Descargar Imprimir esta página

PROVOX Vega Manual De Instrucciones página 147

Publicidad

Idiomas disponibles
  • MX

Idiomas disponibles

  • MEXICANO, página 37
հյուսվածքի ամբողջականության վրա (օրինակ՝ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը կամ վահանաձև
գեղձի գործառույթը)։ Ընդլայնված բացվածքներում, որոնք ունեն պահպանման նվազեցված
ամրություն, պետք է հաշվի առնվեն այլ ավանդական բուժման եղանակներ, ինչպես օրինակ՝
լցնող նյութերի ներարկումը (օր՝ կոլագեն) կամ ձայնային պրոթեզի ժամանակավորապես
հեռացում։ Եթե ձայնային պրոթեզի շուրջ արտահոսքը անկառավարելի է, կարող են անհրաժեշտ
լինել ավելի կոնսերվատիվ միջոցներ, ինչպես օրինակ՝ բացվածքի վիրաբուժական փակումը։
2. Օգտագործման հրահանգներ
Խնդրում ենք ծանոթանալ ներփակյալ Պատկերազարդ ձեռնարկին, որտեղ ներկայացված
են այս Օգտագործման հրահանգներում հղում կատարված պատկերները։
Տարբեր գործողությունների տեսանելի ամփոփագրի համար կարող եք ծանոթանալ տեսանյութերի
անիմացիաների հղումներին բաժնի ենթագրերի տակ ստորև։
Ուշադրություն՝ Տեսանյութերը չեն փոխարինում կամ ամբողջովին չեն փոխանցում
Օգտագործման հրահանգների ողջ բովանդակությունը, ինչպես նաև չեն հանդիսանում
Օգտագործման հրահանգների ողջ բովանդակության վերանայման փոխարինել ի
բովանդակություն։ Տեսանյութերը միմիայն նախատեսված են գործողության մասին հետագա
պատկերացում կազմելու համար՝ Օգտագործման հրահանգներին ծանոթանալուց հետո։
2.1 ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Նախքան բացվածքի իրականացումը, միշտ որոշեք, թե որ չափսի և տրամաչափի ձայնային
պրոթեզ պետք է օգտագործեք։ Պրոթեզի համապատասխան չափսը կախված է հիվանդի
անատոմիայից, տեղական բժշկական փորձառությունից և վիրաբույժի նախասիրությունից։
2.2 Տեղադրման հրահանգներ
Համոզվեք, որ մանրէազերծ փաթեթն ամբողջական է։ Մի օգտագործեք արտադրանքը, եթե
փաթեթը վնասված է կամ բացված։ Ոչ մանրէազերծ արտադրանքը կարող է առաջացնել վարակում։
2.2.1 Առաջնային բացվածք և պրոթեզի տեղադրում
www.atosmedical.com/primary-puncture
1. Կոկորդի հեռացումից և տրախեոստոմայի բացվածքից հետո, նախքան ըմպանը փակելը,
տեղադրեք ըմպանի պատշպանիչ Pharynx Protector-ը բացված ըմպանում/էզոֆագուսում
(Նկ․ 2.1):
2. Հաստատեք տրախեոէզոֆագեալ բացվածքի ճիշտ տեղադրությունը՝ շոշափելով տրախեայի
ներսի կողմը՝ բացվածքի ցանկալի հաստվածում։ Շոշափելու ժամանակ պետք է զգացվի
Pharynx Protector սարքի թեք առջևի բացվածքը (կամ անցք վերևի հատվածում, կախված
վիրահատության իրականացման մեթոդից) (Նկ. 2.2)։
3. Տեղադրեք Puncture Needle-ը բացվածքի ճիշտ տեղից (մոտ 8-10 մմ՝ տրախեոստոմայի
եզրից), քանի դեռ ասեղի ծայրը չի հասել Pharynx Protector սարքի ներքին լուսանցքին
(Նկ. 2.3)։
Եթե հիվանդի մոտ տեղադրված է էնդոտրախեալ խոսղովակ, այս խողովակը պետք է հեռացվի,
եթե այն խանգարում է պատշաճ ընդլայնմանը և ձայնային պրոթեզի միաժամանակյա
տեղադրմանը։
4. Տեղադրեք Guidewire հաղորդիչը Puncture Needle-ի հանգույցի մեջ։ Սեղմեք Guidewire
հաղորդիչը ասեղի մեջ, քանի դեռ այն չի ընդլայնվել մոտավորապես 20 սմ ըմպանի
պաշտպանիչ Pharynx Protector-ի լուսանցքից (Նկ․ 2.4):
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Միշտ համոզվեք, որ Guidewire հաղորդիչը դուրս է գալիս ըմպանի
պաշտպանիչ Pharynx Protector-ի լուսանցքից։ Այլապես, առկա է (ենթա) լորձաթաղանթի
վնասվածքի վտանգ և գործընթացը պետք է վերսկսել (տեսեք Անցանկալի երևույթներ
և խափանաշտկման տեղեկություններ բաժինը, ինչպես նաև Բացվածքի հավաքածուի
վերբեռնման հրահանգները)։
5. Հեռացրեք Puncture Needle-ը (Նկ. 2.5)։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Միշտ հեռացրեք ասեղը, նախքան ըմպանի պաշտպանիչ Pharynx Protector-ի
հեռացնելը։ Առկա է էզոֆագիալ հյուսվածքի վնասման վտանգ։
6. Հեռացրեք Pharynx Protector-ը։ Մինչ շարունակելը տեղում պետք է մնա միայն Guidewire
հաղորդիչը (Նկ. 2.6)։
7. Տեղադրեք Guidewire հաղորդիչը էզոֆագիալ կողմից Puncture Dilator-ի նեղ կողմից և
սեղմեք Guidewire հաղորդիչը Puncture Dilator-ի միջով, քանի դեռ այն դուրս չի եկել Puncture
Dilator-ի ելքի անցքից մոտ 10 սմ երկարությամբ (Նկ. 2.7)։
8. Բռնեք Guidewire հաղորդիչի եզրից և տեղադրեք այն անցքի մեջ՝ ելքի անցքի մոտ (Նկ. 2.8)։
9. Ամրացրեք Guidewire հաղորդիչը՝ քաշելով այն Puncture Dilator-ի նեղ եզրից և համոզվեք,
որ այն ամրացված է Puncture Dilator-ում (Նկ. 2.9)։
10. Օգտագործեք շարունակական, հանգիստ շարժում, ընդլայնեք բացվածքի հատվածը՝
խնամքով քաշելով Guidewire հաղորդիչը բացվածքի միջով։ Ընդլայնման ընթացքում
պահեք տրախեոէզոֆագեալ հյուսվածքը (օրինակ՝ երկու մատով), որպեսզի նվազեցնեք
ընդլայնման ուժը։ Ավելի լավ վերահսկման համար ամուր պահեք Guidewire հաղորդիչը
Puncture Dilator-ին մոտ (Նկ. 2.10)։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Ձայնային պրոթեզի ընդլայնումը և սերտ տեղադրումը պետք է
իրականացվի արտաքին/կաուդալ ուղղությամբ՝ սահմանափակելով կողային շարժումը,
որպեսզի սահմանափակեք տրախեոէզոֆագեալ պատի վրա կիրառվող ուժը։
11. Այդ նույն շարունակական, հանգիստ շարժման միջոցով խնամքով քաշեք Guidewire
հաղորդիչը, Puncture Dilator-ը և Puncture Dilator-ի հանգույցը բացվածքի միջով։ Puncture
Dilator-ի հանգույցը պարուրում է ձայնային պրոթեզի տրախեալ կափույրը, քանի դեռ
հանգույցը քաշվում է կափույրի վրայով և բացվածքի միջով։ Տրախեալ կափույրը բացվում
է տրախեայումմ երբ հանգույցը թուլացնում է այն (Նկ. 2.11)։
Անմիջապես դադարեցրեք այն քաշելը, երբ տրախեալ կափույրը բաց է թողնվում Puncture
Dilator-ի հանգույցի կողմից։ Եթե տրախեալ կափույրն ամբողջովին չբացվի, այն կարող է
պտտվել տեղում՝ օգտագործելով երկու ոչ-ատամնավոր բռնակները։
12. Բռնեք ձայնային պրոթեզի տրախեալ կափույրը ոչ-ատամնավոր բռնակներով, պտտեք
պրոթեզը ճիշտ ուղղությամբ, ապա կտրեք անվտանգության ժապավենը (Նկ. 2.12)։
2.2.2 Երկրորդային բացվածք և պրոթեզի տեղադրում
www.atosmedical.com/secondary-puncture-and-prosthesis-placement
Ըմպանի պաշտպանիչ Pharynx Protector-ը (Նկ. 1.1), ներառված Provox Vega Puncture Set-ի
հետ, չի օգտագործվում երկրորդային բացվածքի ժամանակ։
1. Ընտրեք գործիքը (օրինակ՝ ամուր էնդոսկոպ), որը կարող է գործել որպես․
a. պաշտպանիչ, երբ ասեղը մտնում է տրախեոէզոֆագեալ պատի մեջ, և
b. տրախեոէզոֆագեալ բացվածքի ճիշտ տեղադրման ուղեցույց, և
c. Guidewire հաղորդիչի անվտանգ անցման միջոց, երբ այն անցնում է ըմպանի միջով և
բերանից դուրս։
Տեղադրեք սարքը էզոֆագուսի մեջ (Նկ. 3.1)։ Եթե հիվանդի մոտ տեղադրված է էնդոտրախեալ
խոսղովակ, այս խողովակը պետք է հեռացվի, եթե այն խանգարում է պատշաճ ընդլայնմանը
և ձայնային պրոթեզի միաժամանակյա տեղադրմանը։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Միշտ համոզվեք, որ ըմպանի պաշտպանության համար ընտրված գործիքը
պարունակում է լուսանցք Guidewire հաղորդիչի ապահով անցման համար։ Այլապես, առկա
է (ենթա) լորձաթաղանթի վնասվածքի վտանգ։
147

Publicidad

loading