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ատամնավոր ամրակներ կամ որևէ այլ գործիքներ, որոնք կարող են
վնասել արտադրանքը։
Երկրորդային բացվածք
• ՄԻ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ներառված ըմպանի պաշտպանիչ Pharynx Protector-ը երկրորդային
բացվածքի ժամանակ։ Այն միայն նախատեսված է Առաջնային բացվածքների ժամանակ
օգտագործելու համար։
• ՀԱՄՈԶՎԵՔ, որ նախքան երկրորդային բացվածքի ստեղծումը ֆարինգեալ/էզոֆագեալ
հյուսվածքը պատշաճ պաշտպանված է, օրինակ՝ ամուր էնդոսկոպի օգտագործման
միջոցով։
Վիրահատությունից հետո
Ձայնային պրոթեզի օգտագործումը
Provox Vega ձայնային պրոթեզը կարող է տեղաշարժվել կամ դուրս մղվել տրախեոէզոֆագեալ
բացվածքից. դրա հետևանքող կարող է առաջանալ սարքը կուլ տալու, ներս շնչելու կամ
հյուսվածքները վնասելու վտանգ: Այս իրավիճակների մասին հետագա տեղեկությունների
համար և թե ինչպես է պետք կանխել դրանք, տեսեք ստորև «Անցանկալի իրադարձություններ
և խափանաշտկում» բաժինը ստորև։
Տեղաշարժման կամ դուրս գալու և դրանց հնարավոր հետևանքների վտանգը նվազեցնելու համար՝
• ԸՆՏՐԵՔ ճիշտ չափսի պրոթեզ (այսինքն՝ լայնությունը)։ Չափազանց կարճ պրոթեզի
պատճառով կիպ նստած պրոթեզը կարող է առաջացնել հյուսվածքի նեկրոզի և արտանկման։
• ՏԵՂԵԿԱՑՐԵՔ հիվանդին, որ պետք է օգտագործի միայն Provox ապրանքանշանով՝
օրիգինալ, համապատասխան չափսերի և տրամագծի պարագաներ (օր․՝ խոզանակ,
լվացման պարագաներ, խցաններ) և զերծ մնալ չնախատեսված գործողություններ
կատարելուց:
• ՏԵՂԵԿԱՑՐԵՔ հիվանդին, որ պետք է անմիջապես դիմի բժշկի, եթե նկատվում են
հյուսվածքների այտուցի և/կամ բորբոքային պրոցեսի/ինֆեկցիայի նշաններ:
• ԸՆՏՐԵՔ համապատասխանաբար այնպիսի ձև ու չափ ունեցող լարինգէկտոմիայի
խողովակներ կամ պարանոցի բացվածքի խցաններ, եթե օգտագործում եք, որպեսզի այդ
խողովակների կամ խցանների հեռացման և փոխարինման ժամանակ դրանք չսեղմեն
պրոթեզին օգտագործան ընթացքում կամ չհպվեն պրոթեզի՝ շնչափողին հարող եզրին:
1.5 ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
Մշտապես գնահատեք հյուսվածքի պիտանելիությունը տրախեոէզոֆագեալ բացվածքի
տարածքում։ Այն դեպքերում, երբ հյուսվածքը հարմար չէ, օրինակ՝ խիստ արտահայտված սպիի
հյուսվածքի պատճառով կամ ֆիբրոզի ճառագայթման պատճառով, կատարեք գործողությունը
խիստ խնամքով և դադարեցրեք գործողությունը, եթե տրախեոէզոֆագեալ բացվածքի
լայնացումը պահանջում է ավելի շատ ջանքեր։
• Նախքան երկրորդային բացվածքը կամ պրոթեզը փոխարինելը, ուշադիր ՀԵՏԱԶՈՏԵՔ
հիվանդներին, ովքեր ունեն արյան մակարդման հետ կապված խնդիրներ կամ ստացել են
հակակոագուլյանտային բուժում:
• Միշտ ԿԻՐԱՌԵՔ մանրէազերծման միջոցներ, երբ օգտագործում եք Պունկցիայի
հավաքածուն, որպեսզի նվազեցնեք վարակման վտանգը։
• ՀԵՌԱՑՐԵՔ ըմպանի պաշտպանիչ Pharynx Protector-ը մինչև ընդլայնումը սկսելը։
Ձայնային պրոթեզը կարող է լռվել ըմպանի պաշտպանիչ Pharynx Protector-ում, եթե փորձեք
կատարել գործողությունը առանց ըմպանի պաշտպանիչ Pharynx Protector-ը հեռացնելու։
• ՀԱՄՈԶՎԵՔ, որ Guidewire հաղորդիչը պատշաճ կերպով կարված և արգելափակված է
Wirelock դիրքում։ Եթե պատշաճ արգելափակումը բացակայում է, Guidewire հաղորդիչը
կարող է թուլանալ Wirelock-ից՝ առաջացնելով ամբողջ գործընթացի ձախողում։
• Միշտ ԳՈՐԾԵՔ դանդաղ և առանց խիստ ուժ գործադրելու ընդլայնման և պրոթեզի
տեղադրման ժամանակ։ Հակառակ դեպքում կարող է առաջանալ հյուսվածքի վնասվածք։
• ԱՋԱԿՑԵՔ տրախեոէզոֆագեալ հյուսվածքին ընդլայնման ժամանակ։ Այլապես, կարող
է առաջանալ պատռվածք։ Տրախեոէզոֆագեալ հյուսվածքի պատռվածքի դեպքում
տրախեոէզոֆագեալ բացվածքի գործընթացը պետք է դադարեցվի, իսկ պատռվածքն
անհապաղ պետք է կարել։ Տրախեոէզոֆագեալ բացվածքը պետք է կրկնել միայն այն
դեպքում, երբ հյուսվածքներն ամբողջովին լավացել են։
• ՆՈՐԻՑ ՄԻ ՎԵՐԲԵՌՆԵՔ, եթե պրոթեզի անվանգության ժապավենը կտրվել է, քանի
որ նման դեպքերում անվտանգության մեխանիզմը վնասվել է, ինչը կարող է հանգեցնել
ձայնային պրոթեզի դուրս գալուն գործողության ընթացքում։
1.6 Անցանկալի երևույթներ և խափանաշտկման
տեղեկություններ
1.6.1 Բացվածքի հավաքածուի օգտագործման ընթացքում
(Ենթա-) լորձաթաղանթի վնասվածք
Բացվածքի ժամանակ Puncture Needle-ը կամ Guidewire հաղորդիչը կարող էին առաջացնել
(ենթա-) լորձաթաղանթի վնասվածք, եթե ըմպանի պաշտպանիչ Pharynx Protector-ը տեղադրված
չէ իր ճիշտ տեղում, կամ եթե բացվածքը սխալ է կատարված։ Եթե կա (ենթա-) լորձաթաղանթի
վնասվածքի կասկած, խորհուրդ է տրվում, որ հիվանդը ստանա հետվիրահատական
հակաբիոտիկների պրոֆիլակտիկ բուժում, իսկ սնունդը ստանա քթային-կերակրափողային
խողովակով կամ նմանատիպ հարմարությամբ, որպեսզի հյուսվածքները վերականգնվեն։
Բացվածքի կրկնակի ստեղծում
Եթե բացվածքի ժամանակ ըմպանի պաշտպանիչ Pharynx Protector-ը նորմալ չի տեղադրված,
կամ եթե, ցանկացած այլ պատճառով, անհրաժեշտ է նորից բացվածք անել, հյուսվածքը
պետք է հետազոտվի հնարավոր (ենթա-) լորձաթաղանթի վնասվածքի համար, իսկ բացվածքի
գործընթացը կրկնվի ըմպանի պաշտպանիչ Pharynx Protector-ի ճիշտ դիրքով տեղադրելուց հետո։
Ըմպանի պաշտպանիչ Pharynx Protector-ը չի հեռացվել
Եթե Puncture Dilator-ը միացված է Guidewire հաղորդիչին, նախքան ըմպանի պաշտպանիչ
Pharynx Protector-ը հեռացնելը, ապա գործընթացը հնարավոր չէ ավարտել։ Նման դեպքերում,
անջատեք Puncture Dilator-ը Guidewire հաղորդիչից և հեռացրեք ըմպանի պաշտպանիչ Pharynx
Protector-ը։ Նաև ծանոթացեք Վերբեռնում բաժնին ստորև։
Վերբեռնում
Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել Puncture Dilator-ի վերբեռնում, օրինակ, եթե
ձայնային պրոթեզն ամբողջովին հանվել է բացվածքի միջից պրոթեզի տեղադրման ընթացքում։
Վերբեռնման գործընթացը նկարագրված է բաժին 2.2.3-ում և պատկերված Նկ․ 4-ում։
145

Publicidad

loading