1.6.2 Ձայնային պրոթեզի օգտագործման ընթացքում
Ձայնային պրոթեզի տեղահանում - Տեղահանումը կարող է առաջանալ վարակի և/կամ
տրախեոէզոֆագեալ բացվածքի այտուց, բացվածքի շուրջ մասնատման կամ բացվածքի շուրջ
հիպերտրոֆիկ սպիացման պատճառով։ Տեղահանումը կարող է առաջացնել շնչարգելության
կամ պրոթեզի կուլ տրման։ Տեսեք ստորև։
Պրոթեզի ասպիրացիա - Կարող է առաջանալ ձայնային պրոթեզի կամ ձայնի վերականգնողական
համակարգի այլ բաղադրիչների պատահական ասպիրացիա։ Ինչպես և այլ օտար մարմինների
դեպքում, բաղադրիչի ասպիրացիայից բարդությունները կարող են առաջացնել խցանում կամ
վարակում։ Անմիջապես առաջացող ախտանիշներ կարող են լինել հազը, սուլոցը կամ այլ ոչ
նորմալ շնչառական ձայները, հևոցը և շնչառության կանգը, օդի փոխանցման մասնակի կամ ոչ
նորմալ իրավիճակը և/կամ կրծքավանդակի ոչ համահավասար շարժումները՝ շնչարգելությամբ։
Բարդությունները կարող են ներառել թոքաբորբը, ատելեկտազը, բրոնխիտը, թոքերի աբսցեսը,
բրոնխաթոքային խուղակը և ասթման։
Եթե հիվանդը կարողանում է շնչել, ապա հազը կարող է օգնել հեռացնել օտար մարմինը։
Օդի մասնակի կամ ամբողջովին փակումը պահանջում է անմիջական գործողություններ՝
օտար մարմինը հեռացնելու համար։ Եթե կասկածվում է, որ առկա է սարքի ասպիրացիա, ապա
պետք է կատարվի թոքերի համակարգչային շեշտագրություն՝ ասպիրացիան տեղակայելու և
սարքը տեղորոշելու համար։ Եթե համակարգչային շեշտագրությունը հաստատում է սարքի
ասպիրացին, սարքը պետք է հեռացվի էնդոսկոպիկ կերպով՝ ոչ-ատամնավոր վիրաբուժական
բռնակների միջոցով։
Vega ձայնային պրոթեզի սիլիկոնե պատյանը նույնպես կարող է տեղորոշվել էնդոսկոպիկ
կերպով։ Համակարգչային շեշտագրության և էնդոսկոպիայի ընթացքում սարքը կարող
է երևալ որպես ձևաձև տեսքով՝ մեջտեղում բացվածքով և ունենալ 10-17 մմ արտաքին
տրամաչափ (սարքի եզրերը), կամ կարող է ունենալ ճարմանդի ձև՝ 8, 10, 12.5 կամ 15 մմ-ով
լիսեռի երկարությամբ, կախված սարքի չափսից։ Էնդոսկոպիայի ընթացքում կարելի է տեսնել
լույսի աղբյուրի արտացոլանքը մաքուր սիլիկոնե ռետինի վրա։ Ինչպես նաև, այն պրոթեզները,
որոնք որոշ ժամանակ եղել են մարմնում, կարող են տեսանելի լինել Candida սնկերի սպիտակ
կամ դեղին մնացորդները։
Պրոթեզի կուլ տալը - Կարող է առաջանալ ձայնային պրոթեզի կամ ձայնի վերականգնողական
համակարգի այլ բաղադրիչների պատահական կուլ տալ։ Ինչպես և ցանկացած այլ օտար
մարմնի դեպքում, պրոթեզի կամ ձայնային համակարգի բաղադրիչների կուլ տալու հետևանքով
առաջացած ախտանիշները կախված են չափսից, տեղադրությունից, փակման (եթե կա)
աստիճանից և գտնվելու ժամանակի տևողությունից։ Կուլ տված բաղադրիչները, որոնք մնացել
են էզոֆագուսի ներքևի հատվածում, կարող են հեռացվել էզոֆագոսկոպիայի միջոցով, կամ
կարճ ժամանակով հետևվել։ Առարկան ինքնուրույն կերպով կարող է անցնել ստամոքս։ Օտար
մարմինները, որոնք անցնում են ստամոքս, սովորաբար անցնում են նաև ստամոքսաղիքային
համակարգով։ Ստամոքսաղիքային համակարգից օտար մարմինների վիրաբուժական հեռացումը
կարող է դիտարկվել, եթե առաջանում է աղիքի այտուց, արյունահոսություն կամ պատռվածք,
կամ մարմինը չի կարողանում անցնել ստամոքսաղիքային համակարգով։
Սարքի ինքնուրույն անցումը պետք է ակնկալել 4-6 օրերի ընթացքում։ Հիվանդին պետք է
տեղեկացնել, որ անհրաժեշտ է հետևել կղանքին՝ կուլ տված առարկան հայտնաբերելու համար։
Եթե սարքը չանցնի ինքնուրույն, կամ եթե կան այտուցի նշաններ (դող, փոխում, որովայնի
ցավ), անհրաժեշտ է խորհրդակցել գաստրոէնտերոլոգի հետ։ Vega ձայնային պրոթեզի
սիլիկոնե պատյանը կարող է տեղորոշվել և հեռացվել էնդոսկոպիկ կերպով։ Սարքը կարող է
հեռացվել ոչ-ատամնավոր վիրաբուժական բռնակների միջոցով։ Էնդոսկոպիայի ընթացքում
սարքը կարող է երևալ որպես ձևաձև տեսքով՝ մեջտեղում բացվածքով և ունենալ 10-17 մմ
արտաքին տրամաչափ (սարքի եզրերը), կամ կարող է ունենալ ճարմանդի ձև՝ 8, 10, 12.5 կամ
15 մմ-ով լիսեռի երկարությամբ, կախված սարքի չափսից։ Կարելի է տեսնել լույսի աղբյուրի
արտացոլանքը մաքուր սիլիկոնե ռետինի վրա։ Այն պրոթեզների վրա, որոնք որոշ ժամանակ եղել
են մարմնում, կարող են տեսանելի լինել Candida սնկերի սպիտակ կամ դեղին մնացորդները։
Վարակ և/կամ տրախեոէզոֆագեալ բացվածքի այտուց - Բացվածքի վարակը, մասնատման
ձևավորումը և/կամ բացվածքի այտուցը կարող են ավելացնել բացվածքի համակարգի
երկարությունը։ Սա կարող է հանգեցնել, որ պրոթեզը ներս ընկնի և հայտնվի տրախեալ կամ
էզոֆագեալ լորձաթաղանթի տակ։ Էզոֆագեալ լորձաթաղանթի բորբոքումը կամ գերաճը կարող
է նաև հանգեցնել, որ պրոթեզը դուրս գա բացվածքից։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում
ժամանակավորապես փոխարինել պրոթեզն ավելի երկար լիսեռով։ Եթե ստանդարտ բժշկական
բուժումը չի բուժում վարակը, ապա պրոթեզը պետք է հեռացվի։ Որոշ դեպքերում կարող է
դիտարկվել բացվածքի ստենտավորումը կաթետերով։ Եթե բացվածքն ինքնուրույն փակվում
է, կարող է պահանջվել բացվածքի կրկնակի ստեղծում նոր պրոթեզի տեղադրման համար։
Հատվածավորում բացվածքի շուրջը - տրախեոէզոֆագեալ բացվածքի շուրջ հյուսվածքի
հատվածավորման ձևավորման մասին զեկուցվել է մոտ 5% դեպքերում։ Կարող է դիտարկվել
տարածքի էլեկտրական, քիմիական կամ լազերային այրումը։
Հատվածավորում/Հիպերտրոֆիկ սպի բացվածքի շուրջ - Տրախեալ եզրի վրա կարող է
առաջնալ տրախեալ լորձաթաղանթի կուտակում, եթե պրոթեզը համեմատաբար կարճ է։ Այս
հավել յալ հյուսվածքը կարող է հեռացվել լազերի միջոցով։ Այլապես, կարող է օգտագործվել
ավելի երկար լիսեռով պրոթեզ։
Պրոթեզի դուրս գալը/արտընկումը - Պրոթեզի դուրս գալը և համապատասխան ինքնուրույն
արտընկումը երբեմն դիտարկվում է տրախեոէզոֆագեալ բացվածքի վարակման ժամանակ։
Անհրաժեշտ է հեռացնել պրոթեզը՝ պրոթեզի արտընկնումը տրախեայի մեջ խուսափելու
համար։ Պրոթեզը հեռացնելուց հետո բացվածքն ինքնուրույն կարող է փակվել։ Նոր պրոթեզի
տեղադրման համար կարող է պահանջվել բացվածքի կրկնակի ստեղծում։
Հյուսվածքի վնասվածք– Եթե պրոթեզը չափազանց կարճ է, չափազանց երկար կամ հաճախակի
է ներս հրվում դեպի էզոֆագեալ պատին լարինգէկտոմիայի խողովակի, ստոմայի կոճակի
կամ հիվանդի մատի միջոցով, կարող է առաջանալ բացվածքի, տրախեալ և/կամ էզոֆագեալ
հյուսվածքի վնասվածք։ Պարբերաբար հետազոտեք իրավիճակը՝ սաստիկ վնասվածքից
խուսափելու համար։
Արտահոսք կափույրի միջով – Պրոթեզի միջով կարող է առաջանալ արտահոսք, քանի որ․
• Candida սնկերի գերաճը կափույրի հենքի և կափույրի փականի մոտ կարող են հանգեցենլ
կափույրի փականի ոչ ամբողջական փակման, ինչը կարող է առաջացնել արտահոսքի
սարքից։ Սա սովորական իրավիճակ է ձայնի վերականգման պրոթեզի կիրառման դեպքում,
և հանդիսանում է ձայնային պրոթեզի փոխարինման ցուցիչ։
• Կուլ տալու ընթացքում առաջանում է ավելի ուժեղ, բացասական ճնշում ըմպանային-
կերակրափողային հատվածում։ Սա հետազոտելու համար անհրաժեշտ է կուլ տալու
ընթացքում կատարել կափույրի փականի տրանսստոմալ հետազոտում։
Արտահոսք պրոթեզի շուրջ – Պրոթեզի շուրջ կարող է առաջանալ ժամանակավոր արտահոսք,
ինչը կարող է անցնել ինքնուրույն։ Առավել տարածված պատճառը պրոթեզի չափազանց երկար
լինելն է, ինչը կարելի է լուծել տեղադրելով ավելի կարճ պրոթեզ։ Եթե խնդիրը շարունակվում
է ճիշտ երկարության պրոեթեզի տեղադրումից հետո նաև, պետք է հաշվի առնել, գնահատել
և բուժել այլ գործոններ, որոնք տրախեոէզոֆագեալ բացվածքի հատվածում կարող են ազդել
146